Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ ԵՎՐԱԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՎԱՔԸ

Վերլուծություն

Այս­պի­սով, Փա­րի­զում կա­յա­ցած հա­վա­քի արդ­յուն­քում «Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305807&l=am» լի­բե­րաստ­ները բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում են, որ շա­րու­նա­կե­լու են Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յու­նը։ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յենի խոս­քով. «Այ­սօր Փա­րի­զում մենք հաս­տա­տե­ցինք, որ Ուկ­րաի­նան ար­ժա­նի է խա­ղա­ղութ­յան՝ ու­ժի մի­ջո­ցով… Եվ­րո­պան Ուկ­րաի­նա­յին տրա­մադ­րում է ռազ­մա­կան օգ­նութ­յան իր ամ­բողջ բա­ժի­նը: Միա­ժա­մա­նակ, Եվ­րո­պա­յում մեզ անհ­րա­ժեշտ է պաշտ­պա­նութ­յան ու­ժե­ղա­ցում»:

Իր հեր­թին, ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Ռ­յու­տեն ո­գե­ւոր­ված հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց. «Պատ­րաստ են եւ ցան­կա­նում են: Սա իմ եզ­րա­կա­ցութ­յունն է Փա­րի­զում կա­յա­ցած հան­դի­պու­մից։ Եվ­րո­պան պատ­րաստ է եւ ցան­կա­նում է ակ­տի­վա­նալ: Ա­ռա­ջա­տար դառ­նալ Ուկ­րաի­նա­յի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի տրա­մադր­ման հար­ցում: Պատ­րաստ է եւ ցան­կա­նում է շատ ա­վե­լին ներդ­նել մեր անվ­տան­գութ­յան հա­մար: Ման­րա­մաս­նե­րը պետք է մշակ­վեն, բայց պար­տա­վո­րութ­յուն­նե­րը պարզ են»:

Ն­կա­տի ու­նի, որ եվ­րո­պա­ցի­նե­րը, բա­ցի Թ­րամ­փին խոչըն­դո­տե­լուց (դրան միշտ են պատ­րաստ, դեռ նա­խընտ­րա­կան ժա­մա­նակ­նե­րից), պատ­րա՞ստ են նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ողջ ֆի­նան­սա­վո­րում-զի­նումն ի­րենց վրա վերց­նել: Ե­թե դա է, ա­պա այս­տեղ, ի­հար­կե, կան հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ:

­Նախ, Եվ­րո­պա­կան միութ­յան ան­դամ 27 երկր­նե­րից մի քա­նիսն են հրա­վիր­վել Փա­րի­զի գա­գաթ­ա­ժո­ղո­վին՝ Գեր­մա­նիա­յի, Մեծ Բ­րի­տա­նիա­յի, Ի­տա­լիա­յի, Լե­հաս­տա­նի, Իս­պա­նիա­յի, Նի­դեռ­լանդ­նե­րի եւ Դա­նիա­յի ա­ռաջ­նորդ­նե­րը: Նաեւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, Եվ­րո­պա­կան խորհր­դի ղե­կա­վար Ան­տո­նիո Կոս­տան եւ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Մարկ Ռ­յու­տեն։ Ու հարց է ծա­գում` իսկ ին­չո՞ւ են ան­տե­սել մյուս­նե­րին, թեեւ փոր­ձում են այդ ո­րո­շում­նե­րը վե­րագ­րել ողջ Եվ­րո­պա­յին: Ան­տես­ված­նե­րը նո՞ւյն­պես «պատ­րաստ են եւ ցան­կա­նում են». այ­ստեղ շատ մեծ հար­ցա­կան կա: Նաեւ, թե ում հաշ­վին են «պատ­րաստ եւ ցան­կա­նում»: Եվ­րո­պա­կան հիմ­նա­կան «կթու կով» Գեր­մա­նիան հաս­տատ այդ փո­ղը չու­նի: Ֆ­րան­սիան, ա­սենք, նաեւ Բ­րի­տա­նիան եւս: Մ­յուս­նե­րի մա­սին չենք էլ խո­սում:

­Լավ, են­թադ­րենք այդ փո­ղը ու­նեն: Բայց ինչ­պե՞ս են նման հսկա­յա­ծա­վալ ծախ­սե­րը հիմ­նա­վո­րե­լու ի­րենց ժո­ղո­վուրդ­նե­րին: Այ­սինքն, այս լի­դեր­նե­րը քա­նի՞ եվ­րա­ցեն­տի ար­ժեք ու­նեն սե­փա­կան երկր­նե­րում: Շոլ­ցին ար­դեն հե­ռաց­րել են, եւ ընտ­րութ­յուն­ներ կլի­նեն: Մակ­րո­նը խայ­տա­ռակ պար­տութ­յուն է կրել: Բ­րի­տա­նիա­յի ղե­կա­վա­րին հրա­պա­րա­կավ մե­ղադ­րում են ման­կապղ­ծութ­յուն­նե­րի, զանգ­վա­ծա­յին բռնա­բա­րութ­յուն­նե­րի հան­ցակ­ցութ­յան մեջ եւ հի­մա ու­նի «պլին­տու­սից ցածր» վար­կա­նիշ: Ու­րսու­լա­յին, Կոս­տա­յին եւ Ռ­յու­տեին եվ­րո­պա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը չէ, որ ընտ­րել են: Ի­տա­լիան, Լե­հաս­տա­նը, Իս­պա­նիան, Նի­դեռ­լանդ­նե­րը եւ Դա­նիան ըն­դա­մե­նը գեր­մա­նա­կան հար­կա­տու­նե­րի հաշ­վին ապ­րող պոր­տա­բույծ­ներ են:

Ու այս ա­մե­նից հե­տո փա­րիզ­յան հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցած Շոլ­ցը ի ցույց դրեց, որ ի­րա­կա­նում ոչ մի միաս­նա­կա­նութ­յուն էլ այն­տեղ չկար: Ն­րա խոս­քով՝ Ուկ­րաի­նա­յի հա­մար խա­ղա­ղա­պահ­նե­րի հար­ցը ի­րեն նույ­նիսկ զայ­րաց­րել է. «Հի­մա բո­լո­րո­վին ժա­մա­նա­կավ­րեպ է եւ բո­լո­րո­վին ան­տե­ղի է այս հար­ցը քննար­կե­լը։ Ինձ նույ­նիսկ մի քիչ նյար­դայ­նաց­նում է այս բամ­բա­սան­քը, ան­կեղծ ա­սած: Այս­տեղ, Ուկ­րաի­նա­յի թի­կուն­քում, խո­սակ­ցութ­յուն­ներ են ըն­թա­նում ել­քի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի, խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քի մա­սին, ո­րոնք չկա­յա­ցան, եւ­ ո­րոն­ցում Ուկ­րաի­նան «ա­յո» չա­սաց եւ չնս­տեց բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ։ Ան­կեղծ ա­սած, սա խիստ ան­տե­ղի է»: Ու Շոլցն այս ան­գամ ճիշտ է. խո­շոր հաշ­վով, թեեւ եվ­րա­լի­դեր­նե­րից մի քա­նի­սը հա­վաք­վել էր «հա­նուն» Ուկ­րաի­նա­յի, սա­կայն Զե­լենս­կին այն­տեղ չէր: Նա այդ պա­հին թա­փա­ռում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ բո­լո­րից «անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք» է խնդրում` Չի­նաս­տա­նից, Թուր­քիա­յից: Ու­րեմն Եվ­րո­պա­յի հեր­թա­կան խոստ­մանն ար­դեն գրո­շի ար­ժեք ան­գամ Զե­լենս­կին չի տա­լիս, գե­րա­դա­սում է մոտ մնալ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին, որ­տեղ էլ ի­րա­կա­նում հար­ցեր կա­րող են լուծ­վել:

Ա­մեն դեպ­քում, ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեկ­նար­կը տրվեց, եւ տես­նենք, թե դա ուր կտա­նի: Իս­կ եվ­րա­լի­բե­րաս­տնե­րը, ի­հար­կե, փոր­ձե­ցին եւ դեռ փոր­ձե­լու են ազ­դել ըն­թաց­քի վրա՝ գո­նե ի­րենց դիր­քը պա­հե­լու հա­մար, բայց էա­կան արդ­յու­նա­վե­տութ­յուն գո­նե այս պա­հին տե­սա­նե­լի չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված