Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Փաշինյանի օրոք Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, խաբում են մեզ․ Թագուհի Թովմասյան

Ներքաղաքական

Շատ կցանկանայի, որ մեր երկիրը դառնա եվրոպական ընտանիքի անդամ։ Այս մասին ԱԺ–ում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ, սակայն, պետք է դեռ հասկանալ՝ 27 անդամ երկիր ունեցող ԵՄ–ն արդյո՞ք սպասում է մեզ։

«Այս պասհին 9 երկիր դեռ հերթի մեջ է, երկրներ կան, որ 27 տարի սպասում են»,– հավելեց նա։

Թովմասյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի հունիսի 15–ին ասված խոսքերը, երբ նա հայտարարեց․ «Սա ժողովրդի չագուճն է, որը հունիսի 20–ին ժողովուրդը տալիս է Նիկոլին, և այս չագուճն իջնելու է ձեր դատարկ գլխներին»։ Պատգամավորի խոսքով՝ սա ատելության, վիրավորանքի, սպառնալիքի հռետորաբանություն էր։

«Հանրային հանդուրժողականության մասին այս ընկալումով այս առաջնորդի՞ հետ եք ԵՄ գնում»– հարցրեց Թովմասյանը։

Նա շեշտեց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիրը» խաբում է ժողովրդին․

«Ես վստահ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում վիզաների ազատականացում չի լինելու և վիզայի ռեժիմը չի հանվելու։ Նիկոլ Փաշինյանի գործունեության օրոք Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ։ Նրանք մեզ խաբում են»,– ասաց ԱԺ պատագամվորը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ