Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Վերլուծություն

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում:

 

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։

 

«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։

 

Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

 

2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:

 

Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:

 

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի:

Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում»,- շեշտվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։

Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։

«Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։ Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։

Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։

 

Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված