Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից

Մարդկանց միտքն ու ուշադրությունը շեղելով` տանում են հայոց աշխարհի, հայ ժողովրդի կործանման. Պապ Իսպիրյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել է երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆՆ, ում հետ զրուցեցինք ոչ միայն մշակույթից եւ նրա նոր տեսահոլովակից, որը դեռ մշակման փուլում է:

«ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԿԱՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԵՋ, ՈՐԸ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԻԹ ԴԱՐՁԱՎ»

Մեր հարցազրույցները դարձել են շարունակական, քանի որ կրկին նորություններ ունեք: Կկիսվե՞ք մեզ հետ:

Այո, նորությունները մի քանիսն են: Վերջերս «Մամ ջան» երգի պրեմիերան եղավ, եւ քանի որ մեր կյանքում ամենաթանկ անձնավորությունները մայրերն են, հենց դրա համար ծնվեց այս երգը: Մի փոքր փակագծեր բացեմ, թե ինչպես է երգը ծնվել: Երգը գրելուց առաջ՝ մի առիթի մասնակից էի, որտեղ Հայոց բանակից զինվոր էր վերադարձել, եւ քանի որ 2020 թվականից հետո զինվորի վերադարձը դարձել է հուզական, երբ այդ օրը տեսա զինվորի ու նրա մոր հանդիպումը, կարոտը, սպասումները, հենց այդ պահից մոտս մի միտք առաջացավ մոր մասին երգ ունենալու, եւ այն կոչեցի «Մամ ջան», որն իր մեջ պետք է ամփոփեր այն տարիները, անցած ճանապարհը, որտեղ ծնողն ու երեխան միասին անցնում են: Մի փոքրիկ շեշտադրություն դրեցի տեսահոլովակի մեջ, որը բուռն քննարկման առիթ դարձավ: Եթե մեր հեռուստադիտողը նայի տեսահոլովակը, կտեսնի, որ ես այնտեղ ինչ-որ կերպ փորձում եմ արհամարհական վերաբերվել մոր կերպարին: Ինձ միշտ նախատում էին ստեղծագործական կազմի ընկերներս՝ ասելով, որ ինչպե՞ս կարող է զավակը այդպես վերաբերվել մորը, ես փորձեցի բացատրել, որ երբ տարիները անցնում են, եւ մենք մեծանում ենք եւ ինչ-որ լուրջ կերպար ենք մեզնից ներկայացնում, փոքր-ինչ երկրորդ պլան ենք մղում ծնողին ու նրա կարծիքը: Մինչդեռ մեզ մոտ, եթե ինչ-որ բան չի ստացվում, ծնողը միշտ պատրաստ է լինում լսել ու ճիշտ խորհուրդ տալ զավակին: Եվ արդարացվեց այդ շեշտադրումս, որը նաեւ զգացվեց զանգերի տեսքով: Այսինքն, տեսահոլովակը իր մեջ նաեւ ուներ ուսուցողական եւ դաստիարակող միտում, թե ինչպես չի կարելի վերաբերվել ծնողին:

Ո՞վ է տեսահոլովակի ռեժիսորը:

Ռեժիսորն ու սցենարի հեղինակը ես եմ: Սակայն կցանկանամ ասել, որ մեծ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա, ինչպես նաեւ երգի ստեղծման հարցում: Մեծ ներդրում ունեն մի քանի տաղանդաշատ մարդիկ, որոնց մասին չեմ կարող չխոսել։ Նախ ասեմ, որ տեքստը գրել է Սյուզի Ավդալյանը, ումից շնորհակալ եմ այսքան հուզական, անկեղծ եւ պատմություն կրող խոսքերի համար։ Երաժշտությունը գրել եմ ես։ Գործիքավորումն արել է իմ շատ տաղանդավոր ընկերը՝ Գոռ Խաչատրյանը, ում մասին կարելի է անվերջ խոսել, թե նրա մարդ տեսակի, որակի եւ այլ դրական հատկանիշների մասին: Չեմ կարող չառանձնացնել այս ամենը հավաքագրող, մաքրագրող այն մարդուն, ով, իսկապես, այսպես ասած, համ ու հոտ է տալիս երգին, եւ դա իմ շատ լավ ընկեր, բարեկամ, հրաշալի մարդ Արարատ Զաքարյանն է, որին խորապես շնորհակալ եմ իր արած աշխատանքի համար: Ինչպես նաեւ նշեմ, որ տեսահոլովակը նկարահանել է GNT Production-ը, ինչի համար եւս իմ շնորհակալությունն եմ հայտնում: Երգը համարում եմ ստացված՝ իր արձագանքների շնորհիվ եմ դա ասում, եւ այն սիրվել է հասարակության կողմից, ես էլ սիրով այն նվիրում եմ մեր բոլորի մայրերին, ու թող նրանք երբեք իրենց զավակների կողմից անտեսված չլինեն:

«ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԵՍ ԵՐԲԵՎԻՑԵ ՕՏԱՐԱՄԵՏ, ԱՅԼ ԱԶԳԻ ԵՐԳ ՉԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»

Նոր աշխատանք ունեք, որը դեռ նկարահանման փուլում է: Կբացե՞ք փակագծերը: Ի՞նչ սպասենք:

Թերեւս չբացենք փակագծեր, միայն կասեմ, որ երգը ավելի շատ կոմերցիոն է, ու արդեն տեսահոլովակը բուռն նկարահանման փուլում է գտնվում, որից փոքրիկ դրվագներ եմ հրապարակում իմ ֆեյսբուքյան էջում, եւ պատկերացրեք՝ շատ մեծ արձագանքներ արդեն կան: Բոլորը հարցնում են, թե արդյոք նոր ֆիլմ ենք նկարում եւ այլն: Սա երկրորդ նախագիծն է, որ կատարում ենք Գարիկ Կիրակոսյանի հետ:

Բոլորովն վերջերս մի տեսահոլովակ աչքովս ընկավ, որտեղ հայ երգչուհին երգում է, բառի բուն իմաստով, թուրքական երգ՝ մուղամ: Սակայն, մեկ օրվա մեջ նրա դիտելիությունը արդեն գրեթե հասել էր միլիոնի: Սա ի՞նչ ֆենոմեն է:

Ես իմ անունից ասեմ՝ իմ հանդիսատեսին ես երբեւիցե օտարամետ, այլ ազգի երգ չեմ ներկայացրել: Իմ ժանրի մեջ կան հայրենասիրական, ազգագրական, ինչու ոչ, նաեւ կոմերցիոն երգեր, բայց ոչ մի պարագայում օտարամետ երաժշտություն: Ինչ վերաբերում է դիտելիությանը, միշտ եմ ասել, որ կարեւոր չէ՝ մեկ օրում, մեկ շաբաթում, թե մեկ ամսում ինչքան դիտելիություն կհավաքի: Կարեւորն այն է, որ քեզ արժանվույն կերպ գնահատի հանդիսատեսը, ինպես եղավ, երբ մենք GNT Production-ի հետ նկարեցինք «Մամ ջան» նախագիծը, որից հետո եւս մեկ նախագիծ: Սոցհարթակներում տեղադրում ենք դրվագներ, եւ մարդիկ այնպիսի արձագանքներ են տալիս, որ ինքդ քո արած գործից լավ ես զգում, իսկ այդ դիտելիությունը՝ դրանք մի-քիչ անհասկանալի եմ համարում, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ Յութուբում կան ալգորիթմեր, որոնք արհեստական են լինում ու դրանով դիտելիություն են հավաքում: Ինձ համար ավելի արժեքավոր է, երբ իմ «Մամ ջան» տեսահոլովակն ունի 150.000 դիտելիություն, որը բնական դիտելիություն է ու ոչ մի կեղծ դիտելիություն լցրած չէ: Իսկ ինչ վերաբերում է թուրքական կամ ադրբեջանական երաժշտությանը, ապա ես կտրականապես դեմ եմ, որ հայ մարդը դա կրկնի: Մենք մեր պատմությունից պետք է դասեր քաղենք: Չեք տեսնի մի թուրք երգչի, ով մեր Կոմիտասի երգերը կերգի, թեկուզ յուրովի:

«ՇԱՏԵՐԸ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՍ ԱՅԴ ՏԵՍԱԿԸ ՉԵՄ…»

Ինչո՞ւ են մեր մշակութային գործիչները լուռ տեղավորվել տաքուկ անկյուններում եւ չեն խոսում ոչնչի մասին՝ չբարձրաձայնելով, որ կան մեծ խնդիրներ ոչ միայն քաղաքականության մեջ, այլ՝ արվեստում, մշակույթում:

Ցավոք, ճիշտ եք: Ինձ ճանաչողները լավ գիտեն իմ մոտեցման ձեւը եւ խոսելաձեւը այդ հարցերի շուրջ: Ես, իրոք, ցավ եմ ապրում, երբ ունենալով մեծ պատմամշակութային ժառանգություն՝ չենք պահում այն: Ու երբ անդրադարձ ես կատարում, հասկանում ես, որ թե՛ դերասանները, թե՛ այլ արվեստի ներկայացուցիչներ ինչեր են արել ժամանակին, ու հիմա ամենը դառնում է անտեսանելի: Հասկանում ես, որ, կարծես, շատերը պարփակված գործում են իրենց աշխարհում: Ես այդ տեսակը չեմ: Միշտ եմ ասել, եթե մշակութային մարդը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ինքը երբ օրինակ է ծառայում շատերին, ապա պետք է խոսի` որն է լավ, որը՝ վատ: Օրեր առաջ խոսում էի մեր կրթության թերացման մասին. աշակերտ-ուսուցիչ հարաբերությունը տեղափոխվել է օնլայն հարթակ: Ինձ համար դա սուտ է: Ես դեմ չեմ տեխնոլոգիաների զարգացմանը, սակայն երբ խոսքը ուսմանն է վերաբերում, ապա չպետք է վերանա այդ շփումը: Մենք այսօր դադարել ենք մեկս մյուսի հետ պարզ, մարդկային զրուցել ու ամենակարեւորը` դիմացինին լսել: Ժամանակին, ես հիշում եմ, երբ դպրոցում ու բուհերում մանկավարժը ներս էր մտնում, մենք համակ ուշադրությամբ լսել ենք նրան ու կատարել առաջադրանքները: Հիմա երեխաներին տալիս են առաջադրանք օնլայն հարթակով, իսկ դա ինձ համար նշանակում է, որ երեխաները կախվածություն են ձեռք բերում հեռախոսներից, որը պատկերացնում ենք բոլորս էլ, թե ինչքան շատ ինֆորմացիա է պարունակում իր մեջ՝ թե լավ եւ թե վատ առումներով: Մենք պետք է տեր կանգնենք մեր սերնդին, չէ որ նրանք մեր ապագան են ու պետք է ճիշտ խոսեն, ճիշտ վերլուծեն:

Խոսում ենք կրթությունից, մինչդեռ արդեն կասկածի տակ է դրվում մի բան, որը բացարձակ ճշմարտություն է՝ Ցեղասպանության թեման…

Ես օրեր առաջ խոսեցի այս թեմայով եւ այստեղ էլ ասեմ. հնարավոր չէ մի բան դնել հարցականի տակ, որը մեր պատմությունն է, ինչը մենք ժառանգաբար լսել ենք: Եվ բացի դրանից, ունենք փաստացի արխիվներ, որտեղ նշված է Հայոց ցեղասպանության, նրա եղելության եւ կարգավիճակի մասին, թե երբ է եղել, ինչ հիմունքներով: Եվ եթե այսօրվա իշխանությունը չի պատկերացնում այդ ամենը, կարող եմ օրինակ բերել Շառլ Ազնավուրին, որ լինելով մեծագույն երգիչ՝ ֆիլմեր է նկարել հենց Ցեղասպանության մասին:

«ԻՆՉՊԵՍ ՀԱԼԻ ՁՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ՀԻՄԱ ԷԼ ԵՆ ՆԵՐՍԻՑ ԲԱՑՈՒՄ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ…»

Մենք կարիք չունենք ապացուցելու մի բան, որը վաղուց ապացուցված է, պարզապես պետք է հստակ հասկանալ այդ արտահայտության հեղինակը ո՞ւմ է ցանկացել հաճոյանալ:

Արդեն պարզ է, թե ում: Ես միշտ ասել եմ, այս խոսույթը իրականացնում է երիտթուրքական ծրագիր: Յուրաքանչյուր խելացի մարդ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սեպ է խրված շատերի մեջ, եւ այդ սեպը քանդելու համար պետք է գտնել միջից քանդելու պրոցես, ինչպես եղավ Հալիձորի ժամանակ: «Դավիթ Բեկ»-ի ֆիլմը նայելով՝ մենք հասկանում ենք, որ միջից են բացել դարպասները: Հիմա էլ են ներսից բացում դարպասները: Մարդկանց միտքն ու ուշադրությունը շեղելով` տանում են այլ ճանապարհով՝ հայոց աշխարհի, հայ ժողովրդի կործանման:

Դուք 44- օրյա պատերազմի մասնակից եք, ով ունի նաեւ լուրջ վնասվածքներ, վիրավորում, սակայն չեք խոսում այդ մասին: Այսինքն՝ բացի հայրենասեր լինելուց, նաեւ չափազանց համեստ ու զուսպ եք…

Դա այն հարցն է, որի մասին մարդ պիտի քիչ խոսի կամ չխոսի, ինչպես միշտ եմ ասել՝ մարդ պիտի քիչ խոսի, շատ գործի: Երբ թուրքական հեծելազորը պատրաստվել է հարձակման, մեր մեծն Թումանյանը, լինելով գրող, կարողացել է դա կանխել եւ կանգնեցնել: Այսինքն՝ կրկին վերադառնում ենք Ձեր այն հարցին, որ լինելով մշակութային գործիչ, մարդ պետք է ունենա իր խոսքն ու կատարած աշխատանքը: Նույնիսկ հիմա, երբ ներկայիս իշխանությունն իրար հետեւից օրենքներ է հնարում, շատ քչերն են ելույթ ունենում: Օրինակ, օրենք են ցանկանում մտցնել այդ հայտարարագրերի վերաբերյալ: Դա ի՞նչ է նշանակում, որ հայ մարդը այլեւս իրավունք չի ունենա իր սեփական տիրույթի: Աբսուրդի ժանրն էլ պիտի մի քիչ ունենա բացատրություն: Ուզում եմ, որ արթնանան շատերը, չէ՞ որ մենք Սասունցի Դավիթ ենք, մենք Գարեգին Նժդեհ ենք, Վազգեն Սարգսյան ենք, ու ինչ էլ ցանկանում են մեզ դարձնել, միեւնույնն է, մենք մեր արմատի, մեր գենետիկայի մեջ հաղթող տեսակ ենք: Մենք պետք է միշտ լինենք արթուն, ուժեղ, պատրաստված: Մի խոսք կա, եթե ուզում ես հաղթել, ապա պատրաստ եղիր պատերազմի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ի ԴԵՊ

«Իրավունք» թերթի խմբագրական խորհուրդը, այս տարի եւս շարունակելով բարի ավանդույթները, ամփոփել է անցնող տարին` 2024 թվականը եւ, հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ընտրել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Այսպիսով՝ ժողովրդական երգի ասպարեզում ունեցած ձեռքբերումների եւ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ներդրման համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻՉ է ճանաչվել ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԸ:






Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top