«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Չի կարելի հավասարության նշան դնել հայկական Արծվաշենի ու ադրբեջանական «երկու անկլավի» միջև․ Քարտեզագիր

Հանդիպում

«Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնում է անկլավի թեմա, թե ոչ, հայկական կողմն այդ հարցը բարձրացնում է»: Նման հայտարարությամբ էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, ինչ հետեւանքներով է հղի այս հայտարարությունը սահմազատման գործընթացում հարցին անդրադարձել է քարտեզագիր Շահեն Շահինյանը, նախ նկատելով․

-

 Երբ տարածվեց սահմանազատման հանձնաժողովների մասին վերջին հայտարարությունը, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերսկսել սահմանազատման աշխատանքները, «անկլավների» հարցի մասին ոչինչ գրված չէր: 

Այդ մասին մենք բարձրաձայնել ենք, քանի որ ընտրվել էր սահմանազատման այն մեխանիզմը, որ գործընթացը մեկնարկելու էր Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատման կետից, ըստ էության, առաջին փուլում բարձրանալու էր հենց անկլավների հարցը, քանի որ Տավուշի տարածքում առկա են երկու ադրբեջանական «անկլավներ», որոնց վերաբերյալ ոչ մի որոշում առկա չէ, ու ոչինչ գրված չէր այդ հայտարարության մեջ: 

Երբ մենք խոսում ենք Հայաստանի էքսկլավի՝ Արծվաշենի մասին, չի կարելի հավասարության նշան դնել հայկական Արծվաշենի ու ադրբեջանական «երկու անկլավի» միջև, քանի որ հայկական Արծվաշենի վերաբերյալ կան հավաստող փաստաթղթեր, որ այն միացած է եղել Հայաստանին: Հետագա տարիներին, հենց այն փուլում, երբ քարտեզներում սկսել են հայտնվել ադրբեջանական «անկլավները», հենց նույն պայմաններում Արծվաշենը վերածվել է «անկլավի», սակայն արխիվային ոչ մի փաստաթուղթ դեռևս հայտնաբերված չէ, որոնք կփաստեն այս փոփոխության իրավական լինելը: 

Եթե մենք ասում ենք, որ «անկլավների» հարցը հնարավոր չէ շրջանցել, ու դա լինելու է քննարկման ենթակա, իմ գնահատմամբ՝ դա հայկական կողմի համար կարող է քննարկելի լինել այն տեսանկյունից, որ քննարկվի, թե ինչպե՛ս է Արծվաշենը դարձել «անկլավ», արդյոք առկա՞ են իրավական փաստաթղթեր, որ կփաստեն այդ «անկլավների» ձևավորումը: 

Կառավարության ներկայացուցիչները ևս հայտարարել էին, որ չեն կարողացել գտնել «անկլավների» վերաբերյալ ոչ մի իրավական փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հայտարարությունը, նաև այն, որ բաց փաստաթղթերում ևս մենք դրանց գոյության վերաբերյալ որևէ հիմք չենք գտել, կարելի է պնդում անել, որ «անկլավները» ձևավորվել են ոչ իրավական ճանապարհով, ու սահմանազատման գործընթացը պետք է ընթանա այնպես, որ վերադառնանք իրավական դաշտ, ու «անկլավների» թեման մեկընդմիշտ փակվի: 

Եվս մեկ անգամ կրկնեմ, երբ խոսում ենք հայկական էքսկլավի և ադրբեջանական «անկլավների» մասին, ապա դրանց միջև չի կարելի հավասարության նշան դնել: 

– Եթե այդ «անկլավները» Ադրբեջանին տրվեն՝ դրանք ի՞նչ ռիսկեր են առաջացնելու Հայաստանի համար:

– Այն երկու «անկլավային» տարածքները, որոնք գտնվում են Տավուշի մարզում, նրանցից մեկը՝ Վերին Ոսկեպարի տարածքը, եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա ուղիղ վտանգ է ստեղծվում Ոսկեպար գյուղի համար, քանի որ այն հայտնվելու է գրեթե շրջափակման մեջ, որովհետև արևելքից ու արևմուտքից բավականին լայն ճակատով ունենալու է ադրբեջանական տարածքներ ու միայն փոքրիկ հատվածներով՝ հյուսիսում ու հարավում, կապվելու է Հայաստանի հետ: 

Բացի այդ՝ երբ խոսում ենք հենց այս անկլավի մասին, այստեղ կարող է առաջանալ միջպետական Մ16 մայրուղու հետ կապված խնդիր, քանի որ բացի այն, որ Ոսկեպարից հարավ-արևելք ընկած հատվածում ճանապարհը, ըստ սովետական քարտեզների, մի քանի անգամ հատում է Խորհրդային Ադրբեջանի ու Հայաստանի սահմանը, նաև ավելի հյուսիս հատվածում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: 

Երբ խոսում ենք մի փոքր հարավ գտնվող «անկլավի» մասին, դա Բարխուդարլու, Սոֆուլու հատվածն է, այդտեղ և՛ հայկական Կայան բնակավայրից բնակելի շինություններ կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը ևս խնդիրներ է ստեղծելու: 

Ադրբեջանին «անկլավների» փոխանցումը Ադրբեջանի հետագա պահանջների ուղիղ ռիսկ է ստեղծում, քանի որ Ադրբեջանը պահանջելու է անխափան կապ այդ տարածքների հետ, անվտանգային որոշակի երաշխիքներ: 

Բացի այդ, յուրաքանչյուր «անկլավի» փոխանցումով սահմանի պահպանության լրացուցիչ ևս մեկ բեռ է դրվելու Հայաստանի զինված ուժերի վրա, ու դժվար է գնահատել, թե ինչպիսի բարդության սահման է ունենալու: 

Արծվաշենի հարցը, կրկնում եմ, պետք է դիտարկվի ոչ թե էքսկլավի տարբերակով, այլ պետք է աշխատել, որ հնարավոր լինի վերականգնել խորհրդային առաջին քարտեզը, որով այն միացած է եղել Հայաստանին: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված