Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

Իրավական

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ՝ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին ազատ արձակեցին անմիջապես դատարանի դահլիճից։

 

Նշենք, որ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվեց։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է նրանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ 2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ