Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Էս ինչ զուլում աշխարհ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՆԻԿՈԼԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 (ՆՐԱ` ԱՐՑԱԽԻ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ԵՆ ԴԱՏՈՒՄ, ԻՆՁ ԷԼ ՍԻՆԽՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Չես ուզում Հայաստանում դատենք, քեզ էլ ուղարկենք, Բաքվում թող դատեն։

**

 ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆ

 (ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ` ԵՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԵՄ ԵՎ ՉԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մուզիկանտ զբաղվել պոլիտիկա։

 **

ԻԺՈՅԻ ԵՐԳԸ

 («ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԱՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Շարվեշարան անցան զուգված ուղտերը,

 Քույրիկ ասա, որն է ճամփան Մեղրիի։

 **

 ՄԻ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ

 (ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ԱՐՑԱԽՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ. ՄՆԱՅԻՔ ԱՐՑԱԽՈՒՄ, ԴՈՒՐՍ ՉԳԱՅԻՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԻՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Էս ինչ զուլում աշխարհ ա, Ադրբեջանում Արցախի ղեկավարությանն են մեղադրում, Հայաստանում` Արցախի ժողովրդին։

**

ЧЕМ ЧЕРТ НЕ ШУТИТ

 Ըստ շրջանառվող լուրերի` Մոնիկա Բելուչին, Գառնիկ Դանիելյանի` Հայաստանի ԱԺ-ում իրեն արված յուրօրինակ սիրո խոստովանությանը ասել ա՝ հա։

**

ՔՊ-ԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ

(ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ընդդիմությանը բաժանիր, որ Գյումրուն տիրես:

**

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

(ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ով էշ, ինքը` դաշնամուր:

**

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր դարձավ, հեռուստացույցը միացնում ես` Նիկոլն ա, ռադիոն միացնում ես` Նիկոլն ա, համացանցում` Նիկոլն ա, բացում ենք պահածո, Նիկոլ դուրս կգա:

**

ԹՐԱՄՓԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՈՃՈՎ

(ԹՐԱՄՓԻ` ՈՒԿՐԱԻՆԱՆ ԸՆԴԵՐՔՈՎ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԱՄՆ-Ի 500 ՄԼՐԴ-Ի ՀԱՍՆՈՂ ՊԱՐՏՔԸ)

Փաթաթեք Ուկրաինան, ես այն գնում եմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ