Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

Եվրատեսիլյան կուլիսային ջերմությունը՝ մեկը մյուսի հանդեպ կեղծ էր, սակայն գեղեցիկ էր նայվում

Մշակութային

Եվրատեսիլյան ինտրիգները դեռեւս չեն ավարտվել՝ չնայած, որ «Դեպի Եվրատեսիլ» ընտրական փուլն ավարտված է: Թե ինչպիսի մթնոլորտ է եղել այդ ողջ ընթացքում կուլիսներում, եւ թե ինչ են զգում այժմ «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին մասնակից արտիստներն ու պրոդյուսերները, «Իրավունք»-ը պարզեց Անահիտ Հակոբյան եւ Գասոյա զուգերգի պրոդյուսեր ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

— Ո՞ւմ մտահղացումն է եղել ստեղծել Անահիտ եւ Գասոյա զուգերգը:

— Ի սկզբանե մտահղացումն իմն է եղել, ես եմ նման առաջարկ արել նրանց: Անահիտի հետ ես եւ Գոռը՝ Գասոյան, ծանոթացել ենք ԱՄՆ-ում: Բնականաբար, համընկել են էներգետիկաները, աշխատելու ընդհանուր տեսլականը, մարդկային ֆակտորը: Կարծում եմ՝ մինչ այժմ էլ նույն ալիքի վրա ենք եւ նույն ստեղծագործական ուղղությամբ ենք մտածում: Առաջարկը եղել է սպոնտան՝ ընդամենը «Եվրատեսիլ»-ին մասնակցության հայտ ներկայացնելուց 20 օր առաջ: Ես զանգել եմ Անահիտին եւ առաջարկել, նա էլ մտածել եւ ընդունել է առաջարկս: Ինչ վերաբերվում է Գոռին, նա բնավորությամբ ընդհանրապես կապ չունի շոու-բիզնեսի հետ, եւ մարդկային տեսակն էլ այնպես է, որ մրցույթների, շոուների, քսված տղաների եւ նման աշխարհի հետ որեւէ կապ չունի: Այդ պատճառով նա իրեն չէր զգում ինչպես ձուկը ջրում, որովհետեւ առաջին հերթին մարդկային գործոնն է իր դեպքում, հետո նոր արտիստ լինելը: Առհասարակ, նա զբաղվում է այլընտրանքային երաժշտությամբ, բայց ոչ՝ փոփ ժանրի: Այս առումով, ըստ իս, սխալն իմն է եղել՝ որպես պրոդյուսեր նրան բերել նման հարթակ: Սակայն, չեմ կարծում, որ դա վատ փորձ էր, որովհետեւ 6 ամսում որեւէ մեկը հայկական շոուբիզնեսում նման հաջողությունների չի հասել: 6 ամիս առաջ որեւէ մեկը չի իմացել Գոռի գոյության մասին, սակայն այսօր նա իր օգտահաշվի վրա ունի 17 միլիոնանոց դիտումներով տեսահոլովակ: Նա մրցանակ է ստացել տեսահոլովակի համար «Կոդակ»-ում, մի քանի տեսահոլովակներ ենք հասցրել նկարել այս ընթացքում եւ ամենակարեւորը՝ մասնակցել է երաժշտական շոուներից մեկին: Կգա ժամանակ, կհասկանանք, որ «Եվրատեսիլ» չգնալը մեր օգտին է եղել: Ինչ վերաբերվում է Անահիտին, նա դիմել է չափազանց մեծ ռիսկի՝ իմ առաջարկն ընդունելով: Հաղթել «Նոր ալիք 2024»-ում, որտեղ մրցակցությունն ավելի թեժ է եւ դրանից հետո մտնել «Դեպի Եվրատեսիլ»-ի մրցութային դաշտ, դրա համար ամուր նյարդեր, համարձակություն եւ մի քիչ էլ հանդգնություն է հարկավոր: Արդյոք այս մրցույթն օգնեց Անահիտին, ինչ-որ տեղ՝ այո՛, ինչ-որ տեղ՝ ո՛չ: Ի վերջո, հաղթողներին չեն դատում, ու ինչ էլ եղել է՝ եղել է մեր օգտին:

— Արձագանքներն ինչպիսի՞ն էին:

— Եկեք փաստենք, որ մենք հաղորդագրություններով ստացած քվեարկությամբ 3-րդ հորիզոնականում էինք: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականների տարբերությունը 90 ձայնից պակաս էր: Այսինքն՝ պետք է ընդունել, որ չափազանց լավ ենք հանդես եկել հանդիսատեսի եւ հեռուստադիտողի համար: Այս մրցույթներն արվում են հեռուստադիտողի համար, այլ ոչ թե` պրոֆեսիոնալ ժյուրիի: Երկար տարիներ «Եվրատեսիլի» ձեւաչափը եղել է միայն SMS քվեարկությամբ, եւ դա փոխվել է 2010-ականներին: Այսինքն` մենք եթե ընդունենք, որպես հեռուստադիտողի համակրանք, ապա ստացել ենք շատ բարձր հորիզոնական: Մեզ համար դա է կարեւոր: Անահիտը երգեց փառահեղ, տեսքը եւ ամենինչը մինչ այսօր քննարկվում է: Կարող եմ ասել դա ավելի շատ է քննարկվում, քան հաղթողի անձը: Դա, որպես պրոդյուսեր, իմ կարեւոր առաքելություններից մեկն է՝ այնպես անել, որ տաղանդավոր մարդուն ավելի շատ նկատեն: Ամեն ինչ անել, որ Գոռը ունենա էլ ավելի փորձառություն, իսկ Հանրայինի ուղիղ եթերում կենդանի ձայնով երգելը` մեծ փորձառություն է: Եվ վերջապես, եկեք ընդունենք, որ այս մարդիկ մի քանի ամսում են պատրաստվել: Նաեւ ասեմ՝ տեղյակ եմ, որ Պարգը չորս տարի շարունակ պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին, ինքն ու իր պրոֆեսիոնալ թիմի աշխատաոճն ինձ հիացնում է:

— Ինչպես ասացիք, հաղթողին չեն դատում, սակայն հետաքրքիր է Ձեր կարծիքը Պարգի երգի, մատուցման ձեւի մասին...

— Կգնահատեմ՝ փայլուն: Երգը գրել է «Եվրատեսիլ»-ում երկու անգամ հաղթած կոմպոզիտոր, եւ երգը, ըստ իս, ունի պլագիատի տարրեր իր մեջ՝ «Imagine Dragons - Believer» կատարումից, որը ողջ համացանցը քննարկում է: Ես, որպես հայ, ցավում եմ դրա համար, քանի որ դա մեզ կխանգարի լավ հորիզոնական գրավելուն: Որպես փորձագետ եւ պրոդյուսեր՝ չեմ մեղադրում, որովհետեւ այդ տեմպի եւ այդ ոգեւորվածության մեջ բոլորս կուրանում ենք եւ չենք տեսնում շատ փաստեր: Ինչ վերաբերում է ընդհանուր մրցույթին, պիտի ասեմ, որ ունեինք տաղանդավոր մասնակիցներ, ովքեր ներկայացան փայլուն: Այնտեղ կային արտիստներ, որոնք շատ ֆանտաստիկ կերպով ներկայացան, սակայն չունեին ընկերներ կամ մարդիկ, ովքեր նրանց խորհուրդ կտային՝ դա անել առավել ընդունելի եւ ավելի ճիշտ մատուցմամբ: Անդրադառնալով մրցակցային դաշտին՝ ասեմ, որ բոլորը մեկը մյուսի հանդեպ շատ ջերմ էին, անհանգստանում եւ ցավում էին իրար համար: Արդյո՞ք դա անկեղծ էր: Այսքան տարի լինելով շոուբիզնեսում՝ կասեմ ՝ ո՛չ, սակայն դա գեղեցիկ էր նայվում:

— Կրկին կվերադառնա՞ք այս մրցույթին:

— Ես կարող եմ Գոռի փոխարեն ասել, որ՝ ոչ: Անահիտն անկախ արտիստ է, եւ նա ինքը կորոշի՝ մասնակցել, թե՝ ոչ, սակայն հանգամանքները ցույց կտան, որ ինքը կվերադառնա այդ մրցույթ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված