Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Միջանցքի ընկալումը խաղաղություն չի բերելու, չեմ կարծում՝ Ադրբեջանի համար դա ձեռնտու տարբերակ է․ Ալեն Սիմոնյան

Ներքաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմաը՝ նշելով, որ դրա հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Չկա մի բան, որ պարտադիր է Ադրբեջանի համար ու չի գործելու Հայաստանի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ քննարկումներն ընթանում են այդ տրամաբանության մեջ և փոխադարձությունն ընդունել է Ադրբեջանի համար։

Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ոնց է, օրինակ, իրավական գործընթացը տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների, գերատեսչությունների միջև։

«Միջանցքի ընկալումը խաղաղություն չի բերելու։ Եթե Աստված մի արասցե ինչ–որ տարածքում նման բան է տեղի ունենում, դա խաղաղության մասին չէ, այլ հաջորդ խաղաղության մասին խոսույթ է։ Չեմ կարծում, որ նույնիսկ Ադրբեջանի համար դա ձեռնտու տարբերակ է»,– ասաց Սիմոնյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ