ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Սպորտ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլում եզրափակիչ են դուրս եկել ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ և ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ։
Նժույգ թափեր, Համլետ Մանուկյան 14,466 միավոր, Մամիկոն Խաչատրյան 14,466 միավոր, օղակներ ֊Արթուր Ավետիսյան 14,600 միավոր, Վահագն Դավթյան 14,233 միավոր։ Այսօր, փետրվարի 21֊ին, պայքարի դուրս կգա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


