Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան

Հասարակություն

Տարիների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում բազմաթիվ հոդվածներ են հայտնվել այնմասին, որ տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայկական կամ քրդական ծագում ունեն:
Այս պաշտոնյաները հաճախ կտրականապես հերքել են այդ պնդումները, բայց երբեմն անտեսել՝ դրանց վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելուց խուսափելու համար: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ հայտարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական ծագում ունի, նա պարզապես պատասխանեց՝ «Ցավում եմ, որ ինձ հայ են անվանում»: Հաշվի առնելով Թուրքիայում տարածված ռասիզմը, մեկին հայ անվանելը համարվում է վիրավորանք։

Գրել էին, որ ծագումով հայ է նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը, ինչպես նաև՝ արմատական ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բահչելին՝ MHP-ի («Ազգայնական շարժում կուսակցության») նախագահը: Վերջերս ես հայտնաբերեցի «Յութուբի» մի տեսանյութ, որտեղ Իսա Իլյասօղլուն, որը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT), հայտարարել է, որ Բահչելին մայրական կողմից ծագումով հայ է։ Իլյասօղլուն հայտնել է, որ ցեղասպանության ժամանակ Ադանայի նահանգապետն առևանգել և բռնաբարել է 16-ամյա մի հայ աղջկա։ Այդ աղջիկը հետագայում դարձել է Բահչելիի տատիկը, որն, ի տարբերություն իր նույնականացման քարտի վրա նշվածի, ոչ թե Օսմանիայից է, այլ Ուրֆայի շրջանի Հալֆեթի քաղաքից։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ադանայի Բահչե քաղաք, որտեղ էլ նա ձեռք է բերել իր ազգանունը՝ Բահչելի։

Լայնորեն ընդունված է, որ այսօրվա թուրքերի մեծ տոկոսը հայերի, հույների կամ քրդերի ժառանգներն են, որոնցից շատերը իսլամացվել և թուրքացվել են, հատկապես 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, երբ թուրք ընտանիքներն առևանգել և որդեգրել են հայ մանկահասակ երեխաներին: Այս երեխաներից մեծ մասը շատ փոքր էր իր էթնիկ ծագումը հիշելու համար: Թուրքացված և իսլամացված հայերին հաճախ անվանում են «թաքնված հայեր»:
Այնուամենայնիվ, տարիների ընթացքում շատ թուրքեր հայտարարել են, որ նոր են բացահայտել իրենց հայկական ծագումը։ Ոմանք նույնիսկ խնդրել են մկրտվել հայկական եկեղեցում և կրկին քրիստոնեություն ընդունել։

2018 թվականին Թուրքիայի կառավարությունն անսպասելիորեն գործարկեց մի կայքէջ, որը բացահայտեց բոլոր թուրք քաղաքացիների նախնիներին: Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր թուրքեր շտապեցին պարզել իրենց էթնիկ ծագումը: Արդյունքում կայքը խափանվեց, իսկ կարճ ժամանակ անց փակվեց։ Այնուհետև, կայքը վերականգնվեց «գաղտնիության բարելավված միջոցառումներով»: Որոշ մահմեդական թուրքեր ցնցվել էին՝ իմանալով, որ իրենք հայկական արյուն ունեն: Զեկույցներից մեկում ասվում էր, որ մի մոլեռանդ հակահայ թուրք, իմանալով, որ ծագումով հայ է, ինքնասպան է եղել։

Թուրքիայում կա նաև հայերի մի մեծ խումբ՝ հայտնի որպես համշենցիներ, որոնք ապրում են Սև ծովի շրջանում։ Նրանք բռնությամբ իսլամացվել են, սակայն ոմանք պահպանել են իրենց հայկական ավանդույթները և մայրենի լեզուն՝ հայերենը, որը առանձնահատուկ բարբառ ունի:
Իմ վերջերս հայտնաբերած «Յութուբի» տեսանյութում Թուրքիայի հետախուզության աշխատակից Իլյասօղլուն զգայացունց բացահայտումներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի էթնիկ ծագման մասին։ Ես վստահ չեմ, թե որքանով է նրա զեկույցը համապատասխանում իրականությանը, սակայն հաշվի առնելով Իլյասօղլուի հետախուզական անցյալը, չէի կարող անտեսել նրա պնդումը:
Իլյասօղլուն ապրել է Անգլիայում 1995-1996 թվականներին և տեղափոխվել Գերմանիա 2000 թվականին: 2005 թվականին նա առաջադրվել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն հետագայում հետ է վերցրել իր թեկնածությունը: Ներկայումս նա «Վերածնունդ» կուսակցության նախագահն է, որի կարգախոսն է՝ «Մեկ կառավարություն, մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ կրոն՝ թուրք»: Այժմ նա ապրում է Գերմանիայում: Լայնորեն հայտնի է, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում ունի բազմաթիվ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, որոնք լրտեսում են այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերի, մասնավորապես՝ քրդերին և Էրդողանի քաղաքական հակառակորդներին:

Էրդողանի նույնականացման քարտը ցույց է տալիս, որ նա ծնվել է Ռիզեում, որը գտնվում է Թուրքիայի հունական Պոնտոս շրջանում: Իլյասօղլուն իր տեսանյութում հայտնել է, որ «Էրդողանի հայրը պոնտոսցի հույն էր, իսկ մայրը՝ իսպանացի հրեա, որը Պոնտոս էր եկել Վրաստանի ճանապարհով»։ Իլյասօղլուն հավելել է. «Եթե Էրդողանը համարձակվի, թող առարկի»։
«Թայիփի (Էրդողանի) պապիկներից մեկի եղբայրը հույն քահանա է եղել, որը Սև ծովի ափին, ռուս-թուրքական պատերազմից հետո փորձել է հիմնել Պոնտոսի Հունական Հանրապետությունը»:
«Նրա պապը և նրա քահանա եղբայրը ձերբակալվել և դատվել են «Գիրեսունի անկախության դատարանի» կողմից, դատապարտվել մահապատժի և կախաղան հանվել»։ Իլյասօղլուն բացատրել է, որ ինքը Գիրեսունից է. «Դա գրված է դատավոր Ալի Քըլըչի հուշերում»։

«Իսկ Էրդողանի մորական նախապապը՝ Թեյուբը, անիշխանական է եղել, որը թուրքական գյուղեր մտնելուց և սպանություններ կատարելուց հետո զբաղվել է թալանով։ Այնուհետև, 1922 թվականի Մարաշի հայոց ապստամբության ժամանակ նա իր խմբով անցել է հայերի կողմը, հարձակվել թուրք զինվորների վրա և սպանվել Տավրոսի լեռներում»։ Իլյասօղլուն հավելել է. «Թող Թայիփ Էրդողանը փնտրի իր մորական նախապապի աճյունը Տավրոսի լեռներում։ Այսինքն, իր մոր պապը գերեզման չունի»։

Վերոնշյալ տեսանյութը թվագրված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին: Թուրքական լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա, որ Իլյասօղլուն քննադատվել կամ դատապարտվել է Էրդողանի մասին իր զգայացունց բացահայտումների համար, չնայած նրան, որ նա մի քանի անգամ այցելել է Թուրքիա: Քանի որ թուրքական լրատվամիջոցները գտնվում են Էրդողանի լիարժեք վերահսկողության տակ, ոչ մի թուրքական թերթ չի հանդգնի հրապարակել որևէ բան, որը կարող է զայրացնել նախագահին: Հայտնի չէ, թե ինչու Թուրքիայի կառավարությունը չի դատապարտել Իլյասօղլուն, որը պնդում է՝  Էրդողանի նախնիները հույներ են: Պատճառը կարող է լինել այն, որ Իլյասօղլուն ճշմարտությունն է ասում Էրդողանի նախնիների մասին, կամ էլ նախագահը չի կամենում ավելի շատ ուշադրություն հրավիրել տեսանյութում ներկայացված պնդումների վրա:
Ըստ թուրքական ասացվածքի՝ «Փչացած գինին դառնում է դառը քացախ»: Սա կարող է նշանակել, որ որոշ իսլամացված և թուրքացված հայեր դառնում են հայերի ոխերիմ թշնամիները: Սա նման է՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» արտահայտությանը:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված