Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)

ՌԴ-ն չի պարտվել, այլ իր տեղում է, եւ հիմա Թրամփի հետ բանակցությունների նոր փուլ է սկսվել. Մաթեւոսյան

Ներքաղաքական

ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնել էր Fox News հեռուստաալիքը։ Վերջինիս տվյալներով` ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE, այն ղեկավարում է Իլոն Մասկը) աշխատակիցներն արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին: Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։ Այս եւ շատ այլ հարցերի, ինչպես նաեւ այդ ամենի ներազդեցության մասին Հայաստանի ուղղությամբ «Իրավունք»-ը զրուզել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

«ԼՔԵԼՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈԳԵՔԱՐՇԸ՝ ՆՍՏԵԼ ԵՆՔ ՄԻ «ՏԱՉԿԱՅԻ ՄԵՋ» ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…»

Ներկայիս իրավիճակում ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ ռուս-ամերիկյան շփումներին: Կա՞ արդյոք կոնսենսուսի հեռանկար, եւ վերջապես ինչո՞ւ են մեզ համոզում գնալ դեպի Եվրոպա, եւ այդ ամենի հետեւանքները Հայաստանի համար ինչպիսի՞ն կարող են լինել:

Հիմա մեր իշխանությունները՝ իրենք հավատացել են նրան, որ Ռուսաստանը պարտվել է, բայց մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն չի պարտվել, իր տեղում է եւ հիմա էլ Թրամփի հետ նաեւ բանակցությունների փուլ է սկսվել: Ակնհայտ է, որ կան բանակցություններ: Ակնհայտ է նաեւ, որ այս պատերազմի հիմնական տուժողը Ուկրաինայից բացի, լինելու է Եվրոպան: Մենք էլ, փաստորեն, լքելով ռուսական այդ շոգեքարշը, նստել ենք մի «տաչկայի մեջ» եւ սպասում ենք, տեսնենք, թե ինչ է լինելու, մեր փոխարեն աշխարհի մեծերն ի՞նչ քննարկումներ են ունենալու, եւ ամենացավալին էլ հենց դա է:

Չնայած, որ իմ խորին համոզմամբ՝ եթե մենք` որպես պետություն, մոտ 8 տարի դիմանայինք, կամովի չհանձնվեինք, ապա կլինեինք Ռուսաստանի ամենաարտոնյալ դաշնակիցներից մեկն աշխարհում՝ եթե չասեմ ամենաարտոնյալը ռուսի հետ հավասար: Դրանից բացի, նաեւ կլինեինք մի երկիր, որ պատերազմական գործողությունների ժամանակ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանեց՝ իր մասով թույլ չտալով երկրորդ ճակատի բացում: Մենք հենց այս կարգավիճակում կլինեինք: Ընդամենը մի քանի տարի պետք էր դիմանալ: Ավելին, եթե այս ընթացքում կարողանայինք գործարկել Հյուսիս-հարավ նախագիծը՝ դա եւս մեզ շատ մեծ օգուտ կտար, բայց, ցավոք սրտի, այս ամենը կորցրել, ենք եւ այժմ արդեն մեր փոխարեն ուրիշներն են որոշելու մեր ճակատագիրը:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ՀԱՍԵԼ»

Իսկ ի՞նչ կասեք Փաշինյանի վաշինգտոնյան այցի, USAID-ի կասեցման, արտաքին ֆինանսավորման արգելքի եւ, վերջապես, որո՞նք է Միացյալ Նահանգների շահերը մեր ռեգիոնում՝ չարչրկված միջանցքի հետ կապված եւ այլնի:

Կարծում եմ՝ ճիշտ են բոլոր այն փորձագիտական գնահատականները, որ Նիկոլ Փաշինյանի` Ամերիկա կատարած այցի հիմնական նպատակն էր՝ հասկանալ նոր վարչակազմի առաջնահերթությունները, եւ դա առաջին հերթին արդեն մեր տարածաշրջանի մասով: Այստեղ եթե այց է կատարվել, ապա խաղադրույք է կատարվել նրա վրա, որ անձնական շփումների շնորհիվ դու կկարողանաս որոշակի եզրահանգման գալ այդ հարցի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի այցը դեպի Ամերիկա իր հիմնական նպատակին չի հասել: Փաշինյանը շատ հարցերի պատասխաններ չունի, թե ամերիկացիներն ի՞նչ ծրագրեր ունեն մեր տարածաշրջանի նկատմամբ, եւ այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է USAID-ի փակմանը, նախ պետք է մի փոքր սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի: Միգուցե, այնտեղ որոշակի վերաձեւակերպումներ լինեն, եւ USAID-ի որոշակի մասով ունեցած իրենց առաքելությունն այլ կառույցների վերաբերի: Բայց ես ուզում եմ նաեւ արձանագրենք հետեւյալը, որ իրենք USAID-ն փակում են ոչ թե այն պատճառով, որ իրենք չէին ուզենա USAID-ն հետխորհրդային միության երկրներում իրենց որոշակի հակառուսական քարոզն իրականացնեին: Բնավ, դրա պատճառով չէ, այդ քարոզչական թեզը մի կողմ թողնենք: Անգամ այն, որ ասում են Թրամփը Պուտինի գործակալն է: Ո՛չ, խնդիրը դա չէ:

USAID-ն վերածվել է մի գործիքի, որի շնորհիվ ամերիկյան իմպիչմենթն իրենց վերնախավում որոշակի հակամարտության շրջանակներում դեմոկրատական կուսակցությունն ինքն իր խնդիրներն է լուծում: Տեսեք, նույն USAID-ի փակման համատեքստում մենք իմացանք, որ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարոզչագործիքներից մեկը՝ Պոլիտիկը, տարեկան 8 մլն դոլար գումար է ստանում USAID-ից: Հիմա Թրամփն ու Մասկը՝ իրենք առաջին հերթին իրենց ներքաղաքական պայքարի շրջանակներում են լուծում այդ խնդիրները: Իրենք, այսպես կոչված, սեւ դրամապանակը կամ «Չոռնայա կասան» Դեմոկրատական կուսակցության ձեռքից վերցնում են: Ահա այս համատեքստում կարելի է նայել USAID-ի փակումը: Մնում է սպասենք եւ տեսնենք, թե հետագայում ինչպիսի զարգացումներ կլինեն:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ 2018 Թ.-ԻՑ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂԵԳԾԻ ՄԵՋ Է ԵՂԵԼ»

ԱՄՆ-Իրան առճակատման հետ կապված արդյո՞ք Փաշինյանին կփորձեն ներքաշել հակաիրանական տանդեմի մեջ:

Փաշինյանն արդեն ներքաշված է այդ գործընթացի մեջ: Հիշեք 2018 թվականը, երբ այն ժամանակ էլ էր Թրամփը նախագահ: Նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եկավ Հայաստան՝ այդ այցից հետո էլ Փաշինայնը Ազգային ժողովում ասաց. «Դե ինչ-որ մի իրավիճակ կարող է հայտնվել, երբ հայ-իրանական սահմանը կփակվի»: Այսինքն` Փաշինյանը այն ժամանակվանից էլ այդ հակաիրանական ուղեգծի մեջ է եղել: Ավելին, Արցախի հանձնումն էլ մենք կարող ենք նաեւ այդ տրամաբանությամբ դիտարկել, որովհետեւ հիմա շատ մեծ սահմանի հատված, որը ոչ թե պարզապես հայ-իրանական, այլ իրանա-արցախյան էր, այդ հատվածից էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը զրկվեց, ինչը եւս հարված էր Իրանին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ներգրավված է այդ հակաիրանական գործընթացների մեջ:

Ճիշտ է, Իրանի մեր հարգարժան գործընկերները՝ առնվազն աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, ԱԳՆ ներկայացուցիչները եւս մենք տեսանք, որ նրանք մի փոքր այլ տեսակետ ունեն Նիկոլ Փաշինյանի կատարած գործողությունների վերաբերյալ, բայց հոգեւոր առաջնորդն այդ առումով ավելի հստակ դիրքորոշում է ցուցաբերում: Իսկ այն հարցին, թե ինչպես մենք կարող ենք ներգրավվել՝ դա, երեւի թե, բարդ է պատկերացնել, որ հայկական զորքերը կպատերազմեն իրանական զորքերի դեմ:

Միայն այն հանգամանքը, որ մենք կարող ենք կոմունիկացիաների հարցի համատեքստում զիջումների գնալ Սյունիքում՝ դա եւս հարված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իսկ մենք եթե փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք ընդհանրապես զրկվենք հայ-իրանական սահմանից: Այդ կոմունիկացիաների «ապաշրջափակման» փուլում անվերահսկելի գործընթացների արդյունք կլինի: Այ դա մեծ հարված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը: Մենք դրանով ավելի մեծ հարված կհասցնենք, քան եթե փոքրաթիվ հայկական բանակը հարձակում իրականացնի ամերիկյան ծրագրերի շրջանակում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:            

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top