Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Սահմանադրության փոփոխությունից զատ, Նիկոլը մի ական էլ դրեց եկեղեցու տակ

Վերլուծություն

Փաստորեն, պարզվեց, որ իզմեր չունեցող նիկոլական իշխանությունը, այդուհանդերձ ուներ իզմեր, որը Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» փաթեթավորմամբ: Եվ թեպետ հանրային դիսկուրսում ավելի շատ քննարկվեց Ալիեւի պահանջով Փաշինյանի կողմից Սահմանադրությունը փոխելու հարցը, այդուհանդերձ, ներկայացված 14 կետում կային այլ ականներ եւս, որոնք դրվեցին երկրի պետականության տակ:

Այդ շարքում, իբրեւ հայ ժողովրդի ազգային արժեք, Փաշինյան Նիկոլը հավասարեցրեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցին եւ Հայ Ավետարանական եկեղեցին: Ահա, թե Նիկոլի աղանդաբարո վարքագիծն ինչի էր բերում: Այլեւս պարզ է նաեւ, թե Միացյալ Նահանգներում ինչու Նիկոլ Փաշինյանն արժանացավ հենց աղանդավորների ջերմ ընդունելությանը: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Հայ Ավետարանական եկեղեցին, մենք չէ, որ պետք է բարձրաձայնենք: Այդ մասին տեղեկատվության պակաս հաստատ չկա: Բավական է ընթերցել Արմեն Կարապետյանի «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» գիրքը:

Որպեսզի ավելի պարզ լինի, նշենք, որ «Կյանքի խոսքը», հիսունականները եւ մնացած աղանդները հենց այս «կրոնի» ճյուղերն են: Բուն ավետարանականները դեռ մոտ 200 տարի առաջ Հայ եկեղեցու կողմից գրավոր նզովքի արժանացած բողոքականների ճյուղավորումն է: Ավետարանականների հռչակված հիմնական նպատակը ավետյաց հողը, այսինքն՝ Իսրայելը, վերակառուցելն է: Հիշյալ աղանդների գլխամասերը հենց Իսրայելում են, իսկ ավետարանականների ծննդավայրը` Լոնդոնում: Այս մասին ահազանգում էր «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը դեռ 44-օրյա պատերազմից առաջ, երբ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում, որպես ազգային արժեք, ամրագրվեց Հայ Ավետարանական եկեղեցին:

«Բոլորիս շնորհավորում եմ` 2020 թվականին հայ ժողովուրդը իբր թե սեփական կամքով որոշեց պղծել այն ամենը, ինչին իրենց կյանքն էին նվիրել Քրիստոսի առաքյալները, Մխիթար Գոշն ու Դավիթ Անհաղթը, Մաշտոցն ու Նարեկացին: Օձնեցին մեզ համար ժամանակ շահեց` պավլիկյաններին ոչնչացնելով, բայց էդ էլ չօգնեց: Պավլիկ-պողոսները մոլախոտի պես վերաճեցին», - այն ժամանակ նշել է Դանիելյանը:

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արմեն Կարապետյանի 2011 թվականին հրատարակված հայտնի գրքում փաստարկված է, որ ավետարանականները չեն ընդունում «Մեկ Եկեղեցի, Մեկ Ժողովուրդ, Մեկ Հայրենիք» կարգախոսը` իր ուղիղ եւ ամբողջական իմաստով: Ավելին՝ նրանք այդ իմաստով այն նույնիսկ վտանգավոր են համարում՝ առանց տրամաբանական որեւէ փաստարկների: Նրանք կամենում են պահպանելով իրենց թյուր, հոգեկործան վարդապետությունները, բողոքական պարզունակ «պաշտամունքները»` միաժամանակ Առաքելահիմն Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցու հետ, իրենց խոսքերով ասած, «ներդաշնակության» մեջ լինել` չմտածելով, որ դրան երբեք չեն համաձայնի Եկեղեցու զավակները, քանզի. «… ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ, եւ կամ ի՞նչ հարաբերություն լույսի եւ խավարի միջեւ, եւ կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի եւ բելիարի միջեւ…» (Բ Կորնթ. 6. 14, 15):

Ավետարանական քարոզիչ Վ. Թութիկյանը այն տեսակետն է պնդել, որ միեւնույն ազգի մեջ հարանվանությունները ցանկալի են. «Միեւնույն ազգի կյանքի մեջ բաղձալի է ունենալ տարբեր հարանվանությունների պատկանող եկեղեցիներ, ինչպես պարտեզի մեջ հաճելի կլիներ ունենալ տեսակավոր ծաղիկներ …» եւ այլն: Սա արդեն աբսուրդի հասնող սենտիմենտալություն է, որը որեւէ եզր չունի քրիստոնեության հետ ընդհանրապես, եւ հայոց ազգի գոյապահպան ռազմավարական մինիմալ հարցերի հետ՝ մասնավորապես:

Ավետարանականների նկատմամբ իր ժամանակին խիստ բացասական վերաբերմունք ուներ նաեւ հայ քրիստոնյա հասարակ ժողովուրդը: Այդ առթիվ ավետարանականներից մեկն իր դժգոհությունն է հայտնում «Մշակի» էջերում` ասելով, որ որեւէ մեկը չի ուզում լսել հայ ավետարանականներին, եւ իրենք մշտապես միայն նախատինքների ու հայհոյանքների են արժանանում...

Երբ Մատթեոս պատրիարքը 1846 թվականի հունիսի 21-ին բանադրեց, բողոքական-բարենորոգչական-ավետարանական աղանդավորներն էլ կարծես դրան էին սպասում. ընդամենը մեկ շաբաթ չանցած` հուլիսի 1-ին, հիմնադրեցին իրենց հերձվածողական ուղղությունը` այն ինքնակոչ ձեւով եկեղեցի հռչակելով:

Իսկ «ավետարանական եկեղեցու» հիմնադրման արարողությունը (Քրիստոսի Սուրբ Եկեղեցու կողքին, անսահման հպարտությունից դրդված, մարդկային ջանքերով նոր եկեղեցի հիմնելու մտքի հանդգնության չափի մասին խորհելը թողնում ենք ընթերցողին) շատ զավեշտալի կերպով ընթացավ: 1846 թվականի հուլիսի 1-ին 37 տղամարդ, 3 կին, մի քանի միսիոներների հետ միասին հավաքվեցին միսիոներ Թուայթի տան ընդարձակ սենյակում (որը միսիոներական մատուռ էին անվանում): Աստվածաշնչի ընթերցումից եւ աղոթքից հետո ներկաները ընդունեցին միսիոներների օժանդակությամբ պատրաստված, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցու կանոնադրությունը: Ապա հատուկ հրավերով ներկա գտնվող միսիոներները ոտքի ելան եւ որպես բողոքական ավետարանական «եկեղեցիների» ներկայացուցիչներ՝ հրապարակավ նրանց ճանաչեցին իբրեւ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի:

«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ «ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ» ԲՆԱՎ ԷԼ ԵԿԵՂԵՑԻ ՉԷ»

Զարմանալ կարելի է. մի՞թե այդ 40 հայերն իսկապես կարծում էին, թե մեծամտության մտագարության ակնհայտ ախտանշաններ դրսեւորող մի քանի ամերիկացիների որոշելով, Աստված պետք է իրենց հերձվածը ընդունի որպես Քրիստոսի Ճշմարիտ Եկեղեցի:

Պատրիարքարանի բնութագրումը չուշացավ. այն շատ հակիրճ, բայց ինքնին խոսուն էր՝ հավատուրացություն: Մի անվանում, որ տրվում էր քրիստոնեությունը ուրացած եւ իսլամը ընդունած հայերին:

Ավետարանականների հովիվներից Վ. Թութիկյանը վերը նշված այդ իրադարձությունները, որոնք միանշանակ դիվական աստվածամարտ ապստամբության ոգով էին ղեկավարվում, անվանում է ոչ այլ կերպ, քան` Սուրբ Հոգու առաջնորդությամբ ավետարանական եկեղեցու հիմնում: Սա արդեն հայհոյություն է Սուրբ Հոգու դեմ եւ արժանի Սուրբ Գրքի այն «վայ»-ին, որ ասում է. «Վայ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն եւ բարին` չար, ովքեր լույսը խավար կհամարեն եւ խավարը` լույս, ովքեր դառնը քաղցր կհամարեն եւ քաղցրը` դառը…» (Եսայի 5.20) եւ «…ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա» (Մարկ. 3.29): Իսկ տիեզերալույս Սուրբ Հովհան Ոսկեբերանը շեշտում. «Ամեն մի անջատում Եկեղեցուց, հեռացում է Սուրբ Հոգու շնորհներից»:

Սակայն, մի փոքր անց Վ. Թութիկյանը, մոռանալով իր ասածը, օբյեկտիվ է դառնում. «... Հայ ավետարանական եկեղեցին, ինչպես որեւէ կազմակերպություն, կատարելության կնիքը չի կրում եւ կատարյալ լինելու հավակնություն չունի»: Մոռանալով այն պարզ դրույթը, որ Եկեղեցին անսխալական է, կատարյալ, ավետարանական քարոզիչը հենց ինքն է փաստում, որ «ավետարանական եկեղեցին» բնավ էլ Եկեղեցի չէ, այլ ինչ-որ աղանդավորական կազմակերպություն, քանի որ իրապես սխալ էր հիմնադրումից իսկ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված