Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի

Թավշյա տեռոր

2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը հայ-ռուսական պատգամավորական ակումբի քննարկման ժամանակ հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։

Նրան ի պատասխան, ի տարբերություն Նիկոլի, նիստին մասնակցած պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Նիկոլը սովորական բանսարկու եւ ստախոս է. «Նման բան, ինչ որ ասաց պրն Փաշինյանը, տեղի չի ունեցել ընդհանրապես։ Որեւէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այդտեղ ներկա եմ եղել, չի եղել։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Եղել է քննարկում, քննարկումը վերաբերել է բազմաթիվ հարցերի, հարգալից, փոխադարձ մթնոլորտում, եւ պատգամավորները, լսելով կարծիքը մեր հյուրերի, ներկայացրել են իրենց կարծիքը»։

Հասկանալի է, որ մինչեւ ուղնուծուծը ռուսատյաց եւ օտարների կամքը արտահայտող Նիկոլը փնտրում էր ցանկացած առիթ` փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները:

Սակայն անդրադառնանք Նիկոլի այն տեսակետին, որ «հայ ժողովրդի նահատակների» վերաբերյալ «անհարգալից տոնով» արտահայտվելու համար այդ արտահատվողը պետք է ՀՀ-ի տարածքում անցանկալի անձ ճանաչվի: Սա այն հազվադեպ մտքերից է, որի հետ պետք է համաձայնենք: Հետեւաբար, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշելով, որ Արցախը հանդիսանում է իբր Ադրբեջանի հող, եւ դրանով նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հայ ժողովրդի տասնյակ-հազարավոր  նահատակների նկատմամբ, որոնք զոհվել են` Արցախը պաշտպանելով: Ստացվում է, որ տասնյակ-հազարավոր հայ նահատակներ զոհվել են ոչ թե սեփական հայրենի հողը թուրքից պաշտպանելու սրբազան պայքարում, այլ եղել են ագրեսոր: Սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների հանդեպ:

Ավելին, հայոց Ցեղասպանության հանդեպ Նիկոլի այն արտահայտությունները, որոնք նպատակ ունեն վերաքննել 1915-23թթ. Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանում կատարած Ցեղասպանությունը ոչ այլ ինչ են, քան անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի 3 մլն նահատակների հանդեպ:

Այսպիսով` 2022-25թթ. Նիկոլ Փաշինյանը բազմիցս թույլ է տվել անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նահատակների նկատմամբ, եւ ըստ Նիկոլ Փաշինյանի 2014թ. արտահայտած պնդման` Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվի անցանկալի անձ: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմում` «Նիկոլն ընդդեմ Նիկոլի»:

Թեեւ, դա ամենամեղմ եւ գուցե Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ ցանկալի տարբերակը կլիներ, քանի որ ըստ քրեական օրենսգրքի` Նիկոլ Փաշինյանը պետք է կրեր քրեական պատիժ:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ