Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Մեծ խաղի ավարտը փետրվարի վերջի՞ն

Վերլուծություն

­Զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցան Մ­յուն­խե­նում, այս­պես կոչ­ված՝ Եվ­րո­պա­յի անվ­տան­գութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վում, ի­հար­կե, կա­րե­լի է մեծ պայթ­յուն հա­մա­րել աշ­խար­հի մասշ­տա­բով: Ընդ ո­րում, այս­տեղ հար­ցը միայն այն չէ, որ հենց այդ գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում լիար­ժե­քո­րեն ա­ռա­ջին պլան մղվեց Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­ման, ո­րը, ի դեպ, թիվ 1 օ­րա­կարգ մտավ դրա շե­մին՝ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո: Շատ ա­վե­լի լուրջ թե­մա դար­ձան այն մտքե­րը, ո­րոնք Մ­յուն­խե­նում հնչեց­րեց ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Վեն­սը՝ ուղղ­ված Եվ­րո­պա­յին:

ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Ինչ ա­սաց Վեն­սը հենց Եվ­րո­պա­յի ա­ռաջ: Շատ կարճ՝ հե­տեւ­յա­լը: Նախ, որ Եվ­րո­պա­յի թշնա­մին եւ հիմ­նա­կան վտան­գը ոչ թե Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տան են, այլ հենց Եվ­րո­պան: Այն է՝ եվ­րո­պա­կան իշ­խող է­լի­տան, ո­րը, ըստ էութ­յան, ու­զուր­պաց­րել է իշ­խա­նութ­յու­նը՝ չու­նե­նա­լով ժո­ղո­վուրդ­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը: Ա­վե­լին, մե­ծա­գույն կեղ­ծիք­նե­րով պա­հում է այդ իշ­խա­նութ­յու­նը, լրիվ շեղ­վել է դե­մոկ­րա­տիա­յից եւ այլն: Եվ վեր­ջում. «Ե­թե դուք վա­խե­նում եք ձեր սե­փա­կան ընտ­րող­նե­րից, ԱՄՆ-ը ձեզ չի օգ­նի»:

Այն, որ Թ­րամ­փը չհա­պա­ղեց իր փոխ­նա­խա­գա­հի ե­լույ­թը հա­մա­րել «փայ­լուն», հիմ­նա­վո­րում է, որ այս ա­մե­նը գա­լիս է ոչ թե պար­զա­պես Վեն­սից, այլ՝ թրամփ­յան թի­մից: Ա­վե­լի կոնկ­րետ՝ սրա­նով ա­մե­րիկ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը, բա­ցի Եվ­րո­պա­յին ա­նար­գան­քի սյու­նին գա­մե­լուց, նաեւ ցույց տվե­ցին, թե ինչ դիր­քում են նրանց պատ­կե­րաց­նում: Նաեւ, որ կեղծ են հա­մա­րում այն բո­լոր պնդում­նե­րը, թե Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը սպառ­նա­լիք են Ա­րեւ­մուտ­քի հա­մար, ո­րով նախ՝ ի­րենց գոր­ծո­ղութ­յու­ննե­րը բա­ցատ­րում էին ԱՄՆ նախ­կին վար­չա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, իսկ հի­մա՝ եվ­րո­պա­ցի­նե­րը: Վեր­ջա­պես, որ ա­վե­լի ցան­կա­լի են հա­մա­րում Եվ­րո­պա­յում ներ­կա լի­բե­րալ­նե­րի փո­խա­րեն ազ­գայ­նա­կան ու­ժե­րի իշ­խա­նութ­յան գա­լը: Սա, ըստ էութ­յան, նշա­նա­կում է եվ­րո­պա­կան լի­բե­րալ­նե­րին պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րում: Ու­րեմն, ին­չո՞ւ Վա­շինգ­տո­նը սե­փա­կան դաշ­նակ­ցի նկատ­մամբ գնաց նման կոշտ քայ­լի:

­Նախ, իսկ ի՞նչ են ու­զում Եվ­րո­պա­յի աջ` ազ­գայ­նա­կան ու­ժե­րը, ո­րոնց այս­պես ա­ջակ­ցում է Թ­րամ­փը: Հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րից մե­կը ԵՄ-ի փլու­զումն է եւ իշ­խա­նութ­յունն ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րին վե­րա­դարձ­նե­լը: Կամ առն­վազն խո­րը մո­դեռ­նի­զա­ցու­մը, ո­րով Բր­յու­սե­լին կմնա միայն կազ­մա­կերպ­չա­կան ֆունկ­ցիա: Ի՞նչ կտա դա Թ­րամ­փին. քանդ­ված ԵՄ, եւ որ թե­րեւս ա­մե­նագլ­խա­վորն է, եվ­րո­յի ոչն­չա­ցում: Դ­րա­մա­կան միա­վոր, ո­րը դո­լա­րի հետ կի­սում է շու­կան, եւ երբ դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին ծա­վա­լը նվա­զում է, եվ­րոն ար­դեն ոչ թե պար­զա­պես մրցա­կից է, այլ` շու­կա­յի ո­րո­շա­կի հատ­ված դո­լա­րից խլող գոր­ծոն: Իսկ ե­թե հնա­րա­վոր չէ դո­լա­րի գլո­բալ ծա­վալն ա­վե­լաց­նել (դրա միակ տար­բե­րա­կը 6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի մաս­նա­տումն է եւ չի­նա­կան տնտե­սութ­յան ոչն­չա­ցու­մը), ընդ­հա­կա­ռա­կը` այն նվա­զում է աչ­քի ա­ռաջ, ԱՄՆ-ի պետ­պարտքն էլ միայն նո­րա­նոր ռե­կորդ­ներ է սահ­մա­նում, ու­րեմն մնում է խլել եվ­րո­յի մաս­նա­բա­ժի­նը: Իսկ դրա միակ տար­բե­րա­կը ԵՄ-ն­ եւ եվ­րոն ոչն­չաց­նելն է` փո­խա­րի­նը բե­րե­լով եր­բեմ­նի եվ­րո­պա­կան ազ­գա­յին ար­ժույթ­նե­րը: Դ­րանք սե­փա­կան երկր­նե­րում ինչ-որ ծա­վալ կզբա­ղեց­նեն, բայց չեն ու­նե­նա հա­մաշ­խար­հա­յին ար­ժույ­թա­յին զամբ­յու­ղում մաս­նա­բա­ժին: Ա­սել է թե` եվ­րո­յի մաս­նա­բա­ժի­նը վերց­նե­լու ռեալ շանս կու­նե­նա դո­լա­րը: Կամ այս­պես. ե­թե հնա­րա­վոր չէ Չի­նաս­տա­նին ոչն­չաց­նել, ու­րեմն մնում է ոչն­չաց­նել ԵՄ-ն: Այ­լա­պես մա­հա­ցու վտան­գի տակ կմնա դո­լա­րը: Եվ երբ Թ­րամ­փը բա­ցա­հայտ խո­սում է Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ հա­մա­տեղ գա­գա­թա­ժո­ղո­վից, այն է` նոր «Պոտս­դա­մից», դրա­նից նույն­պես այդ վեր­ջին միտքն է բխում:

­Կարճ ա­սած, այս պա­հին, երբ, ինչ­պես Վա­շինգ­տո­նին է թվում, վեր­ջա­պես այր­վել են Ռու­սաս­տա­նի եւ ԵՄ-ի միջեւ բո­լոր կա­մուրջ­նե­րը, ժա­մա­նակն է վերջ­նա­կան հար­վա­ծը հասց­նել եվ­րո­պա­կան միաս­նութ­յա­նը. իշ­խա­նութ­յան բե­րել հնա­րա­վո­րինս շատ ա­ջա­կողմ­յան կու­սակ­ցութ­յուն­ներ, ո­րից հե­տո հնա­րա­վոր կլի­նի վերջ­նա­կա­նա­պես դուրս գրել ԱՄՆ-ի միակ ի­րա­կան մրցակ­ցին՝ ֆի­նան­սա­կան եւ տեխ­նո­լո­գիա­կան ա­ռու­մով: Ա­մեն դեպ­քում, սա միան­շա­նակ Եվ­րո­պա­յի հետ պա­տե­րազմ սկսե­լու Թ­րամ­փի շար­ժա­ռիթ­նե­րից մեկն է:

­Գանք հար­ցի մյուս կող­մին. իսկ ի՞նչ պա­տաս­խան կա­րող են տալ եվ­րա­լի­դեր­նե­րը, երբ Թ­րամ­փը նրանց բո­լո­րին աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ այդ­պես ստո­րաց­րեց: Միակ սցե­նա­րը, ո­րի շրջա­նակ­նե­րում Եվ­րո­պա­յում ներ­կա­յումս կա­րո­ղա­նում են մտա­ծել, դա ա­մեն մի վտան­գի «Պու­տի­նի գոր­ծա­կալ» կնքելն է` դրա­նով ա­մեն ին­չում մե­ղադ­րե­լով «ռու­սա­կան քա­րոզ­չութ­յա­նը»: Ու, դա­տե­լով Վան­սի ե­լույ­թին հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րից, Մ­յուն­խե­նում հիմ­նա­կան ակ­ցեն­տը դար­ձավ կոշտ հա­կա­ռու­սա­կա­նութ­յու­նը: Բայց դա լու­ծում չէ. եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րը հի­մա պետք է կա´մ­ այս պաշ­տո­նա­կան նվաս­տա­ցու­մից հե­տո նույն­պես պաշ­տո­նա­պես Թ­րամ­փին հռչա­կեն «Պու­տի­նի գոր­ծա­կալ»: Բ­նա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով, որ ան­մի­ջա­պես էլ պետք է խզեն բո­լոր կա­պե­րը «Պու­տի­նի գոր­ծա­կա­լի» ղե­կա­վա­րած պե­տութ­յան հետ, գո­նե մին­չեւ այն­տեղ այլ ա­ռաջ­նորդ կգա: Նաեւ ըն­դու­նե­լով, որ Պու­տի­նը մեծ է եւ­ ա­վե­լի սա­ռը ա­ռաջ­նորդ է, քան Ա­րեւ­մուտ­քում բո­լո­րը միա­սին վերց­րած, քա­նի որ կա­րո­ղա­ցել է երկ­րորդ ան­գամ «իր գոր­ծա­կա­լին» նստեց­նել աշ­խար­հի ա­մե­նահ­զոր պե­տութ­յան ղե­կին: Կա´մ­ եվ­րո­պա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին կմնա հա­կաթ­րամփ­յան թե­մա­տի­կա­յով լռել` դրա­նով ըն­դու­նե­լով, որ Վան­սի բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը տե­ղին են, ի­րենք բո­լո­րը դա­տարկ խո­սող­ներ, ստա­խոս­ներ են, ա­ռա­վել եւս` ընտ­րութ­յուն­ներ կեղ­ծող եւ իշ­խա­նութ­յուն­նե­րը խլող հան­ցա­գործ­ներ: Իսկ այդ դեպ­քում ի՞նչ են ա­նե­լու ար­դեն իսկ եվ­րո­պա­կան երկր­նե­րում սկսված ընտ­րութ­յու­ննե­րի շա­րա­նի հետ` ա­ջե­րի դեմ պայ­քա­րում, ե­թե ողջ եվ­րո­պա­կան հան­րութ­յու­նը ներ­կա եվ­րա­լի­դեր­նե­րի մեջ տես­նի սո­վո­րա­կան հան­ցա­գործ­նե­րի...

ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ ԽՈՐԸ ՑԱՅՏՆՈՏՈՒՄ

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, Ռու­սաս­տա­նի հա­մար Թ­րամ­փը հա­րա­զատ եղ­բայր կամ գո­նե մո­րաք­րոջ տղա չէ: Մոսկ­վա­յի հա­մար նա շատ ա­վե­լի վտան­գա­վոր  հա­կա­ռա­կորդ է, քան բա­ցա­հայտ ռու­սա­ֆոբն ու մա­ռազ­մա­տիկ Բայ­դե­նը։ Բայց նաեւ` այս պա­հին Թ­րամփն ու Մոսկ­վան ու­նեն ընդ­հա­նուր թշնա­մի` ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մը, ո­րը, չսխալ­վենք, դեռ միան­գա­մայն հզոր է: Իսկ ընդ­հա­նուր թշնա­մի ու­նե­նա­լը` Թ­րամ­փի եւ Մոսկ­վա­յի հա­մար փոխ­զի­ջում­նե­րի բա­վա­կա­նին ըն­դար­ձակ դաշտ է բա­ցում, ո­րը պետք է օգ­տա­գոր­ծել: Ու քա­նի դեռ Թ­րամ­փը աչ­քի ա­ռաջ դառ­նում է ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի թիվ 1 թշնա­մի, եւ այդ թե­ւե­րը սկսում են ի­րար ու­տել, Մոսկ­վան ստա­նում է ա­մե­նա­կա­րե­ւո­րը` ժա­մա­նակ: Ինչ­քա­նով կկա­րո­ղա­նա դա տե­ղին օգ­տա­գոր­ծել, կտես­նենք:

Ա­հա այս ֆոնին, պա­տա­հա­կան չէր նաեւ Եվ­րո­պա­յին հասց­ված Թ­րամ­փի երկ­րորդ հար­վա­ծը: Այն է, Ռու­սաս­տա­նի հետ սկսում է ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­ներ, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յով: Իսկ Ուկ­րաի­նան եւ Եվ­րո­պան այդ գոր­ծըն­թա­ցին կա­րող են հե­տո միա­նալ: Ա­վե­լի ճիշտ՝ երբ կթույ­լատր­վի:

Ս­րա պա­տաս­խա­նը կա­րե­լի էր հա­մա­րել այն մեծ աղ­մու­կը, որն ա­ռա­ջա­ցավ Մ­յուն­խե­նում, թե ո´չ մի դեպ­քում, ա­ռանց Եվ­րո­պա­յի եւ Ուկ­րաի­նա­յի ո´չ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Զե­լենս­կին եւս ոչ պա­կաս բարձր տո­նե­րով հա­վաս­տիաց­նում էր, թե չի էլ մտա­ծում Սաուդ­յան Ա­րա­բիա մեկ­նել, մին­չեւ նա­խա­տես­վող պայ­մա­նա­գի­րը ԱՄՆ-ն կան­խավ Եվ­րո­պա­յի եւ Ուկ­րաի­նա­յի հետ չհստա­կեց­նի, հե­տո միայն այն կա­րող է ներ­կա­յաց­վել Ռու­սաս­տա­նին: Փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում էլ հիմ­նա­կա­նում այն թեզն էր շրջա­նառ­վում, որ դրա­նով Զե­լենս­կին կգնա խա­ղա­ղութ­յան ա­մեն մի գոր­ծըն­թա­ցի ձա­խող­ման, ո­րով կփոր­ձի փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նել ԱՄՆ-ին: Ընդ ո­րում, հույ­սը դնե­լով Եվ­րո­պա­յի վրա, որ­տեղ, բնա­կան է, նո­րից ու նո­րից այս ա­մե­նի թի­կուն­քում պարզ ե­րե­ւում էին բրի­տա­նա­կան «ա­կանջ­նե­րը»:

­Միայն թե այդ բո­լոր ճա­ռե­րից հե­տո Զե­լենս­կին մեկ­նեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք: Ճիշտ է, ոչ թե Սաուդ­յան Ա­րա­բիա, այլ՝ Է­մի­րատ­ներ, սա­կայն հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են մատ­նան­շում, որ այս այ­ցը մեկ բա­նի մա­սին է վկա­յում. «Զե­լենս­կին այդ­պես էլ Եվ­րո­պա­յից չստա­ցավ ո­րե­ւէ ռեալ, շո­շա­փե­լի ծրա­գիր, ո­րը կա­րող է այս ի­րա­վի­ճա­կում գոր­ծար­կել: Հիմ­նա­կան ա­ռա­ջարկն է՝ չըն­դու­նել Թ­րամ­փի պա­հան­ջը: Բայց այդ դեպ­քում ի՞նչ կա­րող է ա­նել. ռեալ տար­բե­րակ ոչ մե­կը չի հու­շում»:

Ա­վե­լին, ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րը վստահ են, որ սա ան­ձամբ Զե­լենս­կու հա­մար խո­րը ցայտ­նոտ է: Հա­մա­ձայ­նել Թ­րամ­փի պա­հանջ­նե­րին, նշա­նա­կում է նաեւ գնալ ընտ­րութ­յուն­նե­րի, որ­տեղ ոչ մե­կը թույլ չի տա­լու նրան հաղ­թել: Չ­հա­մա­ձայն­ել, ա­պա Թ­րամփն ա­մե­նա­քի­չը եր­կու խո­շոր հաղ­թա­թուղթ ու­նի: Նախ, Զե­լենս­կուն ոչ լե­գի­տիմ նա­խա­գահ ճա­նա­չե­լը՝ նաեւ մե­ղադ­րե­լով բա­նակ­ցութ­յուն­նե­րը տա­պա­լե­լու մեջ: Երկ­րոր­դը, լիո­վին ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան եւ ֆի­նան­սա­կան օգ­նութ­յու­նը կանգ­նեց­նե­լը: Ե­թե Եվ­րո­պան ու­զում է, թող ին­քը օգ­նի, բայց Եվ­րո­պան հա­զիվ թե ու­զե­նա՝ ա­ռանց ԱՄՆ-ի: Կարճ ա­սած, Զե­լենս­կին մե­նակ կմնա ռու­սա­կան բա­նա­կի դի­մաց, ո­րը նրա վատ­թա­րա­գույն մղձա­վանջն է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Իսկ ա­մե­նա­վա­տը Զե­լենս­կու հա­մար այն է, որ կգնա Սաուդ­յան Ա­րա­բիա, թե չի գնա, կար­ծես թե Վա­շինգ­տո­նին եւ Մոսկ­վա­յին ա­ռանձ­նա­պես չի էլ հու­զում: Ն­րանք սկսում են երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնց հիմ­նա­կան թե­զե­րը, թե­րեւս, ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված են: Ըստ այդմ էլ, պատ­րաս­տում են փաս­տաթղ­թեր, ո­րոնք ար­դեն այս ամս­վա վեր­ջե­րին կա­րող են ստո­րագր­վել Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում:

Դ­րա­նից հե­տո ար­դեն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը կներ­կա­յաց­վեն Ուկ­րաի­նա­յին, Եվ­րո­պա­յին եւ, առ­հա­սա­րակ, աշ­խար­հին: Ու կցան­կա­նա՞ դրա­նից հե­տո ո­րե­ւէ մե­կը դեմ գնալ…






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top