«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Ամենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. Շիրակ Թորոսյան

Ներքաղաքական

ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագիծը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՑԸ

Կողմ քվեարկելով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծին` իսկապե՞ս հավատում եք, որ մի օր Հայաստանը հայտնվելու է Եվրամիությունում:

— Այս քվեարկությունն ամենեւին չի նշանակում, որ մենք մի օր հայտնվելու ենք Եվրամիությունում: Այսօր ԵՄ անդամության 9 թեկնածու պետություն կա, որոնցից ոմանք՝ տասնյակ տարիներով: Եվրամիությունում հայտնվելու հստակ չափորոշիչներ կան, որոնց մենք տեւական ժամանակ անհրաժեշտություն ունենք համապատասխանելու: Սա գործընթացի սկիզբ է, վարքագիծ է, վերաբերմունք է եւ քաղաքական ակցիա է: Նաեւ քայլ է՝ ցույց տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ որոշումներ կայացնելու ունակությունը: Եվ պետք չէ այս հարցի շուրջ աժիոտաժ սարքել ու ասել՝ Հայաստանը գնում է այնտեղ: Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, իր տեղում է եւ ամրապնդում է իր ինքնիշխանությունը:

— Եթե նկատի ունեք այն, որ խորհրդարանական ընդդիմությունն է աժիոտաժ սարքել այս հարցի շուրջ, համենայնդեպս, «Հայաստան» խմբակցությունը խիստ ելույթներից հետո՝ չմասնակցեց քվեարկությանը՝ այդպես էլ վերջնական հստակ դիրքորոշում չարտահայտելով: Փաստորեն, այդքա՞ն էլ դեմ չէին:

— Հարցրեք իրենց, որովհետեւ իրենք քաղաքական վարքագիծ են դրսեւորել, որը կարող է որեւէ գնահատականի արժանանալ, այդ թվում՝ Ձեր մատնանշած գնահատականին:

— ՌԴ-ից հնարավոր բոլոր մակարդակներով զգուշացրեցին, որ Հայաստանը եթե գնում է Եվրամիության անդամակցման ճանապարհով, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից: Իսկ Ձեր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգծում է, որ «որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, չի կարող Հայաստանը հրաժարվել ԵԱՏՄ շուկայից»: Հիմա ինչպե՞ս եք «լեզու գտնելու» Ռուսաստանի հետ:

— Նորից եմ շեշտում՝ ոչ մի տեղ չենք գնում, այլ քաղաքական վարքագիծ ենք դրսեւորել՝ ցուցաբերելով, շեշտադրելով մեր ինքնիշխանությունը եւ որոշումներ կայացնելու ընդունակությունը: Մենք գտնվում ենք ԵԱՏՄ կազմի մեջ, այնտեղ մեզ լավ ենք զգում, լուրջ առեւտրաշրջանառություն ունենք, հիմնադիր անդամ ենք եւ այսօր ամենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Ընդամենը փորձ ենք անում դիվերսիֆիկացնել մեր նաեւ տնտեսական հարաբերությունները, առեւտրաշրջանառությունը: Ամեն դեպքում, շատ վատ բան է մեկ կենտրոնից կախվածությունը: Մարդկային հարաբերություններում էլ է նաեւ այդպես: Եթե անգամ քո ամենահարազատ մեկից կախվածություն ես ունենում, դա շատ վատ բան է: Քանի որ աշխարհում պրակտիկորեն անկախ երկրներ չկան (հարաբերական իմաստով), անգամ ամենահզորները որոշակի պարտավորվածություն ունեն համակեցության կանոների մեջ տեղավորվելու, հետեւաբար, երեւի թե, ճիշտ է, որ մեր կախվածությունն ավելի շատ երկրներից լինի, որպեսզի երբ մեկի հետ խնդիր առաջանա, մնացածների հետ նույն հարաբերությունները՝ առեւտրատնտեսական, քաղաքական կարողանանք կարգավորել: Այլապես, եթե մեկի հետ խնդիր ենք ունենում, որից կախված ենք, իսկ մյուսների հետ հարաբերություններ չենք ունենում, փակուղի ենք մտնում եւ շատ ծանր իրավիճակի առաջ կարող ենք կանգնել:

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ Է ՍԿՍՎԵԼ, ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ»

— Կարո՞ղ է Հայաստանը գնա մոլդովական սցենարով, հարցը դնի հանրաքվեի եւ պարզվի, որ ժողովրդի մեծամասնությունն ամենեւին էլ չէր ուզում Եվրամիություն մտնել: Իշխանությունն էլ արեւմտյան գործընկերներին ասի՝ շնորհակալություն, ցտեսություն…

— Ցանկացած սցենար հնարավոր է: Ինչ էլ լինի, ի վերջո, ժողովրդի կամքն է լինելու: Այսինքն՝ չի կարող ժողովուրդն ունենալ մեկ դիրքորոշում, քաղաքական իշխանությունը գնա մեկ այլ ճանապարհով: Եվ, վերջիվերջո, պարբերաբար Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, դրանք լակմուսի թուղթ են՝ ցույց տալու, քաղաքական ուժերի առաջարկները հանրությանը: Եթե դա չընդունվող առաջարկ է, ապա այդ առաջարկի հեղինակները պարզապես չեն հաղթելու:

— Ով ով, բայց Դուք լավագույնս գիտեք Վրաստանի օրինակը: Վրացիներն էլ գնացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, ունեցան կորուստներ եւ հիմա նոր խելքի են եկել ու ճիշտ հակառակ քաղաքականություն են իրականացնում: Մի՞թե սա բավարար չէր՝ նույն սխալը չկրկնելու համար:

— Պետք է քայլերը` ինչպես Վրաստանի, այնպես էլ` մեր գնահատենք՝ ըստ առկա իրողությունների: Այդ քայլերը հենց այնպես չեն լինում: Վրաստանի քաղաքական իշխանությունը շատ հստակ ամեն ինչ բացատրեց իր արեւմտամետ քաղաքացիներին: Ավանդաբար Վրաստանի հասարակության մեծամասնությունը արեւմտամետ էր, բայց նրանք ապացուցեցին ժողովրդին, որ Արեւմուտքն ուզում է երկրորդ Ուկրաինա սարքել Վրաստանում, եւ ասացին՝ եթե դուք դա եք ուզում, հարց չկա, բայց մենք չենք ուզում: Եվ իրենք այդ գաղափարով գնացին նախընտրական քարոզչության, ընտրությունների եւ հաղթեցին:

— Պարոն Թորոսյան, իսկ մենք պետք է դառնանք երկրորդ Ուկրաինա, նո՞ր այսքանը հասկանանք:

— Մենք Ուկրաինա դառնալու խնդիր չունենք, որովհետեւ մեր Ուկրաինան արդեն ունենք, այսպես ասած, դրա միջով անցել ենք: Ուկրաինայի դեպքերը Ղարաբաղից է սկսվել, աշխարհում բոլորը գիտեն: Ինչ վերաբերում է Վրաստանին, ի տարբերություն մեզ՝ Ռուսաստանի հետ սահման ունի, եւ դա շատ բան է փոխում: Դրա համար եմ ասում՝ հարցին պետք է նայենք՝ ըստ իրավիճակի: Վաղը Վրաստանը նորից կարող է հայտարարել, որ գնում է Եվրամիություն եւ վերսկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ: Սա ամենեւին էլ չի բացառվում, ինչը եւս կերեւա առաջիկայում:

— Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, ինչպես նաեւ NED-ը եւ այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի եւ վրացական պետության դեմ։ Իսկ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդգծում է, որ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերը ֆինանսավորվել են ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական հիմնադրամներից: Այդ նույն կառույցները գործում են նաեւ Հայաստանում: Մտավախություն չունե՞ք, որ երկար տարիներ նրանք նույն գործին են լծված նաեւ այստեղ:

— Այո, Վրաստանի վարչապետն ասել է, որ ամերիկյան եւ եվրոպական դեսպանատները տարիներ շարունակ խառնված են եղել երկրի ներքին գործերին: Դե USAID-ին արդեն էլ չի գործելու, ինչքան հասկանում եմ: Ինչ վերաբերում է մյուս կառույցներին, այո՛, դրանք գործում են այստեղ, բայց այնքանով, որքանով լեգալ է իրենց գործունեությունն ու իրավունք ունեն, դրա համար կա պետություն, կան ծառայություններ, կա կառավարություն, կան հստակ գործառույթներ, որոնք կարող են, ըստ անհրաժեշության, հստակ գործել եւ պետությունը պահել ռելսերի վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված