Դրսում հայերի մասին ասում են՝ «ավելի լավ է հայերից հեռու մնանք, սրանք գցող են»․ Մարգարիտա Սիմոնյանն ու Զատուլինը ձեզ ինչո՞վ էին խանգարում․ Քոչարյան
Ներքաղաքական
Հայամետ գործիչների և հայերի մուտքը մեր երկիր արգելելն ապերախտություն է, հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել։
Կամ այն ռուս քաղաքական այն գործիչների մուտքն արգելել Հայաստան, որոնք միշտ ՀՀ–ի կողքին են եղել։ Մարգարիտա Սիմոնյանը ձեզ ինչո՞վ էր խանգարում։ Կամ, օրինակ, Զատուլինը։ Դրանից հետո գիտե՞ք` ինչ են ասում, ավելի լավ է էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Հայաստանը սփյուռքով և առանց սփյուռքի տարբեր քաշային կարգերում է։