Այօր հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
ՍպորտԱյօր հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Ավետիք Աբրահամյան) ծննդյան օրն է: Նրան նաեւ հաճախ կոչում են Քինգ Արթուր:
Արթուրը ծնվել է 1980-թվականի փետրվարի 20-ին ՝ Երևանում: 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի 14 լավագույն բռնցքամարտիկ։
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ 2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
Արթուր Աբրահամը ընդհանուր ունեցել է 53 մարտ, որոնցից 47-ը հաղթանակով է ավարտել: Գրանցել է 30 նոկաուտ եւ 6 պարտություն:
Շնորհավորում ենք հայ բռնցքամարտիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Նանա Սարգսյան