Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Ի՞նչ են ծխում գործադիրում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի կենակից ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ շարունակում է խոհափիլիսոփայական գրառումներ կատարել՝ իր «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում: Հիմա էլ նա ասում է. «Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, եւ որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար»: Բայց ո՞ւմ է ասում, երբ կողքին նստածը, ինչ իշխանության է եկել, ջնջում է մի ողջ ազգի ու պետության անցյալն ու պատմութունը: Թե՞ Աննան կամաց-կամաց որոշել է համալրել ընդդիմության շարքերն ու հենց Փաշինյան Նիկոլին է սկսել բշտել: Ո՞վ իմանա…

Մինչ տեղացող ձյան պատճառով մայրաքաղաքի տրանսպորտը երեկ կաթվածահար էր, քաղաքացիներն էլ աշխատանքից հետո մնացել էին տան ճանապարհի կեսին՝ սառած ու զայրացած, զուգահեռ իրականության մեջ երեկոյան գրառում է կատարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա կառավարության շենքից երեւացող տեսարանից տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ: Բայց այդ աղմուկի նպատակներից մեկն էլ հենց բոլորիս անհաղորդ պահելն է այս գեղեցիկ պատկերներից»: Այսքանից հետո կրկին շարունակում է ակտուալ մնալ այն հարցը, թե ի՞նչ են ծխում գործադիրում:

Իրականությունից կտրվել է նաեւ հայտնի արեւմտամետ Արման Բաբաջանյանի կուսակցության փոխնախագահ դարձած քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կեցվածք ընդունած՝ վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Ուկրաինան շարունակելու է ջարդել Ռուսաստանի ատամները՝ լինի Ամերիկայի հետ, թե՝ առանց»: Հատուկ Մեհրաբյանի համար հիշեցնենք, թե ինչ է հենց երեկ ասել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. «Ո՞րն է Ուկրաինայի պլանը։ Մեկ այլ օգնության փաթեթ։ Արդյո՞ք գիտակցվում է իրականությունը տեղում՝ ռուսների թվային գերազանցությունը, եվրոպացիների սպառված պաշարը, կամ նրանց ավելի սպառված արդյունաբերական բազան: Նախագահ Թրամփը գործ ունի իրականության հետ, ինչը նշանակում է գործ ունենալ փաստերի հետ»: Դե Ջեյ Դի Վենսն ի՞նչ իմանար, որ Ուկրաինան, որպես «բոյեվոյ զապաս», դեռ պահում է Մեհրաբյան Ռուբոյի ատոմային զենքի էֆեկտ ունեցող «հուժկու» խոսքը: Լրջացեք, պարոնայք…

Ի դեպ, Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ երեկ իրեն ձերբակալելու, ապա ազատ արձակելու շոուից հետո՝ ամենայն լրջությամբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Եթե ինձ բանտարկեն, ամբողջ աշխարհի առաջ կխայտառակվեն։ Ամբողջ աշխարհում մարդիկ սպասում են, եթե սրանք իմ դեմ ինչ-որ բան անեն, դու տե՛ս, ես սրանց գլխին ինչ եմ բերելու։ Ես բանտում էլ լինեմ, էնքան ինձ հարգող մարդիկ կան, որ տես՝ ինչ կլինի սրանց գլխին»: Ասեք, որ քամին ցրտից մեռավ: Բա չասե՞ս, ամբողջ աշխարհն ի՞նչ արեց Բաքվում դատվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների համար, որ քո համար ի՞նչ պետք է անի: Կամ՝ Գյումրիից դուրս ո՞վ է ճանաչում Ղուկասյան Վարդանին, երբ անգամ Ռուբեն Վարդանյանին են մոռացել: Եվ, ընդհանրապես, Նիկոլի օրոք քաղբանտարկյալների պակաս երբեք չի եղել, ինչո՞ւ Ղուկասյանն իրեն հարգող մարդկանց չդիմեց, տեսնեինք՝ ի՞նչ կլիներ այս իշխանության գլխին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված