Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ Կրեմլ Սուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա 44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է  Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Գռզո, вышел из себя, будет через полчаса Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿ Ալիևը պաշտոնական այցով Չինաստանում է Այդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջ Հայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն «Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմ

Մեղադրել ընդդիմությանը, թե՝ ինչո՞ւ չի կարողանում, պետք է նաեւ նշել՝ իսկ ո՞վ կարող է, ո՛չ մեկը. Գեղամ Նազարյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, թեպետ խիստ ելույթներ ունեցավ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի վերաբերյալ, բայց քվեարկությանն այդպես էլ խուսանավեց «դեմ» քվեարկել: Ի տարբերություն «Հայաստան»-ի՝ խմբակցությունից դուրս եկած եւ անկախ պատգամավոր դարձած ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ դեմ քվեարկեց, ինչպես եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ԵՍ, ՕՐԻՆԱԿ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԳՏԱ, ՈՐ «ԴԵՄ» ՔՎԵԱՐԿԵՄ»

Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ խորհրդարանական թվով ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը հստակ դիրքորոշում չհայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի վերաբերյալ եւ արդյունքում ընդամենը 7 պատգամավոր էր «դեմ» նախագծին, եւ այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 «կողմ» ձայներով:

— «Պատիվ ունեմ»-ը քվեարկել է հստակ դեմ, «Հայաստան» խմբակցությունը հստակ հայտարարել է, որ հարցն այնքան անհեթեթ է համարում, որ անգամ չի ուզում մասնակցել քվեարկությանը:

Բայց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր, թե սա կարող է «գոյութենական սպառնալիք առաջացնել»: Մի՞թե այսքանից հետո՝ լոյալության դրսեւորում չէր, պարզապես, քվեարկությանը չմասնակցելը:

— Չեմ կարծում, դա իրենց դիրքորոշումն է: Կարծում եմ, որ երկու դիրքորոշումն էլ կարելի է համարել ընդունելի եւ հստակ: Ես, օրինակ, ավելի ճիշտ գտա, որ «դեմ» քվեարկեմ, բայց ե՞ս եմ ճիշտ, «Պատիվ ունե՞մ»-ը, թե՞ «Հայաստան» խմբակցությունը, մի փոքր դժվարանում եմ ասել:

«ՄՆՈՒՄ ԵՄ ՆՈՒՅՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ, ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ»

Տեւական ժամանակ է Ձեզ մեղադրում են ընդդիմադիրից իշխանամետ դառնալու մեջ, բայց Ձեր քվեարկությունները ցույց են տալիս, որ ավելի ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալիս, քան ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում մտնել «ավելի ընդդիմադիր» կամ «քիչ ավելի ընդդիմադիր» դիսկուրսի մեջ: Ես երբ «Հայաստան» խմբակցությունից դուրս էի գալիս, ասել եմ, որ իմ դիրքորոշումը գործող քաղաքական ուժի նկատմամբ կամ իմ  նախկինում ունեցած այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետները չեն փոխվում, ես մնում եմ նույն դիրքերում: Ուղղակի, հիմա ավելի ազատ եմ:

Բայց ստացվում է, որ, որպես անկախ պատգամավոր, ավելի ռադիկալ ընդդիմություն եք, քան այն էիք, ինչ «Հայաստան» խմբակցությունո՞ւմ:

— Չեմ ուզում հակադրել-համադրել: Ես անկեղծ ե՛ւ իշխանության ներկայացուցիչներին, ե՛ւ կառավարող ուժի պատգամավորներին ասում եմ, որ բարեբախտություն էր Հայաստանի համար, որ ունենք այսքան ուժեղ ընդդիմություն: Իհարկե, իմ պատկերացման մեջ կարող էր ավելի ուժեղ լինել, ավելի հստակ, ավելի վճռական, բայց եթե չունենայինք այս կարգի արմատական ընդդիմություն, մեր երկիրը շատ ավելի լուրջ խնդիրներ կունենար: Ես վստահ եմ:

«ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԴԵՌ ՀԵՏՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆՔ»

Գուցե ունենք այս կարգի ընդդիմություն, դրա համար էլ 7 տարի է ունենք այսպիսի իշխանությո՞ւն, որի աթոռը չի էլ տատանվում: Դրա համա՞ր է բարեբախտություն:

— Գիտեք, ես չէի ասի՝ 7 տարի, որովհետեւ 2018 թվականին այլ վիճակ էր, 2021 թվականին բոլորովին այլ վիճակ էր, 2021-2023 թթ.–ի սեպտեմբերին մի ուրիշ վիճակ էր, 2023 թվականի սեպտեմբերից մինչեւ այսօր մենք դեռ երկրաշարժի լեզվով ասեմ՝ հետցնցումային վիճակի մեջ ենք: Հիմա նոր-նոր մի քիչ փորձում ենք հասկանալ՝ ինչ է եղել մեզ հետ, բայց դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Եվ ես էլի կարող է տարամեկնաբանությունների տեղիք տամ, բայց ասեմ, որ խնդիրն այն չէ՝ ընդդիմությունը կարողացավ Նիկոլին հեռացնել իշխանությունից, թե՝ ոչ: Այս դեպքում գործ ունենք մի փոքր արտասավոր իրավիճակի հետ: Բոլոր հիմքերը կան, որ կառավարող ուժը պետք է հրաժարական տա՝ իր ղեկավարով հանդերձ, բայց դա տեղի չունեցավ: Եվ այս ամեն ինչից հետո մեղադրել ընդդիմությանը, թե՝ ինչո՞ւ չի կարողանում, պետք է նաեւ նշել՝ իսկ ո՞վ կարող էր: Ո՛չ մեկը, ոչ մեկը չի կարող…

Ինչո՞ւ, պարոն Նազարյան…

— Որովհետեւ եթե այն մարդը, որին ասում են՝ հեռացիր, չի հեռանում, եւ այդ քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք պահանջում են, չեն կարողանում հեռացնել, ոչ թե իրենք են մեղավոր, այլ, ուղղակի, ձեւը չեն գտնում հանրության մեծամասնությանը, այդ թվում՝ տարբեր շերտերին համոզելու, որ դա անհրաժեշտություն է եւ բխում է Հայաստանի շահերից: Այստեղ ընդդիմությունն այնքան էլ մեղավոր չէ: Եթե լիներ ստանդարտ վիճակ, կասեի՝ մեղավոր է, բայց մենք գործ ունենք հետպատերազմյան ծանր հոգեբանական շրջան ապրող մարդկանց հետ, որոնց մտածողությունը ստանդարտներից դուրս է: Այսինքն՝ մենք չենք կարող տեսականորեն մեղադրել մարդուն, թե ինչու դու չես հասկանում, որ պետք է այս կամ այն քայլն անես կամ պահանջես:

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ԱՅՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ, ԵՐԵՎԻ, ՍԱ ԷՐ»

Այն ընդդիմությունը, որը չի կարողանում Ձեր նշած ձեւը գտնել, չե՞ք կարծում, որ պետք է մանդատները վայր դնի, մի կողմ քաշվի, եւ առաջ գան նրանք, ովքեր ի վիճակի են այս իշխանությանը հեռացնել:

— Ինչի՞ համար, սա սխալ մոտեցում է: Նախ եթե մանդատները դնում են, ոչ մեկը չի գալիս նրանց տեղը, մնում է իշխանությունը մենակ՝ իր համար կոմֆորտ զոնա է ստեղծում եւ այդպես շարունակում է գործել:

Իսկ հիմա կոմֆորտ զոնայում չէ՞: Ավելին՝ ժողովրդավարություն են խաղում, ցույց են տալիս, որ խորհրդարանում կա ընդդիմություն, կա իշխանություն, իրար հետ հարցուպատասխան են անցկացնում, բնականոն աշխատանք է ընթանում:

— Դե հիմա… Այսօր իրականում շատ-շատ հարցեր է լուծվում, շատ-շատ վտանգներ է կանխվում: Ուղղակի, կարող է ընդդիմությունը դա լավ չի մատուցում հանրությանը, որովհետեւ ես համոզված եմ, որ այս ընդդիմության առաքելությունը հենց, երեւի, սա էր՝ երկիրը հետպատերազմական վիճակում պահել գոնե մի քիչ խելամտության մեջ, որովհետեւ դա դժվար է շատ: Եվ ես կարծում եմ, որ կանցնի մոտ 50 տարի, եթե լինեն անաչառ պատմաբաններ, իրենք շատ դրական կգնահատեն: Իրենք չեն կենտրոնանա այն հարցի վրա՝ ընդդիմությանը հաջողվե՞ց Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել, թե՝ ոչ, իրենք կկենտրոնանան, թե ինչ կեցվածք էր ընդդիմությունը որդեգրում այս կամ այն իրավիճակում, կամ այս ամբողջ ընթացքում: Իրենք կհասկանան, կգնահատեն, որ, ի վերջո, ե՛ւ «Հայաստան» խմբակցության,, ե՛ւ «Պատիվ ունեմ»-ի համար առաջնայինը եղել է պետության շահը եւ ոչ թե նեղ խմբային, ներկուսակցական կամ ներդաշինքային շահերը:

Տպավորություն է, որ համակերպվել եք առկա իրողությանը, որ պետք է լինի այսպիսի իշխանություն, ընդդիմությունն էլ այսպիսին պետք է լինի, ու ոչ մի իրավիճակ չպե՞տք է փոխվի…

— Եթե համակերպված լինեի, ես հիմա Կիրանցում կպատրաստվեի այս տարվա լոլիկն ու վարունգը աճեցնելուն: Ո՛չ, համակերպվածության մասին բացարձակ խոսք չկա: Ես ընդհակառակը՝ ուզում եմ՝ լավատես լինենք: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Երեւի, պետք է մեր գործերով, քայլերով, մտքերով արժանի լինենք ավելի լավ իշխանության: Եվ վստահ եմ, որ, Աստծո կամոք, արժանի կլինենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԳռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top