ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը սառցե դաշտում

Լուսաձայնային էֆֆեկտներ, գեղեցիկ գեղասահք, հեքիաթային մթնոլորտ․․․ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կայացավ «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե շոու ներկայացումը։

Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19-ը պատահական չէր ընտրված։ Այն նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, ում անհմահ պոեմի մոտիվներով էլ ստեղծվել էր ներկայացումը։ Պրոդյուսեր Զառա Մխեյանն այս ներկայացումը համարում է, թերևս իր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և նրա խոսքով, ավելի քան 200 անդամ աշխատել էր գաղափարը կյանքի կոչելու։

Մի քանի տարի առաջ Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը իրականացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում, հանրահայտ գեղասահորդ Իրինա Սլուցկայայի մասնակցությամբ, և դա, իսկապես, իրադարձություն էր հայ հանդիսատեսի համար։ Այս անգամ սառցե շոուն կայացավ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Ինչ խոսք, սա հիանալի հնարավորություն էր մարզադպրոցի սաների համար, ռուս առավել պրոֆեսիոնալ գեղասահորդների կողքին ցուցադրելու իրենց ունակությունները։

Հանդիսատեսի գնահատանքը և տպավորված լինելը՝ երկար հնչող ծափողջույններն էին։ Սակայն ավելի փորձառու, մասնավորապես հայոց պատմությանն ու գրականությանը գիտակ հանդիսատեսի համար ակնառու էին որոշակի թերություններ։ Նախ, ցանկալի կլիներ հաղորդավարական տեքստում օգտագործել հատվածներ Հովհաննես Թումանյանի պոեմից, որն ի դեպ, թարգմանված է նաև ռուսերեն։ Մեծ էկրանին ցուցադրվող տեսանկարները ավելի շատ խառնիխուռը խճանկար էին հիշեցնում և հնարավորինս չարտացոլեցին Վանա լճի Ախթամար կղզու գեղեցկագույն շինությունները։

Ներկայացման համար հատուկ գրվել էր երաժշտություն, որը, չնայած հաջողված հատվածներին, ցավոք չուներ երաժշտական կարմիր թել, և հեղինակային երաժշտության ու ազգային մեղեդիների միջև ընդհանրական գիծը բացակայում էր։ Մի խոսքով, խմբագրական ու խորհրդատվական աշխատանքը թերի էր։ Սակայն, ինչ խոսք նման շոու իրականացնելու համար հասկանալի է, թե ինչ դժվար աշխատանք է կատարված՝ հայ հանդիսատեսին ու մարզադպրոցի սաներին նման տոն նվիրելու համար։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ