⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Վաշինգտոնյան կատաստրոֆային կհաջորդի Փարիզյան ֆիասկոն

Միջազգային

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը հնչեց­րեց Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, լավ օ­րից չէ: Ըստ նրա. «Եվ­րո­պան ստիպ­ված կլի­նի պաշտ­պա­նել ի­րեն… Ե­կել է ժա­մա­նա­կը, որ մեր անվ­տան­գութ­յունն ու պաշտ­պա­նութ­յու­նը վերց­նենք մեր ձեռ­քը... ՆԱՏՕ-ն մ­նում է մեր պաշտ­պա­նութ­յան հիմ­քը: Բայց պարզ է, որ մենք պետք է ու­ժե­ղաց­նենք մեր պաշտ­պա­նութ­յու­նը ԵՄ ողջ տա­րած­քում»: Պատ­ճա­ռը, հաս­կա­նա­լի է, Թ­րամփն է:

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԱՄՆ-ՈՒՄ

­Կա­րո՞ղ է Եվ­րո­պան ռեալ պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ ստեղ­ծել՝ շրջան­ցե­լով ԱՄՆ-ին: Եր­կար ժա­մա­նա­կի ըն­թաց­քում՝ մի­գու­ցե: Բայց դրա հա­մար հսկա­յա­կան ներդ­րում­ներ են պետք: Բայց պա­ռա­ված տի­կին Ուր­սու­լա­յի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը, բա­ցի ի­րա­տե­սա­կան լի­նել-չլի­նե­լուց, Հա­յաս­տա­նի հա­մար գո­նե մեկ էա­կան ազ­դակ պա­րու­նա­կում է: Ս­րա­նով Եվ­րո­պա­յի «նա­խա­գա­հը փաս­տա­ցի խոս­տո­վա­նում է, որ սե­փա­կան անվ­տան­գութ­յան հար­ցով, ե­թե հան­վում է ԱՄՆ-ի բա­ղադ­րի­չը, Եվ­րո­պան այս պա­հին էա­կան խնդիր­ներ ու­նի: Մինչ­դեռ այ­սօր, ըստ տա­րած­ված տե­ղե­կութ­յան, ՔՊ-ն պատ­րաստ­վում է ԱԺ-ում քննութ­յան տակ առ­նել դե­պի Եվ­րո­պա քա­ղա­քա­կան կուրս վերց­նե­լու հար­ցը: Ընդ ո­րում, հան­րութ­յա­նը հա­մո­զե­լով, թե դա Հա­յաս­տա­նի հա­մար ա­պա­հո­վե­լու է անվ­տան­գա­յին ե­րաշ­խիք­ներ: Կարճ ա­սած, որ թուրք-ա­զե­րի­նե­րը մեզ չեն «ու­տի», ե­թե ՀԱՊԿ-ից հրա­ժար­վենք. Եվ­րո­պան մեզ կպաշտ­պա­նի: Այն Եվ­րո­պա՞ն, ո­րը խոս­տո­վա­նում է, որ ինքն ի­րեն ան­գամ չի կա­րող պաշտ­պա­նել…

­Լավ, ե­թե ոչ Եվ­րո­պան, գո­նե ԱՄՆ-ն մեզ կպաշտ­պա­նի՞, ե­թե ՀԱՊԿ-ից դուրս գանք: Նի­կո­լի վեր­ջին ա­մե­րիկ­յան այ­ցը, ա­սենք՝ Թ­րամ­փի ողջ քա­ղա­քա­կան կուր­սը նաեւ այդ հար­ցի պա­տաս­խանն է տա­լիս: ԱՄՆ-ն չի պատ­րաստ­վում ո­րե­ւէ մե­կին պաշտ­պա­նել, դրա հա­մար ան­գամ մեկ ա­վե­լորդ ցենտ ծախ­սել, բա­ցի, ի­հար­կե, Իս­րա­յե­լից: Միայն այն, որ Նի­կո­լը, մեղմ ա­սած, նման խղճուկ տես­քով նկար­վել էր Վեն­սի հետ, նույն­քան խղճուկ մի սեն­յա­կում, սե­ղա­նին դրված հե­ռա­խոս­նե­րի եւ ան­ձե­ռո­ցի­կի ա­րան­քում (նման է, որ փոխ­նա­խա­գա­հի նա­խաս­րահն է), որ­տեղ չէին բա­րե­հա­ճել ան­գամ հա­յաս­տան­յան մեկ փոք­րիկ դրոշ տե­ղադ­րել, իր հեր­թին է տա­լիս հի­շա­տակ­ված հար­ցի պա­տաս­խա­նը. Նի­կո­լին Ս­պի­տակ տա­նը ոչ միայն անվ­տան­գա­յին կամ ո­րե­ւէ այլ խոս­տում չեն տվել, այլ ա­մեն ին­չով ցույց են տվել, որ նա ի­րենց հա­մար «պա­տա­հա­կան այ­ցե­լո­ւից» այն կողմ չի անց­նում. պե­տութ­յուն է ներ­կա­յաց­նում, եւ քա­ղա­քա­վա­րութ­յան հա­մար մի քա­նի րո­պեով ըն­դու­նել են:

­Վեր­ջա­պես, այ­ցի ոչ թե նույ­նիսկ զրո, այլ բա­ցա­սա­կան արդ­յունք­նե­րի մա­սին է վկա­յում նաեւ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յու­նը. «Վա­շինգ­տո­նում՝ Ս­պի­տակ տա­նը, տե­ղի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը Միաց­յալ Նա­հանգ­նե­րի փոխ­նա­խա­գահ Ջեյմս Դեյ­վիդ Վեն­սի հետ: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քննարկ­վել են Հա­յաս­տան-ԱՄՆ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, ինչ­պես նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին օ­րա­կար­գին վե­րա­բե­րող հար­ցեր»: Եվ վերջ, ըն­դա­մե­նը ստան­դարտ փոք­րիկ ար­տա­հայ­տութ­յուն­ներ: Ու սա «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ» քա՞յլ է, որի հա­մար այդ­պես հրճվում էր Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րար Ա­րոն:

­Կարճ ա­սած, այս այ­ցը եւս մեկ ան­գամ հիմ­նա­վո­րեց, թե ինչ կա­տաստ­րո­ֆիկ ձա­խո­ղում ու­նե­ցավ նի­կո­լաա­րո­յա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ԱՄՆ-ի ուղ­ղութ­յամբ՝ Թ­րամ­փի ընտ­րութ­յուն­նե­րի փու­լում: Լի­բե­րաստ­նե­րը հա­մո­զել էին, թե Թ­րամ­փը չի՞ գա իշ­խա­նութ­յան, որ ո­րե­ւէ բան չի՞ փոխ­վե­լու: Բա փոխ­վեց, ու այս կա­տաստ­րո­ֆիկ ձա­խո­ղու­մը հի­մա ինչ­պե՞ս են մար­սե­լու: Մի խոս­քով, ինչ­պես ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել էինք, Նի­կո­լը գո­նե իր հա­մար շատ ա­վե­լի լավ կա­ներ, ե­թե ԱՄՆ չվա­զեր: Իսկ երբ վա­զել էր, ա­պա լա­վա­գույն ելք էր այն «կրո­նա­կան ճա­շի» ժա­մա­նակ ա­ղո­թե­լը, որ Ս­պի­տակ տանն իր այ­ցը չնկա­տեն: Շատ էր պետք Ս­պի­տակ տնից ազ­դակ­ներ ստա­նալ. դե, ու­րեմն, ստա­ցավ: Ընդ ո­րում, ձա­խո­ղումն այն­քան կա­տար­յալ էր, որ ե­թե Վեն­սի կող­մից ըն­դու­նե­լութ­յա­նը զու­գա­հեռ որոշ նի­կո­լա­կան­ներ փոր­ձե­ցին քա­րո­զել, թե, տե­սեք, Փա­շին­յանն ա­ռա­ջին ղե­կա­վարն է, ո­րին ըն­դու­նե­ցին Ս­պի­տակ տա­նը (ստե­լով, այդ պա­հին Նե­թան­յա­հու­ին ար­դեն ըն­դու­նել էր Թ­րամ­փը), սա­կայն նույն­քան ա­րագ էլ հաս­կա­ցան, որ այդ ըն­դու­նե­լութ­յու­նը ոչ թե գո­վազ­դել, այլ մո­ռա­ցութ­յան մատ­նել է պետք՝ հրա­ժար­վե­լով այդ հրճվան­քից:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ

Ն­ման ըն­դու­նե­լութ­յու­նը, կրկնում ենք, միան­գա­մայն սպա­սե­լի էր. մենք կան­խավ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել էինք, որ հա­նուն քա­ղա­քա­վա­րութ­յան Նի­կո­լին կա­րող է ըն­դու­նել լա­վա­գույն դեպ­քում պետ­քար­տու­ղա­րը, եւ վա­տա­գույն դեպ­քում՝ փոխ­նա­խա­գա­նը: Նաեւ են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ դա Նի­կո­լի հա­մար ա­մե­նե­ւին էլ միակ փոր­ձան­քը չէ: Այ­սինքն, որ հա­մա­ռո­րեն թրամ­փա­կան­նե­րի ու­շադ­րութ­յու­նը փնտրե­լով, նա «թռնում» է ա­մե­րիկ­յան նախ­կին եւ եվ­րո­պա­կան ներ­կա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի՝ լի­բե­րաստ­նե­րի գլխից եւ հի­մա այս թե­ւում նա հենց այդ­պի­սի մի հա­մա­րում է վա­յե­լե­լու: Նաեւ են­թադ­րել էինք, որ ԱՄՆ-ից վե­րա­դառ­նա­լուն պես, Նի­կո­լը կվա­զի լի­բե­րաստ­նե­րի մոտ` հա­մո­զե­լու, թե բա ինչ ա­նեի, ի վեր­ջո, Թ­րամփն այս պա­հին ԱՄՆ-ի ղե­կա­վարն է, պետք էր չէ՞ նրա մոտ գնալ: Բայց որ չմտա­ծեց, դա ո­չինչ չի նշա­նա­կում, ե­ղել եւ մնում է լի­բե­րալ­նե­րի հա­վա­տա­րիմ գոր­ծըն­կե­րը: Եվ այն, որ հա­զիվ Վա­շինգ­տո­նից վե­րա­դար­ձած, Նի­կոլն այս ան­գամ էլ վա­զեց Փա­րիզ, թե­րեւս, հենց մեր այդ են­թադ­րութ­յան օգ­տին է վկա­յում:

­Միայն թե այս­տեղ ամ­բողջ հարցն այն է, թե նա այդ ի՞նչ ակն­կա­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ Մակ­րո­նից: Հի­շեց­նենք, Եվ­րո­պան ին­քը, իր ողջ լի­բե­րաս­տա­կան հա­մա­կար­գով հան­դերձ, ինչ­պես խոս­տո­վա­նեց պա­ռավ Ուր­սու­լան, ի­րե­նից էա­կան ար­ժեք չի ներ­կա­յաց­նում: Դեռ փոր­ձում են Թ­րամ­փի հետ կռիվ տալ, բայց դա էլ կարճ ժա­մա­նա­կի խնդիր է, եւ շու­տով, մե­կը մյու­սի հե­տե­ւից, ԱՄՆ-ում հաղ­թած պահ­պա­նո­ղա­կա­նութ­յու­նը կսկսի տա­րած­վել եվ­րո­պա­կան երկր­նե­րում: Մակ­րո­նը, ի­հար­կե, որ­պես ռոտ­շիլ­դա­կան նախ­կին բան­կիր եւ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան սի­րեց­յալ­նե­րից մե­կը մի­գու­ցե դեռ կփոր­ձի Նի­կո­լին ինչ-որ հույ­սեր տալ: Այս­տեղ, ի դեպ, մեկ նյո­ւանս եւս աչ­քա­թող չա­նենք: Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ սի­րիա­կան Լա­թա­կիա­յի նա­վա­հանգս­տի ղե­կա­վա­րու­մը, որ ա­ռաջ ռուս­նե­րի ձեռ­քին էր, հի­մա Էր­դո­ղա­նը փո­խան­ցել է ֆրան­սիա­կան ինչ-որ ըն­կե­լութ­յան, այն է՝ Մակ­րո­նին: Եվ ե­թե նաեւ հաշ­վի ենք առ­նում այն սերտ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք Էր­դո­ղանն ու­նի նույն բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան հետ, կա­րե­լի է կռա­հել, թե ինչ կա­պեր են այս­տեղ գոր­ծում, եւ Մակ­րոնն այս պա­հին ինչ խոր­հուրդ­ներ կա­րող է տալ Նի­կո­լին:

­Միայն թե այս­տեղ խնդիրն այլ խո­րութ­յուն էլ ու­նի. այս՝ MI-6-­Մակ­րոն-Էր­դո­ղան ուղ­ղութ­յու­նը, Ար­ցախն Ա­լիե­ւին նվի­րե­լուց ի վեր, հա­մա­ռո­րեն աշ­խա­տում էր հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցով, որ­տեղ սա­կայն, մի­գու­ցե նաեւ ձե­ւա­կա­նո­րեն, գոր­ծի գլխին կանգ­նած էր ԱՄՆ նախ­կին պետ­քար­տու­ղա­րը: Չ­նա­յած դրան, արդ­յուն­քի այդ­պես էլ չհա­սան: Ու հի­մա, այդ մեծ խա­ղից դուրս է մնա­ցել ԱՄՆ-ն, օ­րա­կար­գում «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փից» ան­գամ հետ­քեր չեն մնա­ցել, մակ­րոն­յան շնիկը՝ Շառլ Մի­շե­լը, հի­մա չգի­տես էլ ին­չով է զբաղ­ված: Ին­քը՝ Մակ­րո­նը, մա­զից կախ­ված վի­ճա­կում է՝ իր իսկ ղե­կա­վա­րած երկ­րում ան­գամ չու­նե­նա­լով էա­կան կշիռ: Վեր­ջա­պես այն, որ կրկին օ­րա­կարգ բեր­վեց Մակ­րո­նի կնոջ տղա­մարդ ծնված լի­նե­լու թե­ման եւ այս դեպ­քում թրամ­փա­կան հա­կում­նե­րով ա­մե­րիկ­յան լրագ­րո­ղի կող­մից, իր հեր­թին է ազ­դակ, որ Վա­շինգ­տո­նի հա­մար Մակ­րոնն այս պա­հին ան­ցան­կա­լի ան­ձի պես մի բան է: Այ­սինքն, որ նա գործ­նա­կա­նում կցան­կա­նա կամ կկա­րո­ղա­նա ինչ-որ օ­գուտ տալ Նի­կո­լին, մնում է ա­մե­նա­քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ:

ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Արդ­յուն­քում, որ Նի­կո­լը Փա­րի­զից կվե­րա­դառ­նա ԱՄՆ-ից մերժ­ված եւ Եվ­րո­պա­յից ռեալ ո­չինչ չստա­ցա­ծի կար­գա­վի­ճա­կով, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է մնում: Այ­սինքն, հայտն­վում է այն վի­ճա­կում, ին­չի մա­սին դեռ մեկ ա­միս ա­ռաջ էինք խո­սում՝ ար­դեն ոչ թե մուր­ճի եւ զնդա­նի ա­րան­քում է, այլ՝ միայն մուր­ճի հար­վա­ծի տակ: Եվ այն, որ այս ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան սկսեց հի­շեց­նել, որ օ­րա­կար­գում կան Նի­կո­լին ար­ված ա­ռա­ջարկ­ներ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

­Նախ` այդ մա­սին խո­սեց Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը՝ շեշ­տը դնե­լով եր­կու հան­գա­ման­քի վրա: Նախ, որ Նի­կոլն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ ստեղ­ծել անվ­տան­գութ­յան ո­րե­ւէ այլ ե­րաշ­խիք, եւ միակ կա­ռույ­ցը, ո­րը կա­րող է Հա­յաստա­նի հա­մար անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել, մնում է ՀԱՊԿ-ը, այն է՝ Ռու­սաս­տա­նը: Երկ­րոր­դը` հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին թե­ման է: «Ռու­սաս­տա­նը լի է վճռա­կա­նութ­յամբ անհ­րա­ժեշտ ողջ օգ­նութ­յու­նը տրա­մադ­րել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար՝ 2020-2022 թվա­կան­նե­րին Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի կող­մից ձեռքբեր­ված ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի զար­գաց­ման բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, այդ թվում՝ հա­վա­սա­րակշռ­ված եւ փո­խըն­դու­նե­լի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի դրույթ­նե­րի մշակ­ման, սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման եւ հա­ղոր­դակց­ման ու­ղի­նե­րի բաց­ման հար­ցե­րում»,- հայ­տա­րա­րել է Կո­պիր­կի­նը:

Այն, որ այս տե­սա­կե­տը գա­լիս է ու­ղիղ Մոսկ­վա­յից, հաս­տա­տեց նաեւ ՌԴ ԱԳՆ ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Մի­խա­յիլ Գա­լու­զի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը: Այն է՝ «Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը երկր­ներ են, ո­րոնց հետ մենք դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, եւ կողմ ենք, որ մշա­կեն խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր, ո­րը ճա­նա­պարհ կբա­ցի եւ կն­շա­նա­կի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­յուն եր­կա­րա­ժամ­կետ կար­գա­վո­րում եւ «ա­կան» չի դնի ա­պա­գա սե­րունդ­նե­րի հա­մար»։ Որ­պես դրա նախ­նա­կան քայլ, պետք է վե­րա­դառ­նալ «Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի գլխա­վո­րած ե­ռա­կողմ խմբի աշ­խա­տան­քին՝ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման եւ տն­տե­սա­կան կա­պե­րի վե­րա­կանգն­ման ուղ­ղութ­յամբ, այժմ ընդ­հատ­վել եւ, այս­պես ա­սած, «սա­ռեց­վել է»»:

Իսկ մնա­ցա­ծը Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է, երբ կվե­րա­դառ­նա Փա­րի­զից:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված