Ուղեւորին այլ բան հարկադրել՝ վարորդն իրավունք չունի. Մանուկ Սուքիասյան
Ներքաղաքական
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ գնահատմամբ՝ աշխատանքային պայմանագրով վարորդն իրավունք ունի ուղեւորին զգուշացնելու, որ ուղեւորավարձը վճարեն միայն օրենքով սահմանված կարգով, եւ թույլ չտան ուղեւորավարձի առձեռն վճարումը, բայց սրանից զատ, նրանք ոչ մի գործառույթի իրավունք չունեն:
— Սրանից զատ, ուղեւորին այլ բան հարկադրելը՝ կլինի վճարելը, կամ ավտոբուսից իջնելը, կամ՝ սպառնալը, որ եթե չվճարեք չեմ քշի, վարորդն իրավունք չունի: Այս պայմանագիրը գործում է 2025-ի հունվարից, այլ պայմանագիր չկա: Անգամ եթե շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն՝ վճարի, կամ՝ իջի: