Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Փաստ». Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մի քանի օրից տեղի կունենան Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրությունները: Նախընտրական ողջ ժամանակաընթացքում «Փաստն» այս ընտրությունները ուշադրության կենտրոնում է պահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբխազիայում բավական մեծ թվով էթնիկ հայեր են բնակվում, ինչպես նաև որոշակի մտահոգությունները՝ կապված այն տեղեկությունների հետ, որ Աբխազիայի ընդդիմադիր որոշ ուժեր ուղղակիորեն կապվում են թուրքական լոբբիի հետ՝ տեղի հայերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքով:

Եվ ահա, մեր՝ սոցցանցերի, տեղական և ռուսական լրատվամիջոցների, փորձագետների գնահատականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ հայ համայնքը գերազանցապես կողմնորոշված է առնվազն մեկ հարցում, այն է՝ թեկնածուներից Ադգուր Արձինբային քվե տալը նույնն է, թե քվեարկել Էրդողանի կամ Թուրքիայի օգտին: Աբխազիայի մեր աղբյուրները հաստատում են մեր ուսումնասիրություններից բխող նշյալ եզրահանգումը: Ավելին, մեր զրուցակիցները նշում էին, որ Աբխազիայի բնակչության, այդ թվում՝ հայերի գերակշիռ մեծամասնությունը հակված է քվեարկել երկրի փոխնախագահ, նախագահի թեկնածու Բադրա Գունբայի օգտին: Թեկուզ ոչ շատ, հայերի շրջանում կան նաև մյուս երեք թեկնածուների կողմնակիցներ, սակայն Արձինբայի օգտին չքվեարկելու կոնսենսուսը, կարծես, ձեռքբերված է գերակշիռ մեծամասնության կողմից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ