Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Մերսի քեզ, Ավինյան Տիկո...

Թեմա

Այնպես, ինչպես «Թել-Սել»-ն է բոյկոտում տրանսպորտի թանկացմանը, թերեւս մի ամբողջ ընդդիմություն չկարողացավ կազմակերպել։ Արդեն մի քանի օր է, ինչ շատ ուղեւորներ նստում են ավտոբուս, եւ պարզվում է` վճարման ապարատը «կախաղան է բարձրացել», հավանաբար, իշխանության ու ընդդիմության ձեռքը։ Համենայնդեպս, ավտոբուսի վարորդները գուժում են. «Կախել ա»։

Դե քանի որ այդ կապակցությամբ էլ համազգային չհայտարարված «սուգ է», բոյկոտող ու չբոյկոտող քաղաքացիները հաշտ-համերաշխ անվճար երթեւեկում են։ Մետրոպոլիտենն էլ մի ուրիշ «կինո է բռնել»։ Մարդիկ տարբեր փաթեթներով լիցքավորում են քարտերը, բայց՝ զուր։ Մետրոպոլիտենի աշխատակիցները մի քանի փորձերից հետո հորդորում են զանգել «Թել-Սել», որովհետեւ լիցքավորված քարտը հաճախ չի աշխատում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ