ՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթ Կրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուր Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները

Զավակդ շատ կամաչեր, եթե իմանար, որ հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխի ապտակը զազրախոսներին

Սույն անդրադարձս՝ միմիայն ի հարգանք  զոհված  զինվորիս է․․․․

Համացանցը այն վայրը չէ, որ կուզենայի որևէ հարցի անդրադառնալ, նախընտրում եմ հարցերի մասին խոսել դեմ առ դեմ, աչք աչքի նայելով, փաստերով, արգումենտներով։ 
Օրերս հրապարակ է նետվել մի տեսանյութ, որտեղ զոհված զինվորիս ծնողի (հոր) բերանով շոշափվում է իմ անունը։ 
Հա՞րց, ով՞ է այդ տեսանյութի հեղինակը, ճանաչու՞մ եք, ի՞նչ անցյալ ու նկարագիր ունի,  ու՞մ համար է, ինչի՞ն է միտված, ինչու՞ ռուսերեն լեզվով․․․
 Խոր դատելու կարիք չկա հասկանալու համար նպատակն ու միտումը, դատեցեք ինքներդ, երբ տեսանյութ վարող ոմն Ռոման Բաղդասարյան անունով մի նվաստ գործիք է, երբ ծառայություն է մատուցում թե թշնամուն, և թե բոլոր այն մութ ուժերին, ովքեր լծված են թուլացնելու Հայաստանն ու արատավորելու հայի արժանապատվությունը, ով պղծության սերմնացան է, և նպատակը միայն աղտոտելն ու անվանարկելն է։ Այս անգամ նա իր նենգ ու պիղծ գործի համար ընտրել է նոր զոհի՝ զոհվածի հորը՝ Նեսո Աթայանին։ 
Հիմա կարճ անդրադարձ նահատակված զինվորիս հորը՝ Աթայանին․․․
Աթայան, որպես հայրենիքի համար կյանքը զոհաբերածի հոր, ամենայն հարգանքով ու խոնարհումով նրա շիրիմի առաջ՝ հարկ եմ համարում նախ և առաջ հարցնել Ձեզ, արդյո՞ք Ձեր տղայի վեհ գործն ու հիշատակը արժանի էր նման անհայտ ծագմամբ, թուրքին ծառայող, տղամարդկային վարք ու բարքից զերծ, նվաստ վարքագծի տեր մեկին տուրք տալ և դրանով իսկ արատավորել տղայիդ վեհ գործն ու պայծառ հիշատակը։ Այո, դա ուղղակիորեն անարգանք է կյանքը հայրենիքի համար զոհածի հիշատակին։
Հիմա՝ հարց,  ե՞րբ նշածդ հրամանատարը 19 տարեկանում արցախյան առաջին գոյապայքարի  ժամանակ քո հայրենի Մարտակերտի պաշտպանության ու ազատագրության համար երկու անգամ ծանր վիրավորվել էր, դու և քո նման շատերը
Մարտակերտի շրջանի բռնազավթումից հետո ու՞ր էիք։ Արցախից դուրս ապաստան էիք գտել, և վերադարձար ընտանիքիդ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց միայն, 1997 թվականին, երբ պատերազմը 3 տարի առաջ էր ավարտվել։ 
2016 թվականին ու՞ր էիր , երբ փնովածդ հրամանատարը 10 հոգով և 3 տանկով Թալիշում կանխեց այն, ինչ տեղի ունեցավ 2020թ․-ին։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում ո՞վ անձամբ ղեկավարեց ու վարեց մարտը, 3 տանկով և 10 հոգով, առանց ոչ մեկ զոհ տալու ապրիլի 1-ի 2-ի գիշերը հակառակորդի կողմից գրաված 15 կիլոմետրանոց տարածքը երկու ժամվա ընթացքում հետ վեցրեց ու նրա էլիտար Յաշմա բրիգադը ջախջախեց։
 2020 թվականի ողջ պատերազմի ընթացքում,  համեմատած մյուս զորամասերի անհամեմատ քիչ կորուստներ ունեցավ. 5000 զոհերից 24 է իմ ղեկավարած զորամասինը, իսկ` 2023թ. ռազմագործողության ժամանակ160 զոհերից` 14 հոգին։
Շարունակեմ հարցնել, որտե՞ղ էիր 2020 թ․-ին 44-օրյա պատերազմի ժամանակ. նյութական միջոցներ տեղափոխելու՞ Ստեփանակերտից, երբ  նշածդ հրամանատարի ենթակայության տակ Գյումրիից և մեր հայրենիքի տարբեր վայրերից ժամանած կամավորականների մեջ 70-ն անց տարեցներն էին առաջնագծում պայքարում, նշեմ միայն մեկին՝ Վաղինակ պապիկին, Գյումրիից, կհարցնես` կիմանաս․․․
Ու՞ր էիր, երբ նշածդ հրամանատարը,  քո կողմից հիշյալ բրիգադը երբ ընդունեց, որտեղ զոհվել է Ձեր որդին, 720 մարտական դիրքում, մի դիրքում, երբ ընդամենը 800 մետր էր Մարտակերտ բնակավայրի առաջին տնից հեռու, խրամատ չկար,  ինժեներական կահավորվածության առումով զիջում էր 20 մետր այն կողմ գտնվող թշնամու լիարժեք  կահավորված դիրքից, այն դեպքում,  երբ դու վարչակազմի ղեկավարի տեղակալ էիր։  Նշում ես սեպտեմբերի 24-ին  գումարտակի, հետո նաև  բրիգադի հրամանատարի հետ ես բջջային կապով խոսել, այն դեպքում, երբ ես 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմագործողությունը սկսվելուց հետո բջջային կապ չեմ ունեցել Մարտակերտի թևում գտնվող իմ գումարտակի հրամանատարի հետ։
Դու, երբ մի անգամ հանգիստ լինես, քեզ հարց կտաս, ինչու՞ մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը, հակառակորդը ռուս խաղաղապահների աչքի առաջ երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել նշածդ հրամանատարի ղեկավարած  մշտական տեղակայման բրիգադի երկու վայրերին։ Ռոմանին կասես, թող հարցնի իր հայրենակից թուրքերից, երևի շատ հարգելուց էր․․․․
 Իսկ ինչ մնում է զանգիդ, այդպիսի բան չի եղել։
Խոսում ես դիակների հանելու մասին, դու որ պատերազմ տեսած լինեիր, կիմանայիր ինչպես են փոխանակում զոհվածների դիակները, բայց դու՝ ի տարբերություն մեր շատ հայրենակիցների դեռ բախտավոր ես, որ կարողացել ես փառքով հողին հանձնել քո զավակին, որն իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, բայց հանուն հայրենիքի զոհաբերած մեր հարյուրավոր զավակների ծնողներ դեռ սպասում են հրաշքի, ողջ, կամ` միայն սպասումով, որ գոնե իրենց զավակների մասնունքները կարողանան հանձնել հողին։
Զավակդ շատ կամաչեր, եթե իմանար իր հայրը հայրենիքի սրբությունները պղծողի, համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել, ավելին, չի խնայել անգամ պատերազմի հերոսական դրվագներն արատավորել։ 
Ի՞նչ էր ուզածդ, այդպես էլ չհասկացա․․․

Հրամանատար՝
Կարեն Ջալավյան
12․02․2025թ․

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուրԿիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված