Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտներն ըստ Opta-ի
Սպորտ
Opta վիճակագրական ծառայությունը գնահատել է Չեմպիոնների լիգայում այս մրցաշրջանի ֆավորիտներին:
Եվ այսպես՝ ամենաբարձր շանսերն ունի «Լիվերպուլը», որի հաջողության հավանականությունը գնահատվում է 24.6%: Մյուս ամենահավանական հաղթողն «Արսենալն» է՝ 16.6%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի հաղթանակի շանսերը 14.5% է գնահատվում:
ՉԼ լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Լիվերպուլը», երկրորդը «Բարսելոնան» էր: Փետրվարի 11-ից մեկնարկում է մրցաշարի անցումային փլեյ-օֆֆը: