Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին

Ներքաղաքական

Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։ Խոսքը նրանց մասին չէ, իսկ թե ո՞ւմ մասին է, բոլորը շատ լավ հասկացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի՝  ներողություն խնդրելու պահանջին։

«Նախ մինչև նամակ գրելը, թող Շահրամանյանը պատմի՝ ինչպե՞ս է իր ախրանիկներով, փոխանակ՝ ավտոմատը, որը Հայաստանը տվել էր, վերցնեին, բարձրանային, Ղարաբաղը հայկական պահեին, կարողացել Արցախից դուրս գալ, իսկ իր գործընկերները՝ ոչ։ Եթե ինձ հետ հարց ունի, ապա ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, գուցե պատասխանեմ, այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա»,- նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ