Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ Ապոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները «3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին Սի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուր Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը «Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ Մեդվեդև Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Ռուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ) Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում

Նիկոլը՝ աշխարհաքաղաքական «բոմժի»կարգավիճակում

Վերլուծություն

Երիցս ճիշտ էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որն ասում էր, թե՝ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղացողից «բոմժ» սարքեց Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ նույն ինքը՝ Փաշինյան Նիկոլն է դարձել աշխարհաքաղաքական բոմժ, որն ամերիկաներում ու եվրոպաներում հենարան է փնտրում ու այդպես էլ չի գտնում:

Այն, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, ոչ միայն դադարեցնում է օտարերկյա ֆինանսավորումը, այլեւ սկսել է ուսումնասիրել, թե որ երկրին ինչի համար է տրվել միլիոնավոր դոլարներ, լրջագույն հարված էր նաեւ հայաստանյան իշխանությանը, ավելի կոնկրետ՝ 6-րդ շարասյանը: Չէ որ հենց այդ դոլարները նպաստեցին, որ նիկոլականները հայտնվեն իշխանությունում ու կառչած մնան այդ աթոռներին արդեն 7 տարի: Եվ հիմա, երբ կերակրատաշտից կամաց-կամաց կտրվում են, իշխանության բանն էլ բուրդ է դառնում: Ինչպե՞ս պահպանել գոյությունը, սա է թերեւս գլխավոր խնդիրը:

Ինչ խոսք, իշխանությունը դեռ վիզը ծուռ, փորձում է պակասած գումարները հայթայթել Արեւմուտքից՝ Ազգային ժողովի օրակարգ բերելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծ: Չնայած նրան, որ այն ընդունվի կամ չընդունվի, Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք «բարի գալուստ» չի ասելու, այդուհանդերձ, խորհրդարանում քննարկումը թեժ էր: Իսկ ժողովրդի եվրոպական սպասումները՝ զուր:

«Իսկ մեր հարեւան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից շենգեն վիզա է ստանալու»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ ո՛չ օրենքները, ո՛չ իղձերն ու ցանկությունները չեն կանխորոշում ԵՄ-ին անդամակցությունը, քանի որ ոչ էլ անդամակցության մեկնարկը հռչակագրային բնույթ ունի...Իղձը եւ ցանկությունը չի կարող օրենք լինել: Այսպիսով՝ ինչպես տեղին բանաձեւել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը. «Բարի» մտադրություններով Հայաստանը աշխարհաքաղաքական փակուղի են տանում»:

ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՆԻՈԼԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Այլեւս ակնհայտ է, որ Եվրամիություն նետվելու նիկոլականների այս նախաձեռնությունն էլ կեսից գցելու են ոտքներին ու չհասցնեն իր վերջնական հանգրվանին: Եվ այս առումով, թե ինչ կա Նիկոլ Փաշինյանի գլխում, անգամ կանխատեսել չեն կարող յուր ՔՊ-ականները:

Փաշինյան Նիկոլը փաստացի ունի երկու ճանապարհ՝ գնալ կա՛մ ուկրաինական, կա՛մ մոլդովական ճանապարհով: Գնալ Ուկրաինայի ճանապարհով, նշանակում է զոհել բոլորին ու ամեն ինչ՝ հուսալով, որ քաղաքական «յեթիմի» վիճակում իրեն, ի վերջո, մեկն Արեւմուտքից ապաստան կտա: Գնալ մոլդովական սցենարով նշանակում է ԵՄ-ին անդամակցելու հարցը դնել հանրաքվեի, ինչի մասին ավելի վաղ հայտարարում էր Փաշինյանը, իսկ թե ինչ կլինի արդյունքը, Աստված գիտի: Համենայնդեպս, թունդ արեւմտամետ դարձած Մոլդովայի դեպքում 50 տոկոսից ավել ձայն չկարողացան հավաքել արեւմտամետներն, ուր մնաց Հայաստանում հավաքեն:

Վերոնշյալը սկսել են գիտակցել անգամ ՔՊ-ական պատգամավորները: Մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգծում է. «Որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, չի կարող Հայաստանը հրաժարվել ԵԱՏՄ շուկայից՝ հօգուտ եվրոպականի»: Իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում վերահաստատել է ռուսաստանյան իշխանության դիրքորոշումը, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն անհնար է: Նա նաեւ հույս է հայտնել, որ Երեւանը դա հասկանում է: Թե որքանով է պաշտոնական Երեւանը դա հասկանում, ցույց կտա քվեարկությունը, եւ այն, թե արդյոք կգտնվեն ՔՊ-ականներ, որոնց «դուխը» կհերիքի նիկոլական պրոարեւմտյան հոսանքին հակառակ գնալ: Իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որ դեմ է քվեարկելու ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնությանը:

ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐ

Իսկ այն, ինչ կատարվում է Երեւանի քաղաքապետարանում, կատարյալ քաոս է: Տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող 150 դրամ վճարելու բոյկոտն ակնհայտ է, որ տապալվել է: Ընդ որում՝ ընդդիմության ամբիցիաների պատճառով: Ինչպես միշտ, երբ կա պայքարի օջախ, ընդդիմությունը սկսում է միմյանց դեմ պայքարել, որ մյուսի ջրաղացին ջուր չլցնի, արդյունքում՝ շահում է ժողովրդին կեղեքող իշխանությունը:

Փաստացի, մեր երկրում, եթե որեւէ գործընթաց պետք է վիժեցնել բարուրի մեջ, իրականացվում է ստորագրահավաք: Եվ ահա 80 հազար ստորագրություններով՝ Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը բերեց նախագիծ՝ տրանսպորտի գինը վերադարձնելու 100 դրամի: Ու սա այն դեպքում, երբ անգամ նույն խմբակցության ներսում ավագանու անդամներն իրար հետ լեզու չեն գտնում:

Ինչպես նշում է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, իրենց թիմը բաղկացած է երկու կուսակցությունից՝ «Ազգային առաջընթաց» եւ «Նոր ուժ», որը գլխավորում է Հայկ Մարությանը, ու անկուսակցականներից:

«Այստեղ դժվար է ասել պառակտում, տեղի է ունեցել զատում երկու կուսակցությունների միջեւ, եւ յուրաքանչյուր կուսակցություն գտնում է, որ արդեն Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ինքը իր ոճն է որդեգրել, իր սկզբունքներն ունի: Եթե մենք միավորվել էինք, որպեսզի այստեղ կռիվ տանք Երեւանի համար, այդ առումով տարբերություն չկա, խմբակցությունը ընդհանուր մնում է իր ընդդիմադիր դիրքի մեջ»,- նշել է նա եւ խոստովանել, որ իրենց խմբակցության նիստերին արդեն տեւական ժամանակ է, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները չեն մասնակցում. «Նրանք գտնում են, որ իրենք առանձին պետք է իրենց որոշումները կայացնեն:Ես կասեի՝ հարցը ամբիցիաների մեջ է, որովհետեւ գաղափարական հարց, իշխանություն, թե ընդդիմություն մեզ մոտ չկա, հարցը ներքին ամբիցիաների մեջ է պարզապես»:

Կներեք, իսկ ժողովուրդը կրա՞կն է ընկել ձեր ամբիցիաների ձեռքը, ի վերջո, դուք մանդատ եք ստացել, որպեսզի ձեր ընտրողների շահերը ներկայացնեք: Չնայած՝ հարցն էլ հռետորական է, փաստն այն է, որ ժողովուրդը հերթական անգամ խաբվել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ չառաջնորդվելով այն սկզբունքով, որ նախկին նիկոլական չի լինում: Ու ո՞վ պետք է պաշտպաներ երեւանցու շահը…

Արդյունքում Երեւանի ավագանին քվերակությամբ մերժեց տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։ Մի քանի ժամ տեւած քննարկումից հետո՝ նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ: Այս ամենն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, երբ ամենօրյա ռեժիմով ականտես ենք լինում ավտոբուսներում անհաշտ վիճաբանությունների, մարդիկ կռիվ են տալիս վարորդների դեմ, վարորդները՝ ուղեւորների, բայց արի ու տես, որ 30 ավագանու չեն կարողանում պարտադրել քվեարկել ժողովրդի օգտին: Բա ո՞ւր էիք, տիկնայք ու պարոնայք: Եվ այսպես է ավարտվում ամեն մի պայքար, երբ առյուծ կտրողները անհրաժեշտ պահին չկան ու չկան:

ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՒ «ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը միանգամայն իրավացիորեն ընդգծում է, որ Հայաստանում ծավալվող սոցիալական բնույթի դժգոհությունների ալիքի քաղաքականացումը ընդդիմադիր գործիչների եւ միայն իրենց պարտականությունն է, եթե կուզեք՝ աշխատանքային պարտականությունը:

«Եթե կա սոցիալական դժգոհություն պարտադիր չէ եւ նույնիսկ հակացուցված է դրա քաղաքականացման ողջ բեռը, էլ չեմ ասում` չքաղաքականացման մեղավորությունն ու կշտամբանքը դնել դժգոհություն արտահայտողի վրա, եթե դժգոհության արտահայտման քաղաքական էպիկենտրոնը` ի դեմս քաղաքական շարժման, քաղաքական բոյկոտի եւ քաղաքական հասցեականության, ձեր կողմից ձեւավորված չէ: Սոցիալական բողոք արտահայտողը դա միշտ անելու է` ելնելով հիմնականում իր սոցիալական կարգավիճակի վատթարացման շարժառիթներից, ոչ թե իր քաղաքական շահերի ընկալումից կամ չընկալումից: Դա մեկ մակարդակով բարձրացնելը, այսինքն` քաղաքականացնելը Ձեր պարտականությունն ու աշխատանքային պարտավորությունն է նրա հանդեպ, անկախ այն հանգամանքից` նա ձեր պոտենցիալ ընտրողն է, թե՝ ոչ», - ընդգծում է Մարտիրոսյանը:

Քաղաքագետը զգուշացնում է, որ քաղաքական «թայմինգը» Հայաստանում ծայրաստիճան արագացել է, ուստի՝ ընդդիմությունն էլ պարտավոր է իր քաղաքական գործունության մեջ լրացնել բացերը: Դրանք են՝ մոնիտորինգ անել իրենց հնարավորությունները, վեր հանել բացերը, կոնսոլիդացնել ուժերը, մշակել քաղաքական կոնցեպցիաներ, հասարակության տարբեր շերտերի հետ աշխատանքի ռազմավարություն մշակել: Սոցիալական տարբեր ցանցերում դառնալ ավելի տեսանելի, համոզիչ, առաջարկող: Լիդերի կամ լիդերների քաղաքական իմիջային մշակումներ անել, շփվել մարդկանց հետ հողի վրա եւ դառնալ նրանց խնդիրները լուծել եւ պահանջները բավարարել առաջարկող քաղաքական լիդերը:

«Չի կարելի թույլ տալ, որ հատակին թավալվող ՔՊ-ի վարկանիշից եւ բացասական լեգիտիմությունից հենց ՔՊ-ն ավելի արագ եզրակացություններ ու լուծումներ առաջարկի, քան ՔՊ-ին տապալել ցանկացողները: Այս ժողովուրդը շարունակ սպասում է առաջարկի, հետնիկոլական Հայաստանի քաղաքական եւ լիդերային առաջարկի: ՔՊ-ի հետ կնքված քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզված է»,- շեշտում է Մարտիրոսյանը: Եվ, իսկապես, հիմա ունենք մի իրավիճակ, երբ ամենուր բողոքի ալիք է խմորվում ու եռում, բայց քաղաքական առաջնորդող չկա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top