ՇՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Բաքվի դատավարության վերաբերյալ

Քրեական եւ քաղաքացիական իրավունքի գործերով եզակի պրոֆեսիոնալ Փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել.
Բաքվի իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով, որպես սնմիջականորեն գործող իրավունք
Բաքվում ընթացող դատավարությամբ,, Ռուբեն Վարդանյան և մյուսներ,արդարադատության անվան տակ փորձ է կատարվում դատապարտել բոլոր նրանց,ովքեր կանգնած են եղել արցախահայերի կողքին' պաշտպանելով վերջիններիս բնական իրավունքի նորմը, արժանապատվությունը։Ավելին, վաղը բոլոր նրանք,ովքեր օգտվելով կարծիք հայտնելու կամ ,քաղաքական,իրավական,ռազմական գործողություններով իրենց տվյալ ժամանակյա գործառույթների իրավունքից ,ևս հայտնվելու են նույն կարգավիճակում։
Բաքվի իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով ,որպես անմիջականորեն գործող իրավունք ,ուստի իրականացվող դատավարությունը չի կարող որևիցէ աղերս ունենալ արդարադատության հետ,իսկ տվյալ գործով անցնող անձիք, անկախ իրենց ով լինելուց ,մարդկային լավ կամ վատ որակներ ունենալուց և այլն,,իրավամբ , հեռահար նպատակներով պատանդ են վերցվել,ընդ որում ,առանց դատական ակտի կալանքի անվան տակ պատիժ են կրում,որը խոշտանգման դասական օրինակ է։
ՀՀ հիմնական օրենքի առաջին հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետությունն ունի պոզիտիվ պարտավորություն օգտագործելու իր իրավական,քաղաքական գործիքակազմը դիմելու միջազգային կառույցներին։Ընդ որում առկա է նաև պետական անվտանգության խնդիր։
Այս դատավարությունը նաև պետք է մտահոգի տարածաշրջանում խաղացող բոլոր գերտերություններին ,այնքանով,որքանով արցախահայերի իրավունքների, պաշտպանության հետ կապված գերտերությունները ևս իրականացրել են տարբեր գործառույթներ, մասնավորապես իրավական,քաղաքական ,նաև ֆինանսական միջոցների տրամադրում պաշտպանական միջոցներ ձեռք բերելու և այլն որոնց իրավա քրեական գնահատականն այսօր տեղ են գտել բաքվի քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներով ,առայժմս Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությամբ ։