Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Արցախյան շարժումը եկավ եւս մեկ անգամ փաստելու՝ հայի ինքնության ստացած խորը վերքերը դեռեւս չեն ապաքինվել

Հրապարակախոսություն

(Հանուն ոչնչի դարձած զրկանքների, տառապանքների ու կորուստների 37 տարիներ)

1988թ. Արցախյան շարժումը թերևս 1915թ. ցեղասպանությունից ի վեր, Սարդարապատից հետո, զանգվածների ներգրավվածությամբ իր ծավալով ու ակտիվությամբ համազգային զարթոնք, միասնություն ու համերաշխություն արձանագրած ամենամեծ շարժումն էր: Անկախության տարիներին Խորհրդային կրթության, դաստիարակության, ժողովրդի դավանող, բարձր արժեքներ, բարձրաճաշակ մշակույթ կրող, կրթված, հոգեպես առողջ, բարոյապես կայուն, ավանդապաշտ ընտանիքներ ունեցող արժանապատիվ,  հայրենիքի ու պետականության բարձր գիտակցություն ունեցող ժողովրդի շնորհիվ, ինչպես նաև
հայրենասեր, նվիրյալ ու գրագետ, սկզբունքային, խիզախ ու իրենց գաղափարներին և երկրին նվիրյալ մտավորականների, մշակույթի գործիչների, գրողների ու գիտնականների և, ինչու չէ, նաև ռուս ժողովրդի կայսերական մտածողության ազդեցության շնորհիվ ունեցանք հաղթանակ արցախյան առաջին պատերազմում։

Արդյունքում ձևավորվեց արցախյան երկրորդ հայկական պետությունն իր կայացած ինստիտուտներով, տարածաշրջանում ամենամարտունակ իր բանակով։ Ո՞վ իմանար, սակայն այն ժամանակ, որ տարիներ հետո անգամ արցախյան շարժման առաջնորդներից շատերի համար, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում արցախյան շարժումն ընդամենը իշխանության գալու և հարստանալու միջոց է եղել։ Հետո պիտի պարզվեր, որ շարժման ալիքի վրա եկող բոլոր իշխանություններն ամենևին էլ ազգային չեն եղել, որ ընդամենն իշխանությունը պահելու ու հարստանալու նպատակ են հետապնդել և այդ նպատակի համար պիտի շահարկեն արցախյան հիմնախնդիրը։ Իսկ Արցախի անկման օրերին էլ հանուն իրենց հարստության պահպանման՝ պիտի ջուր առնեն բերանները ու ծպտուն անգամ չհանեն։

Կմտածե՞ր արդյոք Խորենացին 1,5 հազարամյակ անց, որ հայ ժողովուրդը 21֊րդ դարում կկանգնի նույն խնդրի առաջ։ Որ կհայտնվի նույն բարոյազուրկ ու շահամոլ վիճակում, ինչպես 5֊րդ դարում, որ հայի կառավարիչները, իշխանավորները հանուն նյութի ու փառքի, հանուն վայելքների կուրանան իրենց հայրենիքը և բացահայտ թշնամու շահին կծառաեն, որ ուսուցիչներն ու մտավորականները կդառնան շահամոլ և կհայտնվեն երկչոտ ու խղճուկ վիճակում, որ գեներալները սպայի պատիվն ու հայրենիք ուրացած ազգադավի առաջ ոտքի կկանգնեն, որ հայ ժողովրդի մի ստվար զանգված իր ազգակցական կապն իր ժողովրդի հետ կկորցնի, որ ստորությունը, ատելությունը հայրենիքի կորուստը դավաճանությունը, ստրկությունն ու պարտությունը կհանդուրժի, որ պարտվողներին կմեծարեն ու իշխանության կբերեն։

Մինչդեռ, սակայն, հայ ժողովուրդը կարող էր իր ոսկե դարը կառուցել։ Չէ որ 90-ական թվականների սկզբին ահռելի էր անկախացած Հայաստանի զինանոցում ունեցած տնտեսության, մշակույթի և գիտութան ոլորտների հսկայական ձեռքբերումներն ու նվաճումները և միջազգային մեծ ճանաչումն ու հեղինակությունը։ Այդպես էլ չգնահատեցինք երկու հայկական պետականություն ունենալու Աստծո պարգևը, չիմացանք, թե ինչպես վարվել հաղթանակի հետ, լոպազացանք, չկայացանք անկախության ու պետականության համար և անկախությունից 34 տարի անց մեր խելքից ունենք տրամագծորեն հակառակը` գրեթե կորսված անկախություն, այլասերված, բարոյազուրկ, ստրկամիտ, պայքարի ոգին կորցրած, դեգրադացված և ինքնաոչնչացման հետ հաշտված, պետական մտածողություն չունեցող, պառակտված, նյութապաշտ ու բնազդներով ապրող զանգվածներ, քայքայված տնտեսություն, արժեզրկված պետական ինստիտուտներ, խեղաթյուրված ազգային և ոչնչացված պատմամշակութային արժեքներ ու պղծված հայկական գերեզմաններ, քայքայված բազմաթիվ ընտանիքներ ու խեղված ճակատագրեր։

Ունեցանք կորսված Արցախ, ազգային արժանապատվություն ու ազգային ինքնություն, միջազգային հեղինակություն, «հանուն ոչնչի» տառապանքներ, ցուրտ ու մութ տարիներ, զրկանքներ, հազարավոր չարդարացված զոհեր, հաշմանդամներ, կեղծված բազմաթիվ ընտրություններ ու անարդար միջավայր։ Ունեցանք նվաստացուցիչ ու դավադիր պարտություն, հարյուր հազարավոր գաղթականներ մեր պատմական տարածքներից, սեփական երկրին ու ազգն ուրացող իշխանություններ։ Ունեցանք մեկ միլիոնից ավելի արտագաղթ, չօգտագործված ահռելի հնարավորություններ, «բեսպրեդել», անօրինականությունների, հանցագործությունների ու թմրամոլության շեշտակի աճ։ Ունեցանք թշնամու կողմից ամեն Աստծո օր բզկտվող հայրենիք, թուրքի շահերը բացահայտ սպասարկող ու սեփական ժողովրդին կեղեքող իշխանություն և հայի ձեռքով կործանման եզրին կանգնած պետականություն։

Հայ ժողովրդի կյանքն էլ պարզապես վերածվել է մղձավանջի, դժողքի ու զավեշտի։ Եվ այս ամենն արդյունք են մեր ազնվական արմատներից ու Աստծուց հեռանալու։ Հիմա երբ արդեն բացահայտված են մեր ազգային արատներն ու մոլորությունները, ինչպես նաև քաղաքական ուժերն ու անհատները, երբ այս դաժան փորձություններից դասեր կարող ենք առել, պետք է հանուն Արցախի, հանուն մեր ապագայի ու արժանապատվության արցախյան շարժման այդ խորհրդավոր օրը դուրս գանք ազատության հրապարակ պայքարի` ավելի ուժեղացած, ավելի իմաստնացած ու կազմակերպված։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված