Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

2019-ին ԵԱՀԿ ՄԽ–ի ներկայացրած կարգավորման ծրագիրը նման էր «Լավրովի պլանին». ՔՊ–ական պատգամավոր

Ներքաղաքական

2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ԼՂ հիմնախնդրի լուծման ծրագիրը բովանդակությամբ նման էր «Լավրովի պլանին», որի մասին բոլորը գիտեին։ Այս մասին հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։

Ըստ պատգամավորի՝ դեռ 2019 թվականին ներկայացված այս պլանը նույն «Լավրովի պլանն» էր՝ միայն որոշ փոփոխություններով։

««Լավրովի պլանը» հետևյալն էր՝ հարցի փուլային լուծում։ Առաջին փուլում հայկական կողմը պետք է զիջեր 5 շրջան։ Միաժամանակ, որոշվել է անորոշ ժամկետով թողնել այլ հարցերի, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի կարգավորումը։ Մնացած ամեն ինչ ընդամենը դետալներ են»,- նշել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ