Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը թեպետ շաբաթներ առաջ ԱԺ տնտեսական հանձնաժողովում կենաց-մահու քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ, սակայն այն անհետացել է «ռադարներից» եւ ընդգրկված չէ ԱԺ հաջորդ նիստերին նախորդող մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի օրակարգում։ Խոսքը, հիշեցնենք, բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկ ու տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։ Մենք գրել էինք, որ չնայած Հայկ Սարգսյանը թիմակիցների հետ թեժ բանավեճից հետո հասավ նրան, որ նախագիծը հանձնաժողովում ընդունվեց, սակայն անցած շաբաթ մեկնարկած հերթական նիստերի օրակարգում չէր ընդգրկվել։

Պատգամավորը հայտնել էր, որ անցած չորեքշաբթի քննարկում է սպասվում` վարչապետի աշխատակազմից են խնդրել հավելյալ քննարկել նախագիծը։ Չնայած Սարգսյանը չի պատասխանում մեր զանգերին, սակայն տեղեկություններ կան, որ նախագծի դեմ պայքարող ՔՊ-ականներին հաջողվել է համոզել Փաշինյանին, որ դրա ընդունումը հարված է լինելու խաղային բիզնեսին, մանավանդ որ խոսքն իշխանության սրտի բիզնեսմենների մասին է: Եվ չնայած չորով չեն մերժել, սակայն ասել են, որ լրացուցիչ քննարկման, փոփոխությունների կարիք կա` ժամանակ ձգելու եւ նախագիծը ջրելու նպատակով։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ