Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գյումրիում առաջադրված, որ թեկնածուին կսատարի ՔՊ-ից դուրս եկած պատգամավորի հիմնած կուսակցությունը․ Աղազարյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցությունը առաջիկա օրերին կհայտարարի, թե ում են սատարելու Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրություններում։ Այս մասին <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց անձամբ Հովիկ Աղազարյանը, ընդգծելով․

-Առաջիկա վարչության նիստի ընթացքում քննարկելու ենք անպայման այդ հարցը եւ հստակ որոշում կայացնելու, թե որ թեկնածուին ենք սատարելու։ Մեր կուսակցությունը, բնականաբար, դեռ չէր կարող անձամբ մասնակցել իր թեկնածույով, բայց որոշում ունենք մեր աջակցությունը հայտնելու թեկնածուներից մեկին։ Թե ում, քանի որ դեռ քննարկում ենք չեմ կարող բարձրաձայնել, բայց հաստատ ոչ իշխանական թեկնածուին։

Հարցին, կարծես իշխանությունները <<զադնի են>> դրել իր հանդեպ սկսված արշավը, մեր զրուցակիցը նկատեց․

-Չեմ կարող ասել <<զադնի են>> դրել, թե ոչ, բայց, որ արհեստական փաստերով քր․ գործերը ակնհայտ տուպիկ են մտել, դա կարող եմ վստահ ասել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ