Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիա՝ Զելենսկու այցի ամսաթիվը
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաուդյան Արաբիա կժամանի վաղը՝ փետրվարի 18-ի երեկոյան կամ արդեն չորեքշաբթի, գրում է The Guardian-ը։
Բրիտանական պարբերակիանի տվյալներով՝ նախագահը Սաուդյան Արաբիա կժամանի փետրվարի 19-ին։
«Անցյալ շաբաթ Զելենսկին հակիրճ խոսել է ուղևորության մասին, թեև չի նշել ամսաթիվը և պնդել է, որ չի մտադիր չէ հանդիպել ռուս կամ ամերիկացի պաշտոնյաների հետ»,- գրում է The Guardian-ը։
Միևնույն ժամանակ Sky News-ը հայտնում է, որ նախագահը երկիր կայցելի երեքշաբթի երեկոյան։ Միաժամանակ գործակալությունը հաստատել է տեղեկությունը, որ նախագահը չի նախատեսում հանդիպել ռուս պաշտոնյաների հետ։