Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am)

Այսպիսով` «Հոկտեմբերի 27»-ից հազիվ մեկ շաբաթ անց Ռոբերտ Քոչարյանն արդեն ոչ միայն խոսում էր ղարաբաղյան բանակցություններից, այլեւ մատնանշում էր այն պայմանները, որոնց առկայության պարագայում հնարավոր կլիներ հասնել «հակամարտության շուտափույթ կարգավորման»: Մասնավորապես պարոն Քոչարյանին դրա համար պետք էր «ուժեղ իշխանություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում»: 


«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ուժեղ իշխանություն» ասվածն այդ պահին, բնականաբար, նշանակում էր իր` պարոն Քոչարյանի իշխանության ամրապնդում: Եվ ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Ռ. Քոչարյանը մասամբ մի շարք առանցքային դերակատարների (վարչապետ Արամ Սարգսյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան) իշխանական համակարգից դուրս մղելով, մի շարք այլ դերակատարների (երկրապահներ եւ այլն)՝ առաջ քաշելով եւ դրանով լռեցնելով, ի վերջո, արդեն 2000թ. կեսերին, լիովին ամրապնդեց իր դիրքերը: Ընդ որում, այդ ամենն արվում էր մերթընդմերթ Արեւմուտքից հնչող հավանության հայտարարությունների ներքո, ինչը վկայում է այն մասին, թե «ուժեղ իշխանության» ձեւավորումից հետո գերտերություններից որի վերահսկողությամբ էր նախատեսվում իրականացնել հաջորդ փուլը՝ «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:

Բայց ո՞րն էր այդ «շուտափույթ կարգավորման» մեխանիզմը, «Մեղրիի միջա՞նցքը»: Դրա մասին վկայող մի շարք փաստարկների կողքին դիտարկենք հետեւյալ դրվագները եւս:

Նախ հիշեցնենք, որ մոտավորապես մեկ տարի առաջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում որոշ ուշագրավ հանգամանքներ ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի վերջին համանախագահ (նրանից հետո ԱՄՆ-ը Մինսկի խմբում ունի միայն պաշտոնակատար) Ռոբերտ Բրադտկեն. «Մինսկի խմբի ստեղծման հետ ծնվեց նաեւ հակամարտության կարգավորման ծրագիրը, որին, մեր կարծիքով, ընդամենը մեկ շտրիխ էր պակասում, որպեսզի այն դառնար իսկապես երկու կողմերին էլ գոհացնող փոխզիջումային ծրագիր: Դրանք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի առաջարկներն էին»:

Սրանով Բրադկեն ոչ մի նոր բան չէր ասում, սակայն նրա հայտարարության ուշագրավ կողմն այն էր, որ «Գոբլի պլանը», տարբեր կերպարանքներով առայսօր պահպանել է իր արդիականությունը: Ավելին, այն ԱՄՆ-ի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնվազն առանցքային մեխանիզմ է: Ավելի կոնկրետ, ժամանակի ընթացքում առաջ քաշված «Գոբլի պլանի» բոլոր` Գոբլ-1, Գոբլ-2, Գոբլ-3 տարբերակներն էլ մեկ հատկանշական նմանություն ունեն, բոլոր դեպքերում էլ էական է համարվում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա միջանցքի ապահովումը: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան բանակցություններում ԱՄՆ-ի համար հենց դա` Ադրբեջան-Թուրքիա կապի ապահովումն է եղել եւ մնում է գերխնդիրը:

Իմաստն էլ հասկանալի է. այդ կապը նաեւ նշանակում է վերահսկողություն՝ հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք գլոբալ ուղու նկատմամբ: Այն, որ դա Վրաստանի միջոցով լիարժեք իրականացնել հնարավոր չէր, ժամանակն ապացուցեց: Ամեն դեպքում փաստն այն է, որ այդպես էլ վրացական հատվածում Արեւմուտքը լուրջ ներդրումային ծրագրեր չիրականացրեց, եւ այդ հեռանկարը հազիվ թե ժամանակին ամերիկյան ռազմավարագետները հաշվի առած չլինեին: Ուստիեւ կար խնդրի լուծման մեկ տարբերակ` հարավկովկասյան արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցքը հնարավորինս Ռուսաստանից հեռացնել: Իսկ դրա իդեալական վայրը Մեղրին էր: Այսինքն` «Գոբլի պլանի» կամ «Մեղրիի միջանցքի» (անվանումն էական չէ) տեսքով հաշտության համաձայնագիրը կարող էր միանգամից լուծել համաշխարհային նշանակության մեկ հարց` հնարավորություն տալ ձեւավորել հարավկովկասյան տարածաշրջանով անցնող արեւմուտք-արեւելք կոմունիկացիոն միջանցք, որը կլիներ Ռուսաստանից բավարար հեռավորության վրա:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ
Խոսեցինք այս ամենի մասին միայն ընդգծելու համար, որ ժամանակին այս գլոբալ ծրագրերի օգտին բացահայտորեն արտահայտվում էր նաեւ Հայաստանի նախկին ղեկավարությունը: Այսպես` 2000թ. փետրվարի 6-ին Դավոսի տնտեսական խորհրդաժողովում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած «Հնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար. Մետաքսի ճանապա՞րհ, թե՞ Մեծ խաղ» թեմայով բանավեճի շրջանակներում ունեցած ելույթում մի շարք կոնկրետ փակագծեր են բացված: Նախ` «Մետաքսի ճանապարհ» ասվածը, ըստ էության, նույն գլոբալ ծրագիրն է, ինչի մասին խոսեցինք. ուղի, որը կձգվի Չինաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, այստեղից էլ` Թուրքիա եւ Եվրոպա` մինչեւ Լոնդոն: Ամենակարեւորը. այն պետք է շրջանցեր Ռուսաստանը, ըստ էության, գտնվելով ամերիկյան վերահսկողության տակ: Իսկ ահա «հնարավորություններ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար» արտահայտությունը հիմք է տալիս մտածել, որ այդ նախագծից պարոն Քոչարյանը, գոնե այն ժամանակաշրջանում, լուրջ ակնկալիքներ ուներ:

Առավել եւս, որ նրա գնահատմամբ՝ «Մետաքսի ճանապարհը իրականությանը մոտ մի բան է եւ այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում տարածաշրջանում, այդ թվում` տարբեր միջազգային ծրագրերը, ինչպիսիք են «Տրասեկան», «Ինոգեյթը», խոսում են այդ մասին»:

Անցնելով բուն թեմային, պարոն Քոչարյանը բավականին վառ երանգներով է սկսում նկարագրել ապագան. «Բավական է պարզապես նայել քարտեզին` դա իրականում ամենակարճ ճանապարհն է Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա` հնարավոր շարունակությամբ: Փոքր-ինչ ավելի հարավ, փոքր-ինչ ավելի հյուսիս` այդ ինտրիգը, այդ շատ լուրջ շահագրգռությունը, իհարկե, դրսեւորվում է: Այդ ծրագրերին առանձնակի գրավչություն է հաղորդում լուրջ ածխաջրածնային պաշարների առկայությունը Կասպյան ավազանում, Կենտրոնական Ասիայի լուրջ ռեսուրսային ներուժի առկայությունը: Այդ ամենը միասին, ենթադրում եմ, դառնում են ե´ւ մեծ քաղաքականության, ե´ւ «Մեծ խաղի» առարկա: Հարավային Կովկասի դերն այդ տեսակետից առանձնահատուկ է, քանի որ այն ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա, այն ասես բերանն է մի շշի, որում լցված է խոշոր բիզնեսի համար, ընդհանրապես միջազգային հանրակցության համար գրավիչ մի բան: Եվ այս համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրները եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրները ունեն ընդհանուր շահ, եւ ծագում է հասարակ մի հարց` «Մեծ խաղ». այն խանգարո՞ւմ է այդ նախագծի իրականացմանը, այն շահավե՞տ է տարածաշրջանի երկրների համար, կամ այն կարո՞ղ է նպաստել լուրջ տնտեսական նախագծերի իրականացմանը: Ես ենթադրում եմ, այստեղ չկա միանշանակ պատասխան, պատասխանը կարող է լինել ե´ւ դրական, ե´ւ բացասական, ու անչափ շատ բան է կախված լինելու նրանից, թե որչափ համաձայնեցված կգործեն տարածաշրջանի երկրները` եւ Հարավային Կովկասի, եւ Կենտրոնական Ասիայի, որչափ մենք կկարողանանք այնպես անել, որպեսզի այդ նախագծերի իրականացումը հակադրված չլինի ե´ւ հարավային, ե´ւ հյուսային հարեւան երկրների շահերին: Այսինքն` անչափ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի շեշտադրումը, ինչպես կզարգանա քաղաքական իրադրությունն ընդհանրապես, եւ կդառնա՞նք արդյոք մենք դիմակայության ասպարեզ, արդյոք նոր բաժանարար գծեր կհայտնվե՞ն տարածաշրջանում, թե՞ տարածաշրջանը կգնա կոմպլեմենտարության ճանապարհով, շահերի համատեղման փորձերի ճանապարհով, այլ ոչ թե հակադրման»: 
Մեծ հաշվով միտքը հետեւյալն է. Կենտրոնական Ասիայում (հնարավոր շարունակությամբ) կան լուրջ հարստություններ, որոնք կարելի է հասցնել Եվրոպա: Ընդ որում` հենց հարավկովկասյան տարածաշրջանով, քանի որ ինչպես հյուսիսում, այնպես էլ` հարավում, այսինքն` Ռուսաստանում եւ Իրանում հակառակ շահեր են: Եվ ահա ելքը Ռ. Քոչարյանը տեսնում է տխրահռչակ «կոմպլեմենտարիզմի» մեջ. Հարավային Կովկասը դարձնենք խաչմերուկ եւ այդ «տորթից» ե´ւ Արեւմուտքը, ե´ւ Ռուսաստանն իր պատառը թող վերցնեն:
Անկեղծ, դժվարանում ենք ասել` Քոչարյանն անկեղծորե՞ն էր հավատում, թե հնարավոր է Հարավային Կովկասում համադրել մի կողմից Ռուսաստանի, Իրանի, մինչեւ իսկ` Չինաստանի, մյուս կողմից` Արեւմուտքի տնտեսական շահերը: Այն պարագայում, երբ նույն պահին այդ երկու գլոբալ բեւեռների միջեւ հակասություններն այն աստիճան խորքային էին, որ ամերիկյան ստրատեգները բացահայտորեն ներկայացնում էին Ռուսաստանը մի քանի կտորների բաժանելու քաղաքական նախագծեր եւ նույնիսկ Չեչնիայում սկսել էին այդ գաղափարի պրակտիկ իրագործումը...

Չնայած պատմությունը ցույց տվեց, որ անկախ Ռ. Քոչարյանի այդ լավատեսական երազանքներից, Արեւմուտք-Ռուսաստան շահերը մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանում ոչ միայն չհամադրվեցին, այլեւ այդ բուռն պայքարն ընդհուպ Իրանում պատերազմի վտանգի աստիճանի է հասել: Այսինքն` ժամանակին խոսելով հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք առանցքներով շահերը համադրելու մասին, Ռ. Քոչարյանը կա´մ պարզապես չէր կարողանում ճիշտ գնահատել առկա իրողությունները, կա´մ գիտակցելով, պարզապես փորձում էր Ռուսաստանին ցույց տալ, թե հավանություն տալով ամերիկյան ծրագրերին, իրականում ռուսական շահերի դեմ ուղղված քայլերի չի գնա: Բայց չէ, այս երկրորդ տարբերակն ավելի շատ «բլեֆ» է հիշեցնում...

(Շարունակելի)






Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top