Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա «Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ) Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը Ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ 150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն Ասրյան Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում Ցավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. Զաքարյան Մի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Սարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նա Իրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս7)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am)

ՌՈՒՍՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎԱՆԱԼ

Այն, որ 1999թ.-ի հոկտեմբերին Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը հասել էր իր գագաթնակետին, գործնականում կասկած չի հարուցում: Դեռ խուսափենք ասել, որ այդ փուլում բանակցություններում հիմնական շեշտադրումը «Մեղրիի տարբերակի» վրա էր, թեեւ մի շարք հանգամանքներ, փաստեր ուղղակիորեն խոսում են այդ մասին: Առայժմ, մինչ ավելի հանգամանորեն այդ թեմային անդրադառնալը, խուսափենք նաեւ, ինչպես այդ փուլում բանակցային գործընթացը, այնպես էլ` «Մեղրիի տարբերակը» «Հոկտեմբերի 27»-ի հետ այս կամ այն կերպ կապելը: Այսինքն, մինչեւ այս ամենին հասնելը, մի փոքր առաջ գնանք` շարադրելով այն «չոր» փաստերը, որոնք տեղի ունեցան «Հոկտեմբերի 27»-ից եւ 1999թ. նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցած պատմական ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովից հետո:

Գլոբալ փաստերից մեկը Ռուսաստանում տեղի ունեցած իշխանության փոփոխությունն էր: ԵԱՀԿ գագաթաժողովից ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հեռացավ՝ իր սուպերդեմոկրատական համոզմունքները Ստամբուլում թողած: «Գնում եմ Չեչնիայի խնդրով զբաղվելու...»: Թերեւս Ելցինի այս պատմական հայտարարության արդյունքում էր, որ շատ չանցած ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը:

Նախ, դեռ միայն նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Վ. Պուտինը 2000թ.-ի հունվարի վերջերին, Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում եռակողմ ձեւաչափով հանդիպում ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հետ, եւ դրա արդյունքում պաշտոնապես հայտարարվեց, որ Ռուսաստանը նպատակ ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում ավելի ակտիվ քաղաքականություն վարել: Իսկ դա գործնականում նշանակում էր, որ Վ. Պուտինը սկսում էր վիճարկել ղարաբաղյան բանակցություններում ԱՄՆ-ի՝ մինչ այդ ունեցած բացահայտ «մենաշնորհային» կարգավիճակը:

Դրա հետ մեկտեղ, Մոսկվայում 3+1 ձեւաչափով տեղի ունեցավ հարավկովկասյան երեք հանրապետությունների եւ ՌԴ-ի ղեկավարների հանդիպում, որի ավարտին հնչած համատեղ հայտարարությունն առնվազն անընդունելի էր Հայաստանի համար: Այսպես. խոսվում էր կողմերի միջեւ հարաբերությունները միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կառուցելու մասին, եւ այդ թվում՝ նախապատվելի էր համարվում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Ի դեպ, տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության գաղափարը ներառված էր նաեւ ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը ստորագրել էր նաեւ Հայաստանը...

Հաջորդ փաստը. մոսկովյան հիշատակված հանդիպումից, գրեթե, անմիջապես հետո` հունվարի 29-ին, Դավոսում տեղի ունեցավ եւս մեկ եռակողմ հանդիպում, սակայն այս անգամ Վ. Պուտինի փոխարեն Քոչարյանի եւ Ալիեւի հետ հանդիպողը ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթն էր: Նույն Օլբրայթը, որի վաշինգտոնյան աշխատասենյակում էլ, հիշեցնենք, որ որպես նախագահներ առաջին անգամ հանդիպել էին Քոչարյանն ու Ալիեւը: Եվ ահա, դավոսյան հանդիպումից հետո տիկին Օլբրայթը հայտարարեց, թե. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց անկեղծ երկխոսությունների ընթացքում դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից եւ ձգտում են գտնել ղարաբաղյան հակամարտության ավելի նորարարական եւ համարձակ լուծումներ»:

Ուշագրավ իրավիճակ է ստացվում. այդ հայտարարությունից դեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոսվում էր բանակցություններում ռուսական դերակատարության ակտիվացման մասին, որը, հասկանալի է, ենթադրում էր բավականին ժամանակ: Եվ ահա, գրեթե անմիջապես էլ պաշտոնապես, այն էլ` պետքարտուղարի մակարդակով ակնարկվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրականում բանակցային գործընթացից շատ առաջ են անցել եւ, պարզ է, ԱՄՆ-ի հովանավորությամբ՝ գրեթե հասել են համաձայնություն ձեռք բերելու շեմին: Իսկ դա պարզ ակնարկ է, թե Ռուսաստանի ակտիվացման անհրաժեշտությունը պարզապես չի էլ զգացվում, ավելի կոնկրետ` ռուսներին, պարզապես, ոչ այնքան քաղաքավարի ձեւով հեռու են քշում բանակցություններից:

Բայց ի՞նչ «համարձակ լուծումների» մասին է խոսքը, երբ այդ ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայտարարություններում կան ակնարկներ ու բացահայտ խոսքեր՝ տարածքների փոխանակման գաղափարի, այսինքն` «Մեղրու տարբերակի» մասին: Սակայն տվյալ դեպքում փաստն այն է, որ Օլբրայթի հայտարարությունը, ըստ էության, արվում է նաեւ Քոչարյանի եւ Ալիեւի անունից: Ավելին. երբ մոսկովյան հանդիպումից հազիվ մեկ շաբաթ անց երկու նախագահները՝ ամերիկյան հովանու ներքո, կրկին հանդիպման են գնում, ապա դա բացահայտ ակնարկ է, որ վերջիններս ավելի, այսպես ասենք, նախընտրելի են համարում կոնկրետ լուծումներից խոսել ԱՄՆ պետքարտուղարի եւ ոչ թե ՌԴ նախագահի ներկայությամբ, ինչը եւս ռուսներին բանակցային գործընթացից հեռու հրավիրելու ժեստի է նմանվում: Էլ չասած, որ Դավոսից շատ չանցած՝ նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպումից հետո, Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե դավոսյան քննարկումները «կդառնան լրացուցիչ խթան հակամարտության վերջնական լուծման համար»:

ԱՐԳԵԼԱԿՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Հասկանալի է. այդ ամենը նշանակում է նաեւ ինչ-որ չափով թշնամանք ռուսների հետ, եւ արդեն առաջ է գալիս այն հարցը, թե, մասնավորապես, Քոչարյանն ինչո՞ւ պետք է գնար դրան: Ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ պարզապես տիկին Օլբրայթի հիշատակած եւ նրա հովանու ներքո զարգացող «համարձակ լուծումները» ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական առումով անընդունելի տարբերակ էր: Այսինքն պտտվում եւ էլի գալիս-հասնում ենք «Մեղրիի տարբերակին»: Եվ, թերեւս, պատահական չէր, որ այդ իրավիճակում ողջ 2000թ.-ի ընթացքում սկսեցին նկատվել Ռուսաստանի կողմից Հայաստանին հասցեագրված մի շարք կոշտ քայլեր: Դրանցից առաջինը՝ փետրվարի 1-ից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումն էր:

«Ինչքանո՞վ էին պարբերաբար հնչող նման սպառնալիքներն իրենց դերն ունենում». հարցի շուրջ մոտավոր կարծիք է տալիս այդ օրերին Ադրբեջանի նախագահի՝ արդեն նախկին դարձած, երկարամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեի Վաշինգտոնում արած այն հայտարարությունը, թե. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Հայաստանի ձեռնարկումները ի չիք են դարձվում Ռուսաստանի կողմից...»: Ավելին, նա միաժամանակ պնդում է, թե Մոսկվան տարածաշրջանային էթնիկական կոնֆլիկտների հրահրողը եւ, որ այդ համատեքստում մեծ է «Ադրբեջանում եւ Վրաստանում նոր բախումների, սպանությունների եւ նույնիսկ հեղաշրջման իրականացման հավանականությունը»:

Պարզ է, որ ադրբեջանցի այս փորձառու քաղաքական գործչի խոսքում նկատվում է նաեւ հենց ԱՄՆ-ում Ռուսաստանին հնարավորինս սեւացնելու ձգտում: Սակայն, դրանից ընդհանուր տրամաբանությունը չի փոխվում: Այն է` 2000թ.-ին Հարավային Կովկասում, ԱՄՆ-ի հովանու ներքո ակտիվորեն շարունակվում էին տարածաշրջանը հակառուսական մոդելով վերակազմավորելու գործընթացը, որը հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր թույլ չտալ նոր-նոր իշխանության եկած Վ. Պուտինի վարչակազմը: Իմաստն էլ հասկանալի է. բուռն տեմպերով շարունակվում էր չեչենական պատերազմը, որտեղ Արեւմուտքն այդ օրերին փորձում էր առավելագույնս նվազեցնել պաշտոնական Մոսկվայի ակտիվ գործողությունները: Եթե դրան զուգահեռ էլ հաջողվեր Հարավային Կովկասն ամբողջությամբ տեղափոխել ամերիկյան ազդեցության գոտի, տարածաշրջանից դուրս բերել ռուսական ռազմական վերջին հենակետերը, ապա դժվար էր ասել, թե ինչ ուղղությամբ կընթանար Ռուսաստանի պատմությունը: Իսկ դրա համար պետք էր մեկ «չնչին» բան. շուտափույթ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը, որից հետո արդեն, ասենք, Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության փաստը արդեն մեծ հարցեր կառաջացներ նույնիսկ մեր երկրում...

Սակայն այս իրավիճակի հաջորդ էական փաստն այն էր, որ եթե Ղարաբաղի հարցով «Հոկտեմբերի 27»-ից հետո Ռ. Քոչարյանը շարունակում էր ակտիվ բանակցությունները, եւ ընդհուպ մինչեւ «համարձակ լուծումների» հնարավորություն էր առաջանում, սակայն միեւնույն ժամանակ էլ, կար մի° կողմից ռուսական պարբերական ճնշումները, մյուս կողմից էլ` հենց Հայաստանի ներսում այդ պահին Քոչարյանը դեռ չուներ բացարձակ իշխանություն: Դեռ բավականին ուժեղ էր, այսպես ասենք, Վազգեն Սարգսյանի թիմը: Պաշտպանության նախարարությունը գլխավորում էր խորհրդային բանակից եկած Վաղարշակ Հարությունյանը, ում որոշակի գործողությունները «Հոկտեմբերի 27»-ին հաջորդող օրերին, թերեւս, բավականին մեծ աշխարհաքաղաքական պլաններ ձախողեցին: Եվ, վերջապես, բուն ղարաբաղյան զինվորականության շրջանակներում էլ դեռ բացարձակ էր Սամվել Բաբայանի իշխանությունը: Եվ այս երեք գործոններն էլ կտրուկ դեմ էին հակամարտության կարգավորման այնպիսի մեխանիզմի, ինչպիսին է «Մեղրիի տարբերակը»: Ու, թերեւս, հիմնականում հենց այս գործոնների ազդեցությամբ էլ տիկին Օլբրայթի ասած «համարձակ լուծումները» այդպես էլ հնարավոր չեղավ իրականացնել «Հոկտեմբերի 27»-ի շոկային ֆոնին: Եվ միայն արդեն 2000թ.-ի երկրորդ կեսերին էր, որ սկսեց նկատվել թվարկված իրողությունների էական փոփոխություններ:

(Շարունակելի)






Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքներըՍպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.amՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ինԹրամփը ներկա կլինի՞ Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պուտինի մամուլի քարտուղարի պարզաբանումըՊուտինը ստորագրել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիրը վավերացնող օրենքը«Օ» բանակախումբը հարձակման անցավ ամբողջ Պոկրովսկի ճակատի ողջ երկայնքով (Քարտեզ)ԶԼՄ-ների դեմ դիվերսիա՞ է նախապատրաստվում.Armenian infoԱՅՍՕՐ, ԱՊՐԻԼԻ 21-Ը, ՄԵԾ ՀԱՅ, ՊԵՏԱԿԱՆ - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀակոբյան Հրաչիկը պարզապես որոշել է ավելորդ անգամ չհայհոյվել.Armenian infoՍահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ.Մհեր ԳրիգորյանՄենք Կովկասում համակարգված քաղաքականություն ենք վարում. Իրանի արտգործնախարարՊապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունըՕմանի սուլթանը ժամանել է ՌԴՀայտնի է դարձել՝ ինչ կարող է խնդրել Թրամփը Էրդողանից Իրանի դեմ հակամարտությունումԱպրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումըՀայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո գահի տեղապահի անունըԻտալիան դեմ է ԵՄ-ի վերազինման ծրագրին․ El PaisՊեսկովը պատասխանել է Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքման մասին խոսքերինՀոլիվուդյան զույգի ավարտը․ Մայքլ Դուգլասը բաժանվում է Քեթրին Զետա-Ջոնսից Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգը հանդիսատեսին կտանի «Սիրո ճանապարհներ»-ովԱՄՆ դոլարը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով երեք տարվա իր նվազագույնինԻսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թիրախավորում է լրատվամիջոցներին (տեսանյութ)Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավորԻտալիայի վարչապետը մեկնաբանել է Հռոմի պապի մահվան լուրըԿոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվելԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասինԹրամփը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից․ ՔելլոգՊարույր Հայրիկյանը վերընտրվեց ԱԻՄ նախագահԳլուխդ պատով տվեցիր. Գեղամ Մանուկյանը` Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top