Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Այսօրվա վիճակով ԵԱՀԿ Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում․ Քոչարյան

Ներքաղաքական

Մենք ակտիվ փոփոխվող աշխարհի հետ գործ ունենք, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է և այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթաին, հիմարություն է, ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե հիմա ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր ֆորմատ ունենալ:

«Այսօրվա վիճակով Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Խումբը ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Երբ ստեղծվի այլ կարգի բանակցային աշխատող ֆորմատ, նոր այդ ժամանակ սա լուծարեք։ Արդեն այդ հարվածներից ոչ թե իրենց ճակատն է «մազոլ» դարձել, այլ՝ երկրի։ Խաղաղապահները սկզբնական շրջանում իրենց առաքելությունը լավ էին անում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։

Այդ ժամանակվանից էլ սկսում են խնդիրները։ Ի՞նչն էր քեզ ստիպում, որ այդ պահին գնաս Պրահա և այդ թուղթը ստորագրես, որ Շառլ Միշելն ասի՞՝ էս ինչ լավ տղա է։ Ո՞ւր է հիմա Շառլ Միշելը, աու՜։ Դուք չեք տեսնո՞ւմ, որ այսօր Եվրոպայի առաջնորդների կալիբռն ա փոխվել։ Այդ մարդիկ պաշտոնից հեռանալուց հետո կորում, անհետանում են։ Փոխվել է ամեն ինչ»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ