Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Կպատասխանի՞ Մոսկվան Ալիեւի հարձակումներին եւ ինչպե՞ս

Վերլուծություն

Եվ այս­պես, ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են սրվել աչ­քի ա­ռաջ: Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նան շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն ա­մեն ինչ կա­պել ադր­բե­ջա­նա­կան կոր­ծան­ված ինք­նա­թի­ռի պատ­մութ­յան հետ, թե՝ Մոսկ­վան այդ­պես էլ նե­րո­ղութ­յուն չխնդրեց: Բայց այն, որ դա ըն­դա­մե­նը ա­ռիթ էր, ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն սար­քո­վի ա­ռիթ, ի սկզբա­նե կա­րե­լի էր տես­նել:

ԻՆՔՆԱԹԻՌԸ ՄԻԱՅՆ ԱՌԻԹ ԷՐ

Ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման բուն պատ­մութ­յու­նը, ո­րի պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յան հե­տաքն­նութ­յան ըն­թաց­քում, ի դեպ, ար­դեն հերք­վել են Բաք­վի նախ­նա­կան մի շարք մե­ղադ­րանք­նե­րը, դեռ ըն­թաց­քի մեջ է: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ ա­մե­նե­ւին էլ դա չէ, որ դար­ձավ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման այս փու­լի սկիզ­բը: Էլ ա­վե­լի վաղ՝ մինչ այդ դեպ­քը, Բա­քուն, հի­շեց­նենք, իր իսկ մի շարք քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ղադ­րեց ՌԴ-ի օգ­տին լրտե­սութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան մեջ՝ դա­տա­պար­տե­լով մեծ պատ­ժա­ժամ­կետ­նե­րի: Միայն փաս­տը, որ այդ ան­ձինք պե­տա­կան գաղտ­նիք կրող­ներ չէին, որ մի բան էլ դրանք փո­խան­ցեին ռուս­նե­րին, ար­դեն իսկ խո­սում էր այն մա­սին, որ Բա­քուն վերց­նում է հա­կա­ռու­սա­կան կուրս: Ընդ ո­րում, այդ փաս­տը տվյալ փու­լում ֆիք­սե­ցին նաեւ ռու­սա­կան տար­բեր, այդ թվում՝ ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը, նաեւ խոս­տո­վա­նե­լով, որ այն քա­ղա­քա­կան խա­ղադ­րույք­նե­րը, ո­րոնք կա­տա­րել էին Ադր­բե­ջա­նի վրա, գործ­նա­կա­նում ձա­խող­ման շե­մին է:

Ինք­նա­թի­ռի դեպ­քից հե­տո էլ այդ մի­ջա­դե­պե­րը շա­րու­նակ­վում են: Բաք­վում «Ռու­սա­կան տան» փա­կումն ար­դեն լուրջ ազ­դակ էր նաեւ պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի հա­մար: Ու հի­մա էլ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­ներն ակ­տի­վո­րեն այդ բնույ­թի մի շարք այլ քա­րոզ­չա­կան ուղ­ղութ­յուն­ներ են զար­գաց­նում: Նախ, շրջա­նա­ռութ­յան մեջ դրե­ցին թեզ, թե ռուս­նե­րը փոր­ձել են նաեւ Սանկտ Պե­տեր­բուրգ թռչող Ա­լիե­ւի ինք­նա­թի­ռի հետ կապ­ված վթար եւս սար­քել: Հաս­կա­նա­լի է, շատ զգույշ, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ լուրջ մե­ղադ­րանք­նե­րի դեպ­քում պայթ­յունն ար­դեն կան­խել հնա­րա­վոր չէր լի­նե­լու: Հի­մա էլ ան­ցել են մի փոքր ա­վե­լի անվ­տանգ ուղ­ղութ­յան՝ զար­գաց­նե­լով «ռու­սա­կան շպիոն­ներ» թե­ման: Ընդ ո­րում, այս ան­գամ առն­վազն քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կով մե­ղադ­րանք­ներ են հաս­ցեագ­րում հենց ադր­բե­ջա­նա­կան եր­բեմ­նի բարձ­րաս­տի­ճան գոր­ծիչ­նե­րի: Այդ թվում՝ եր­բեմ­նի «գորշ կար­դի­նալ», Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Ռա­միզ Մեխ­տի­եւին՝ որ­պես շ­պիո­նա­կան խմբի ղե­կա­վար: Նաեւ Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վին, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նախ­կին նա­խա­րար Էլ­դար Մախ­մու­դո­վին, մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Ա­բուլ­ֆազ Գա­րա­եւին, ե­րի­տա­սար­դութ­յան եւ ս­պոր­տի նախ­կին նա­խա­րար Ա­զադ Ռա­հի­մո­վին եւ այլ նախ­կին պաշ­տոն­յա­նե­րի՝ որ­պես խմբի ան­դամ­ներ: Ու ե­թե դա ի­րա­վա­կան տեսք ստա­նա, թե­րեւս, նրանց բո­լո­րին կմե­ղադ­րեն ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նում պե­տա­կան հե­ղաշր­ջում նա­խա­պատ­րաս­տող­ներ:

Այս­պի­սով, այն տպա­վո­րութ­յունն է, որ Ա­լիեւն ակ­տի­վո­րեն չե­զո­քաց­նում է բո­լոր նրանց, ով­քեր ժա­մա­նա­կին կամ նաեւ հի­մա, ի պաշ­տո­նե կամ սե­փա­կան նա­խա­սի­րութ­յու­ննե­րով եւ հա­մոզ­մունք­նե­րով, Մոսկ­վա­յի հետ ու­նե­ցել են ո­րո­շա­կիո­րեն դրա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ: Ամ­բողջ հարցն այն է, թե ին­չո՞ւ հենց այս պա­հին եւ հա­նուն ի՞նչ շա­հե­րի:

ՈՒՐ Է ՆԱՅՈՒՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ

Թե հա­նուն ինչ շա­հե­րի, կա­րե­լի է կռա­հել: «Ռու­սա­կան շպիոն­ներ» թե­մա­տի­կա­յից զատ, այս փու­լում ա­լիեւ­յան վե­րահս­կո­ղութ­յան ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը միան­գա­մայն ակ­տիվ են նաեւ Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­մա­յում: Այդ թվում, թե ինչ հար­մա­րա­վե­տո­րեն են տե­ղա­վոր­վել Իս­րա­յե­լի մի­ջերկ­րա­ծով­յան գա­զա­յին հա­մա­լի­րում, ո­րը, ի դեպ, ծրագ­րում է ծո­վով խո­ղո­վա­կա­շա­րի կա­ռու­ցում դե­պի հա­րա­վա­յին Եվ­րո­պա, այ­սինքն՝ միան­գա­մայն սուր հա­կա­սութ­յու­ննե­րի մեջ է Ռու­սաս­տա­նի հետ: Նաեւ, որ ան­գամ Գա­զա­յի հա­կա­մար­տութ­յան ա­մե­նա­սուր փու­լում «2,37 մլն տոն­նա նավթ է մա­տա­կա­րա­րել Իս­րա­յե­լին՝ 2024 թվա­կա­նի ա­ռա­ջին ինը ա­միս­նե­րին»: Իսկ ա­հա՝ «Նա­խա­գահ Ա­լի­եւի շփում­նե­րը հա­մո­զիչ կեր­պով ցույց են տա­լիս Բաք­վի «իս­րա­յե­լա­կան օ­րա­կար­գի» խիտ գրա­ֆի­կը»,- գրում է Haqqin.az-ը՝ ա­վե­լաց­նե­լով. «Ընդ­հա­նուր առ­մամբ, ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան աս­պեկտ­նե­րը գաղտ­նիք չեն եւ հայտ­նի են։ Սա զեն­քի եւ տեխ­նո­լո­գիա­նե­րի գնում է Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան հա­մար… Ադր­բե­ջա­նի գյու­ղատն­տե­սութ­յան ո­լոր­տում իս­րա­յե­լա­կան ներդ­րում­նե­րի լավ հե­ռան­կար­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ նոր տնտե­սա­կան շրջան­նե­րում հա­ցա­հա­տի­կա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կութ­յան զար­գաց­ման հա­մար. հա­մա­տեղ ծրագ­րեր հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան, զբո­սաշր­ջութ­յան ո­լոր­տում…»:

Սա­կայն այս ա­մե­նի ի­մաս­տը Բաք­վում ա­վե­լի խորն են տես­նում: Ըստ նույն աղբ­յու­րի. «Հարկ է հատ­կա­պես նշել, որ պաշ­տո­նա­կան Բաք­վին միշտ հա­ջող­վել է Վա­շինգ­տո­նում լավ ներ­կա­յաց­նել ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը»: Ըստ այդմ էլ՝ «Այ­սօր շատ կար­եւոր է, որ նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւը դրա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով ա­մուր հիմք ձեւա­վո­րի ԱՄՆ նոր, շատ իմ­պուլ­սիվ եւ չա­փա­զանց ան­կան­խա­տե­սե­լի վար­չա­կազ­մի հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ի վեր­ջո, կաս­պիա­կան նավ­թը վա­ղուց դա­դա­րել է ԱՄՆ-ի հա­մար վճռո­րոշ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դեր խա­ղալ, ինչ­պես դա ա­նում էր 1990-ա­կան եւ 2000-ա­կան թվա­կան­նե­րին»: Ու քա­նի որ նավ­թի խա­ղա­թուղթն ար­դեն չի գոր­ծում, Ա­լիեւն էլ. «Օգ­տա­գոր­ծում է դի­վա­նա­գի­տա­կան ​​գոր­ծիք­նե­րի լայն շրջա­նակ՝ հի­շեց­նե­լու Դո­նալդ Թ­րամ­փի վար­չա­կազ­մին քա­ղա­քա­կա­նա­պես կա­յուն եւ վս­տա­հե­լի Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան կար­եւո­րութ­յան մա­սին՝ որ­պես պա­տաս­խա­նա­տու գոր­ծըն­կե­րոջ»:

Կարճ ա­սած, ա­մեն ինչ տա­նում է նրան, ին­չի մա­սին վեր­ջերս խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ա­լիե­ւը, ըստ ա­մե­նայ­նի, մեծ հույ­սեր է փայ­փա­յում, որ Նե­թան­յա­հու­ի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նա հի­մա էլ թռնել Թ­րամ­փի գիր­կը: Դ­րա հա­մար պետք է ցույց տալ, որ կա­րող է նրա հա­մար Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հար­մար հե­նա­կետ դառ­նալ, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն կտրուկ կուր­սը, ո­րը Թ­րամփն ու­նի այդ տա­րա­ծաշր­ջա­նի հան­դեպ՝ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով եւ Ի­րա­նի՝ մաս­նա­վո­րա­պես: Մինչ­դեռ ռուս-ի­րա­նա­կան կա­պե­րը, այդ թվում՝ հայտ­նի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, Ա­լիե­ւի նման ծրագ­րե­րի հա­մար լրջա­գույն խոչըն­դոտ են: Ա­վե­լին, դա կա­րող է խոչըն­դոտ դառ­նալ նաեւ Թ­րամ­փի հա­մար, ե­թե նա ի­րոք ցան­կա­նա Ի­րա­նի հար­ցում գնալ ա­մե­նա­ծայ­րա­հեղ քայ­լե­րին, ին­չի հետ կապ­ված, ի դեպ, մի գլուխ մե­կը մյու­սից կոշտ մե­սիջ­ներ է հղում Թեհ­րա­նին: Ա­լիեւն էլ, թե­րեւս, մտա­ծում է, որ ե­թե ի ցույց դնի Մոսկ­վա­յի հան­դեպ նման կոշտ մո­տե­ցում, այ­սինքն՝ Թ­րամ­փին ցույց տա, թե կա­րող է խզման կետ դառ­նալ ՌԴ-Ի­րան ուղ­ղութ­յան վրա, ու­րեմն Վա­շինգ­տո­նում հա­վուր պատ­շա­ճի կգնա­հա­տեն նրա այդ ջան­քե­րը:

ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞ ՄՈՍԿՎԱՆ

Ե­թե այս սխե­ման է, դա մեկ բան է նշա­նա­կում՝ Ա­լիե­ւը ո­րո­շել է վա-բանկ գնալ: Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ Մոսկ­վան ար­դեն սկ­սել է ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րով բա­վա­կա­նին ռիս­կա­յին գնա­հա­տել ներ­կա զար­գա­ցում­նե­րը, եւ բա­նը հա­սել է ան­գամ Անվ­տան­գութ­յան խորհր­դի մա­կար­դա­կով այն քննար­կե­լուն:

Թե կոնկ­րետ ինչ պա­տաս­խան կա­րող է լի­նել, դեռ տե­սա­նե­լի չա: Բայց ա­հա, փոր­ձա­գի­տա­կան, ազ­գայ­նա­կա­նութ­յան մա­կար­դակ­նե­րով Ռու­սաս­տա­նի հա­կաադր­բե­ջա­նա­կա­նութ­յու­նը բա­վա­կան ակ­տիվ ա­ճի փու­լում է: Ընդ­հուպ, սկսվել են կո­չեր՝ ա­զե­րի­նե­րին ռու­սա­կան բո­լոր բիզ­նես­նե­րից զրկել, բո­լոր ֆոն­դե­րը փա­կել, ադր­բե­ջա­նա­կան անօրի­նա­կան միգ­րանտ­նե­րին ճամ­փել Բա­քու, իսկ ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ դար­ձած­նե­րին՝ ռազ­մա­ճա­կատ: Ա­ռա­վել եւս, որ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րի մոտ պա­կաս չեն նաեւ ուկ­րաի­նա­մետ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը:

Մ­յուս կող­մից` ա­սել, թե այս պա­հին Կ­րեմ­լի հիմ­նա­կան մտա­հո­գութ­յու­նը Ա­լիեւն է, դա էլ տե­ղին չէ: Ի­րա­կա­նում այս պա­հին Հեյ­դա­րո­վի­չը, ըստ ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կի. «Դեռ միայն նախ­նա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան մա­կար­դա­կում է: Իսկ մնա­ցած բո­լոր ծրագ­րե­րը, այդ թվում՝ Իս­րա­յե­լի հետ կապ­ված, դրանք նոր բան չեն: Ի­հար­կե, այս ա­մե­նը նոր ե­րանգ է ստա­նում՝ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լու եւ Իս­րա­յե­լի հետ նրա սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ֆո­նին: Բայց միա­ժա­մա­նակ, չէ՞ որ Թ­րամ­փը պար­բե­րա­բար խո­սում է նաեւ Մոսկ­վա­յի հետ զար­գա­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին: Իսկ Ա­լիե­ւը, չմո­ռա­նանք, այդ հռե­տո­րա­բա­նութ­յան հետ մեկ­տեղ, ստո­րագ­րեց փաս­տա­թուղթ՝ հա­վա­նութ­յուն տա­լով Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի միջև «Հ­յու­սիս-­Հա­րավ» տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի մա­սին հա­մա­ձայ­նագ­րին»:

Այ­սինքն, գո­նե այս փու­լում Մոսկ­վա­յի կենտ­րո­նաց­վա­ծութ­յու­նը մնում է Թ­րամ­փի հետ բա­նակ­ցա­յին թե­մա­տի­կան, բայց նաեւ, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ պարզ հայ­տա­րա­րեց ՌԴ ԱԳՆ-ն՝ փոխ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով, օ­րա­կար­գում թող­նե­լով այն բո­լոր պայ­ման­նե­րը, ո­րոնք կա­յին ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ի սկզբա­նե եւ ո­րոնք դեռ մինչ պա­տե­րազ­մը ներ­կա­յաց­վել էին նաեւ Բայ­դե­նին: Այ­սինքն, չեն կա­տար­վի այդ պայ­ման­նե­րը, չի լի­նի նաեւ ա­մե­նօր­յա ռե­ժի­մով Թ­րամ­փի ա­սած «գոր­ծար­քը»:

Մ­յուս կող­մից էլ, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ նա­խա­գահ Սին կմաս­նակ­ցի Հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րին: Դա եւս միան­գա­մայն պարզ մե­սիջ է Թ­րամ­փին. ե­թե նա ու­նի խնդիր, որ ինչ-որ տար­բե­րա­կով կկանգ­նեց­նի ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, դրա­նով կա­պա­հո­վի Մոսկ­վա­յի չե­զո­քութ­յունն ու հե­րթա­կան հիմ­նա­կան հար­վա­ծը կտե­ղա­փո­խի Չի­նաս­տա­նի եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի՝ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ, ա­պա դա չի աշ­խա­տե­լու: Խորհր­դան­շա­կան մեծ ի­մաստ ստա­ցած Հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կին՝ մա­յի­սի 9-ին, Սին կգտնվի Կար­միր հրա­պա­րա­կում: Իսկ Ի­րա­նի հետ կա ՌԴ-ի ռազ­մա­վա­րա­կան պայ­մա­նա­գի­րը, ո­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող է հա­մալր­վել ռազ­մա­կան հար­ված­նե­րի դեպ­քում փո­խա­դարձ օգ­նութ­յան հե­տաձգ­ված դրույ­թով: Կարճ ա­սած, որ Թ­րամ­փը աշ­խար­հով մեկ գոռ­գո­ռա­լու, բո­լո­րին սպառ­նա­լու փո­խա­րեն, նստի գլո­բալ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ եւ, հաշ­վի առ­նե­լով ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ Պե­կի­նի եւ Թեհ­րա­նի շա­հե­րը, պայ­մա­նա­վոր­վի: Ե­թե ոչ, ա­պա ի­րա­վի­ճա­կը կշա­րու­նակ­վի այն նույն սրութ­յամբ, ո­րը կար Բայ­դե­նի օ­րոք, եւ ո­րը փո­խե­լու խոս­տում­նե­րով Թ­րամ­փը իշ­խա­նութ­յան ե­կավ:

Եվ ա­հա, ըստ հի­շա­տակ­ված ռու­սա­կան աղբ­յու­րի, Մոսկ­վա­յում կար­ծում են, որ այս եր­կու տար­բե­րակ­նե­րից որն էլ լի­նի, նաեւ կա­րող է մե­խա­նի­կո­րեն լու­ծել Ա­լիե­ւի հար­ցը: «Ե­թե Թ­րամ­փը գնա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի, ա­պա չպետք է հա­վակ­նութ­յուն­ներ ցու­ցա­բե­րի այն տա­րա­ծաշր­ջան­նե­րի հան­դեպ, որ­տեղ Ռու­սաս­տանն ու­նե­ցել է ա­վան­դա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Իսկ ե­թե ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կի գնալ սրաց­ման ուղ­ղութ­յամբ, ա­պա ի՞նչ է ա­նե­լու Թ­րամ­փը, պետք է Կիե­ւին ա­վե­լի հզոր զի­նա­տե­սակ­նե՞ր տա: Բայց չէ՞ որ Բայ­դե­նը ար­դեն հա­սել է ա­ռա­վե­լա­գույ­նին, եւ այդ շեմն անց­նելն ար­դեն կնշա­նա­կի ռուս-ա­մե­րիկ­յան ու­ղիղ բա­խում»,- ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է աղբ­յու­րը: Նաեւ ա­վե­լաց­նե­լով, որ հի­մա պետք է նախ՝ ա­վար­տել աբ­խա­զա­կան խնդի­րը (այս­տեղ մոտ օ­րերս ընտ­րութ­յուն­ներ են լի­նե­լու), ո­րից հե­տո միայն, նաեւ այդ փոր­ձից ել­նե­լով, խոսք կգնա կով­կաս­յան հար­թա­կում նոր ռազ­մա­վա­րութ­յան մա­սին:






Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top