Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրել

Թեմա

«Իրավունք»-ի միանգամայն հավաստի տեղեկությունների համաձայն` Միացյալ Նահանգների նախորդ վարչակարգի օրոք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակված ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԸ ներքին հրահանգ է իջեցրել դեսպանատան աշխատակիցներին՝ ակտիվություն չդրսեւորել այս կամ այն ծրագրերում, հատկապես, եթե այն ունի քաղաքական ենթատեքստ: Ավելին՝ դեսպանատունը նվազեցրել է հաճախորդ քաղաքական գործիչների եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ շփումները: Սա անհանգստություն է պատճառել ոչ միայն վերջիններիս, այլեւ ՀՀ-ում արեւմտյան դեսպանատներին, էլ չասած՝ իշխանություններին ու հատկապես՝ իշխանական 5-րդ շարասյանը: Իսկ պատճառը ԱՄՆ պետքարտուղարության հրահանգն է ամերիկյան դեսպանատներին ամբողջ աշխարհում՝ կտրուկ շարժումներ չանել եւ սպասել հրահանգի, այդ թվում՝ մի շարք դեսպանների փոփոխության: Իսկ չենթարկվողներին, ԿՀՎ-ից հայտնի մեթոդով, կխնդրեն առհասարակ հեռանալ համակարգից, որը ջուրը կգցի դեսպանների երկարամյան մասնագիտական գործունեության բոլոր արդյունքները: Մնում է ենթարկվել, ինչքան էլ, որ դիվանագիտական համակարգի մեծ մասը, այդ թվում՝ մեր տեղական ամերիկյան դեսպանի համակրանքն ավելի շատ դեմոկրատների ուղղությամբ է:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ