Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին Ռուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Ով է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ոչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ Սարգսյան Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար

Վիզայի խաթեր վաճառենք մեր երեխեքի հայրենի՞քը, այդ վիզա՛ն էլ չեն տալու. Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

Ազգային ժողովի ութերորդ գումարման 9-րդ նստաշրջանի փետրվարի 11-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին «Եվրաքվեի»-ի նախագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ տվել է դրական եզրակացություն: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

«ԱՌԱՋԻԿԱ 50 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ»

— «Եվրաքվեի» հավաքած ստորագրությունների արդյունքում ԱԺ-ում կքննարկվի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագիծը, որն արդեն իսկ արժանացել է կառավարության, ապա ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությանը: Աժմ գնդակը խորհրդարանի դաշտում է: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս նախաձեռնությանը:

Հերթական ֆիկցիան է, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա տեղի չի ունենալու: Շատ լավ հասկանում եմ, որ առաջիկա 50 տարիներին Հայաստանին Եվրամիությունում չեն ընդունելու՝ այնպես, ինչպես 20 տարի է` Թուրքիային չեն ընդունում, ինչպես արդեն 15 տարուց ավելի է` Ուկրաինային չեն ընդունում, Վրաստանին չեն ընդունում: Մեզ ընդհանրապես չեն ընդունելու, ինչի՞ մասին է խոսքը: Մենակ վիզայի խաթեր մենք վաճառենք մեր երեխեքի հայրենի՞քը, այդ վիզան էլ չեն տալու։ Այն, ինչպես մի շաքար, օդից կախելու են եւ պուդել շնիկների պես մարդկանց պարացնեն: Այդպես Եվրամիությունը ոչ միայն մեզ, այլեւ Արեւելյան գործընկերության շատ երկրների պարացնում է: Իսկ մեր միամիտ ժողովուրդն անընդհատ խաբվել է: Մենք խաբվել ենք ցեղասպանության ենթարկվելուց առաջ, ցեղասպանության ենթարկվելու ժամանակ, խաբվել ենք դրանից հետո, խաբվել ենք բոլշեւիկյան Հայաստանի կառուցման ժամանակ, դրանից հետո, խաբվել ենք ընդհուպ Նիկոլի կեղծ քարոզչությանը, խաբվել ենք ՔՊ-ական կիսագրագետ զանգվածին, խաբվել ենք ռուսներին, ամերիկացիներին, թուրքերին: Ինչքա՞ն կարելի է խաբվել, ինչքա՞ն կարելի է քո սեփական շահերն անտեսել ու հավատալ ինչ-որ օտար, անհասկանալի բաների: Ինչի՞ պետք է օտարը իր գործերը թողնի, գա քեզնով զբաղվի, որ հանկարծ չզբաղվի, դու էլ նեղանաս, ասես՝ չէ՛, ամերիկացիները լավն են, ռուսները վատն են, կամ հակառակը՝ ռուսները լավ են, ամերիկացիները վատն են: Վերջապես մենք ե՞րբ ենք հասկանալու, որ եթե ուզում ենք անկախ պետականություն ունենալ, պետք է լրջանանք:

Երբեմն փորձեր են արվում ներկա շրջանը համեմատել Ձեր իշխանության տարիների հետ: Oրինակ, ասում են` այն ժամանակ էլ գնում էիք եվրաասոցացման ճանապարհով: Ի վերջո, ո՞րն է տարբերությունը այսօրվա եւ Ձեր իշխանության վարած արտաքին քաղաքականության, եւ արդյոք դրանք որեւէ կերպ կարելի է զուգահեռել:

Իհարկե չի կարելի: Նույն է, թե ասենք՝ ո՞րն է տարբերությունը օդանավի եւ սուզանավի մեջ: Կա՞ ընդհանրապես ընդհանրություն: Չկա՛։ Հետեւաբար, Ձեզ հետ միասին անիմաստ գործով զբաղված կլինենք, եթե սկսենք համեմատել Նիկոլի իշխանությունը նախորդ իշխանությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին իշխանությունների ժամանակ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ապա ՍԵՊԱ-ն՝ Եվրամիության հետ գործընկերության եւ գործակցության համաձայնագիրն առավելագույնն է, որը հնարավոր է Եվրամիությունից պոկել։ ՍԵՊԱ-ն մենք ստորագրել ենք 2017 թվականին։ Հետո բոլոր 28 անդամ երկրները վավերացրել են։ Այսինքն՝ դա նշանակում է բոլորը ճանաչում են։ Այնտեղ նույնիսկ կա դրույթ, որ Արցախի ինքնորոշման իրավունքին պարտավոր են աջակցել Եվրամիության անդամ 28 երկրները: ՍԵՊԱ-ն ավելի ուժեղ փաստաթուղթ է, քան սրանց, բառիս ուղիղ իմաստով, կապիկությունները, որ անում են Եվրամիության հետ՝ մեր ժողովրդին խաբելու համար:

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳՆՈՒՄ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՈՐՏԵՂ ԵՂԱԾՆ ԷԼ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ»

Երբ «Եվրաքվե» նախաձեռնությունը ստորագրություն էր իրականացնում, արդեն իսկ պարզ էր, որ վաղ, թե ուշ նրանց ցանկությունը դառնալու է օրենքի նախագիծ եւ բերվելու է Ազգային ժողով: Հնարավոր չէ՞ր որեւէ կերպ հակազդել այդ գործընթացին:

Այսինքն՝ ի՞նչ, վեր կենալ, ասել՝ ժողովո՛ւրդ, Եվրոպան վա՞տ բան է, հետո վեճ գնա, թե այս կողմն ասում է Եվրոպան լավն է, մյուս կողմն ասում է՝ չէ: Հարցը Եվրոպայի լավ ու վատի մեջ չէ, ամբողջ այդ կեղծիքը, մանիպուլյացիան դրանում է: Հարցը մեր շահերի իրականացման եւ հնարավորությունների մեջ է: Մենք ինչո՞ւ ենք գնում մի ճանապարհով, որտեղ եղածն էլ կորցնելու ենք։ Միացյալ Նահանգների Պետդեպի ներկայացուցիչն ասում է՝ բոլորն էլ հասկանում են, որ էլ նախկին սահմաններով Ուկրաինա չի լինելու։ Սա ասում է այն երկիրը, որն արդեն 100 միլիարդից ավել փող է տվել Ուկրաինային։ Եվրամիությունը 50, թե 60 միլիարդ եվրոյից ավել փող է տվել Ուկրաինային։ Ուկրաինացիները, երեւի, արդեն միլիոնից ավել զոհեր, վիրավորներ է տվել, այդ թվում՝ քաղաքացիական, միլիարդների կորուստներ է ունեցել, որ սա՞ լինի վերջը: Հանուն ինչի՞: Ուզում են գնան Եվրոպա՞, գնալո՞ւ են, դառնալո՞ւ են ԵՄ անդամ՝ ո՛չ, դառնալո՞ւ են ՆԱՏՕ-ի անդամ՝ ո՛չ: Կորցրին, զոհվեցին, տարածքային իմաստով տուժեցին, որովհետեւ հաշվի չառան իրենց երբեմնի եղբայրական հարեւանի՝ հզոր Ռուսաստանի շահերը: Իմաստը ո՞րն էր:

Ոմանք ուրիշի արյան գնով փող էին աշխատում

Եվրոպան շահեց, թե՝ ոչ, չգիտեմ, բայց Միացյալ Նահանգները շահեց: Ուկրաինան չշահեց, բայց Ռուսաստանը շահեց: Վրացիներն էլ հասկացան եւ ասացին՝ մենք ինչո՞ւ ենք մտել ուրիշի պատերազմի մեջ, 2008 թվին եղածն էլ կորցրինք: Ու հիմա մարդիկ խելոք իրենց շահերի հետեւից են գնում, ու բոլորը սկսել են հարգել վրացիներին: Ե՛վ ռուսներն են հարգում, ե՛ւ ամերիկացիները, թեկուզ սանկցիայի տակ են դնում վրացական իշխանությանը, բայց հարգում են, տակից արդեն գնում եւ ասում են՝ տղե՛րք, եկեք հասկանանք ձեզ ինչպես է պետք լինի: Կարող է հրապարակային քննադատեն, բայց տակից ասեն՝ հասկանում ենք, ձեր շահերն եք ուզում առաջ տանել: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Հարգանք, պատիվ ու արժանապատվություն ունեցող պետությունը տրվեց Նիկոլին՝ ժողովրդի անգիտակից հատվածի ձեռքով: Հետո կործանեցին մեր լավագույն սերնդի արյունով, քրտինքով, պատվով, հարգանքով վաստակած մեր ամբողջ համազգային ձեռքբերումը։ Մեկն ԱՄՆ-ից էր մասնակցել Արցախի ազատագրմանը, պաշտպանմանն ու զարգացմանը, մյուսը Ռուսաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Լիբանանից, մեկը կյանքն էր ներդրել, մյուսը՝ գիտելիքը, երրորդը քաղաքականապես էր պայքարում այդ ամենի համար: Բայց եկան մի խումբ կիսագրագետ ջահելներ եւ մի խումբ կիսագրագետ ընտրողների ջանքերով այդ ամբողջը հանձնեցին ու վաճառեցին թշնամուն։ Հիմա, որ նրանց հարցնեք՝ ո՞վ է մեղավոր, կասեն՝ ռուսներն են մեղավոր, ամերիկացիները, եվրոպացիները: Իսկ դուք ընդհանրապես մեղք չունե՞ք այս ամեն ինչի մեջ։ Դուք եք պայմաններ ստեղծել, որ թշնամին հեշտությամբ այդ ամբողջը մեզնից վերցնի։

«ԱՆԴՐԱՆԻԿԹԵՎԱՆՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԱԼԻԵՎՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԵՆ ԵՂԵԼ 2018-ԻՆ»

— 2018 թվականին փողոցում «դմփ-դմփ-հու» անող, իսկ այսօր ընդդիմադիր շարքերը համալրած որոշ գործիչներ այսօր էլ դեռ կասկածում են, որ նախկին իշխանություններն են բերել Նիկոլ Փաշինյանին

Այդ հիմարությունները դուրս տվողները զարմանում եմ՝ ինչո՞վ են մտածում, հաստատ՝ ոտքերով: Եթե ուղեղով մտածեին, այդ հիմարությունը, ուղղակի, դուրս չէին տա: Եթե բերող լինեինք, կբերեինք լրիվ ուրիշ ձեւով, կանեինք լրիվ ուրիշ բան, ոչ մի «դմփ-դմփ-հու» էլ չէր լինի: Բացարձակ իշխանություն ունեինք, կուսակցությունում, խորհրդարանում ցանկացած որոշում կարող էինք կայացնել՝ նույնիսկ, եթե բոլորը փողոցում լինեին: Մենք ասել ենք, թե դա ով է արել, եւ ակնհայտ է, թե ով է արել։ Ալիեւն էլ է խոստովանել, որ ինքն էլ մասնակցություն ունի դրան։ Անդրանիկթեւանյաններն ու ալիեւները նույն գործի մեջ են եղել 2018 թվականին, նույն բանն են արել։ Միակ ուժը, որն այդ գործի մեջ չկա, Հանրապետական կուսակցությունն է։ Եվ մենք ապացուցել ենք դա։ Միակ ընդդիմությունը, որը 2018 թվականին դեմ էր այս իշխանությանը եւ ընտրություններում կար, Հանրապետական կուսակցությունն էր։

Եվ վերջապես, այսօր շատերը մոռացել են, որ ՀՀԿ խմբակցության ընդամենը 55 պատգամավոր են դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն

Կապ չունի քանիսն են դեմ քվեարկել: Մեր քաղաքական առանցքը չի՛ ծռվել, չի՛ ճկվել: Նիկոլի հետ մենք նույնիսկ կես ժամ ճանապարհ չենք անցել։ Ինչ էլ եղել է այդ օրերին՝ հրաժարականից սկսած, եղել է հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա այնքան հեշտ է ապացուցել, այնքան հեշտ է տեսնելը, հիմա դե քանի որ անպատասխանատու զրույցների դարաշրջան է, ով ինչ ուզում խոսում է, ամբախ-զամբախ դուրս են տալիս, դրա համար, երեւի թե, ապացուցողականության բազան այլեւս ոչ մեկին պետք չէ: Ասպես ասած, միեւնույնն է, ո՞վ է գնալու ստուգի: Դրա համար այսօր մարդիկ կան, հեշտությամբ ասում են՝ նախկիններն են բերել: Եթե մենք 2018 թվականին վեր կենայինք եւ ժողովրդին ասեինք՝ Նիկոլը մեր բերածն է, մեզ ի՞նչ կանեին։ Նույն Անդրանիկ Թեւանյանը կասեր՝ դուք ո՞վ եք, որ Նիկոլ բերեք, դուք ո՞նց կարող եք Նիկոլ բերել, Նիկոլին ժողովուրդն է բերել, Նիկոլին ես եմ բերել, դուք չեք բերել, ընդհակառակը՝ մենք ձեզ քշել ենք։ Հիմա Նիկոլը, որ արդեն դարձել է հայ ժողովրդի աչքի գրողը, բոլորը ուզում են Նիկոլին տեղավորել նախկին իշխանությունների գրպանում, չի՛ ստացվելու։ Ընդհակառակը՝ այսօր այդպես խոսողնե՛ր, Նիկոլի իշխանությունը ձեր շարֆն է, դուք եք վերցրել եւ փաթաթել հայ ժողովրդի վզին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ Politico
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top