«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Գործ ունենք բռնապետական, ավտորիտար եվ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ. Ստեփանյան

Ներքաղաքական

Հայ ռազմագերիների, ինչպես նաեւ Բաքվում այս օրերին ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին «Իրավունք»-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Առաջին անգամը չէ, որ տարբեր պատկան մարմինների մոտ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ինչպես նաեւ տարբեր դեսպանատներ եք այցեր կատարել եւ հայ գերիների վերաբերյալ Ձեր ասելիքը փոխանցել: Սակայն, այդ ամենի ֆոնին որեւէ շարժ եղե՞լ է՝ ի պատասխան Ձեզ:

Դրականն այն է, որ ամեն նման ակցիայից հետո այդ թեման որոշակիորեն ավելի ակտիվություն է ձեռք բերում, եւ այն հասցեատերերին, որոնց մոտ գնում ենք պահանջագրեր ենք ներկայացնում եւ ակցիաներ ենք իրականացնում՝ նրանց դրդում ենք, որպեսզի առավել ակտիվ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, հասկանում ենք նաեւ այն, որ գործ ունենք բռնապետական, ավտորիտար եւ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ, որին այս հարցում համոզել կամ որին պարտադրել՝ այս պահի դրությամբ տեսնում ենք, որ արդյունավետությամբ չի պսակվում այդ պատկերը: Բայց նորից եմ ուզում կրկնել, որ սա որեւէ կերպով չի կարող նշանակել, որ մենք պետք է անգործության տրվենք եւ ոչինչ չանենք, այլ հակառակը՝ պետք է հնարավորինս թե՛ իրավապաշտպան համայնքը, թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունները (իրենց կառավարական օղակներով), թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ հասարակական կազմակերպություններն իրենց անելիքը կատարեն:

Բաքվի դատախազությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել համագործակցել: Ըստ Ձեզ` այդ հայտարարությունն ինչի՞ համար էր:

Այդ հայտարարությունը՝ Բաքվի կողմից վարվող անօրեն, ապօրինաբար դրսեւորվող հերթական քաղաքական դրսեւորումն է: Աբսուրդ եմ ես դա գնահատում առհասարակ: Մենք պետք է հույս եւ ինչ-որ առումով նաեւ վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել:

Եղավ նաեւ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հրապարակային ուղերձը, որը եւս մեկ անգամ փաստում էր իրականությունը, թե ինչ պայմաններում են նրանք: Ի՞նչ ակնկալիքներ ունենալ, այս պարագայում միջազգային հանրությունն այսպես շարունակելո՞ւ է լռել եւ քայլեր չձեռնարկել:

Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից եւս մեկ անգամ հաստատեց եւ բացահայտեց այն ողջ ճշմարտությունը, որի մասին այս ամբողջ ժամանակահատվածում իրավապաշտպան համայնքը խոսում էր՝ այն, որ սա որեւէ ձեւով չի կարող համարվել իրավական գործընթաց, որ այս գործընթացի ընթացքում պահպանված չեն մարդու ամենատարրական իրավունքների պաշտպանությունը, այն, որ մարդիկ, բառի բուն իմաստով, խոշտանգվում են Բաքվի բանտերում եւ այլն:

Գալով միջազգային հանրությանը՝  մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել այն, որ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու` մինչեւ, որ հստակ պահանջներ լինեն ձեւակերպված թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի իշխանությունների կողմից, թե՛ նաեւ Սփյուռքում մեր հայրենակիցների կողմից՝ ուղղված միջազգային կառույցներին: Պետք է այդ կառույցներին հասկացնել , որպեսզի դարձնեն օրակարգային այս հարցը, եւ միայն դրանից հետո հնարավոր է, միգուցե, Ադրբեջանի նկատմամբ աճի միջազգային ճնշումը:

Իսկ որպես ճնշում ի՞նչ նկատի ունեք: Պատժամիջոցնե՞ր, թե այլ մեխանիզմներ պետք է կիրառեն միջազգային կառույցները Ադրբեջանի նկատմամբ:

Բազմաթիվ եղանակներ եւ միջոցներ կան, որոնցից որեւէ մեկն այս պահի դրությամբ Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ:

Երբ Ադրբեջանում ընթանում էր COP 29-ը, կային հույսեր՝ գերիների վերադարձի հարցում: Սակայն նույնիսկ միջազգային այդ մեծ նախաձեռնությունը չօգնեց: Այժմ ի՞նչը կարող է նպաստել, որ այդ միջազգային ճնշում կոչվածը լինի: Հատկապես այն դեպքում, երբ միջազգային լայն ճանաչում ունեցող կառույցն էլ նայում է` տվյալ երկրի պաշտոնական ներկայացուցչությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

COP29-ը ուղղակի առիթ էր եւս մեկ անգամ խիստ կարեւոր այդ հարցը բարձրաձայնելու համար, եւ կարծում եմ՝ որոշակի ջանքերի համադրման արդյունքում հնարավոր եղավ` գոնե այդ միջոցառման ընթացքում կարեւոր այդ խնդիրը բարձրաձայնելու: Համամիտ եմ, որ արդյունքն այն կլիներ, որ այսօր այդ կեղծ դատավարությունները չլինեին, բայց ունենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ պայքար, որը պետք է շարունակել որքան էլ հիասթափությունները շատ են լինում, որքան էլ արդյունավետության նկատմամբ թերահավատություն է տիրում: Իսկ ի՞նչ գործիք ունենք` այդ մարդկանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու: Ահա հենց սա է ամենակարեւոր հարցը, երբ փորձում ես մտածել, թե ինչպես օգնես այնտեղ գտնվող մարդկանց եւ փորձում ես կիրառության մեջ դնել բոլոր գործիքները, այդ թվում՝ նաեւ միջազգային հարթակներում կամ Հայաստանի Հանրապետության ներսում՝ նրանց իրավունքների մասին պարբերաբար բարձրաձայնելու:

Հայաստանի իշխանությունները բոլոր գործիքակազմերը կիրառե՞լ են` ըստ Ձեզ:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ բանակցային գործընթացում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց ինչպես նախկինում եմ նշել՝ այս անգամ էլ կկրկնեմ, որ առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված