«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Գյումրիում, որ շատ թեժ է, չէի ասի, վերջում է իրավիճակն ավելի խառը լինելու. Սուքիաս Ավետիսյան

Ներքաղաքական

Թեպետ Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի կեսերին, բայց քաղաքապետի պաշտոնակատար ու ՔՊ-ի քաղաքապետի ապագա թեկնածու Սարիկ Մինասյանը դե ֆակտո սկսել է այն: Կամաց-կամաց հայրաքաղաքում ակտիվանում են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «ռասկռուտկա» անելով իրենց հնարավոր թեկնածուներին: Ի՞նչ սպասել Գյումրիում տեղի ունենալիք առաջիկա քաղաքական գործընթացներից, «Իրավունք»-ը պարզել է Ազգային ժողովի մի քանի գումարման նախկին պատգամավոր, գյումրեցի ՀՀԿ-ական ՍՈՒՔԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեսակետը:

«ՊԵՏՔ Է ԿՈՒՌ  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

— Արդեն խոսվում է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թիվը հասնելու են շուրջ տասնյակի: Փաստրոնե, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից, Երեւանի ավագանու վերջին ընտրություններից ընդդիմությունը դասեր չքաղե՞ց, որ պետք է միավորվել, եթե իրականում ուզում են հեռացնել այս իշխանությանը:

Մենք, ցավոք սրտի, արդեն մի քանի տարի է ոչինչից դասեր չենք քաղում: Ու դա, ճիշտ եք, շատ վատ է, որովհետեւ եթե հարց ենք ուզում լուծել, ուրեմն՝ պետք է կուռ ընդդիմություն լինի, կուռ համախմբվածություն, որպեսզի կարողանաս արդյունքի հասնել: Եթե ամեն մեկը փորձում է յուրովի այդ հարցը լուծել, դա դառնում է բարդ ու անլուծելի: Այնպես որ, այդ դասերը դեռ չենք քաղել:

— Ամեն դեպքում, Գյումրիում արդեն իսկ թեժ նախընտրական պրոցես է անոնսավորվում, ինչպե՞ս կգնահատեք առկա իրավիճակը:

Նորմալ եմ համարում, բայց, որ շատ թեժ է, չէի ասի: Համենայնդեպս, տարբեր անձնավորություններ, տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց ներդրումն ունենալ ընդհանուր եռուզեռի մեջ: Արդեն գյումրեցին է որոշելու, թե ում է նախընտրելու: Այն, որ վերջում է իրավիճակն ավելի խառը լինելու, չեմ էլ կասկածում: Իհարկե, ցանկալի է, որ նորմալ հունով, բարեկիրթ ձեւով ընթանա, ամեն ինչ, որպեսզի մարդիկ, իրոք, հնարավորություն ունենան իրենց նախընտրելի թեկնածուին ընտրել:

Իսկ Գյումրիում նախկինների վերադարձ հնարավոր համարո՞ւմ եք՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով:

Ես նախկին-ներկա դիսկուրսը երբեւիցե չեմ ընդունել, չեմ էլ ընդունելու: Համենայնդեպս, նույն Վարդան Ղուկասյանը մեծ գործ է արել Գյումրիի համար, հետեւապես, եթե մարդը գործ է արել, ապա իրեն իրավունք է վերապահում նորից առաջադրվել: Ի վերջո, դատարկ տեղն առաջադրվելն անիմաստ է, պետք է ինչ-որ բազա ունենաս, որպեսզի կարողանաս առաջադրվել:

«ՀՀԿ-ՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ…»

— Հիմա նաեւ խոսվում է, որպես քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հնարավոր առաջադրման մասին: Ինչպե՞ս կգնահատեք նրա շանսերը:

Անկեղծ ասած, այդ խոսակցություններն ինձ համար սովորական են, որովհետեւ կարող է ինչ-որ մեկը կողքից ուզում է, որ այդ թեման շոշափվի: Մինչեւ չառաջադրվեն՝ չենք կարող հստակ բան ասել, որովհետեւ տարբեր խոսակցություններ լինում են:

— Իսկ Հանրապետական կուսակցությունը մասնակցություն ունենալո՞ւ է այս ընտրություններին:

Ուզում է մասնակցություն ունենալ, բայց գիտեք, մասնակցությունն էլ կախված պետք է լինի նրանից, թե այդ մասնակցությունով ինչ կունենանք: Դրա պատասխանը երբ ունենանք, արդեն հստակ մասնակցել-չմասնակցելը կորոշվի, բայց այսպես ասեմ՝ տրամադրվածություն կա:

«ԻՐԱՎԻՃԱԿ Է ՎԱՏԱՑԵԼ, ՈՉ ԹԵ ՓՈԽՎԵԼ Է»

Գյումրիում իշխանության անցկացրած, այսպես կոչված, փրայմերիզը, ցույց տվեց, որ քաղաքապետի պաշտոնակատար դարձավ մեջներից ոչ ՔՊ-ականը: Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններին գյումրեցին «Քաղաքացիական պայմանագրին» ձայն կտա՞:

Այսպես ասեմ՝ բոլորն էլ իրենց թեկնածուն էին: Իրենց համար կարեւոր էր ընդհանրապես թեկնածու գտնելը, որը կարող էր նաեւ ՔՊ-անդամ չլինել, այդպես էլ եղավ: Ես, անկեղծ ասած, չէի էլ կասկածում: Հիմա թե հետագան ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա:

Լավատե՞ս եք, որ Գյումրիում 7 տարի անց իրավիճակ փոխվել է: Ի վերջո, 2018-ի նիկոլական իշխանափոխության մեկնարկը տրվեց հենց հայրաքաղաքից:

Ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում եթե խորը վերլուծություն կատարենք, պետք է նկատենք, որ իրավիճակ է վատացել, ոչ թե փոխվել է՝ ժողովրդի սոցիալական վիճակի եւ ընդհանուր տրամադրվածության առումով: Նույնն էլ, բնական է, որ Գյումրիի վրա պետք է ազդեր, որովհետեւ չմոռանանք, որ Գյումրին մինչեւ այդ էլ բազում խնդիրներ ուներ, որոնք տարիներ շարունակ դեռեւս լուծում չեն ստացել: Գաղտնիք չէ, որ մինչեւ օրս էլ Շիրակը համարվում է մեր հանրապետության ամենասոցիալապես ծանր վիճակում գտնող մարզը՝ ե՛ւ գործազրկության, ե՛ւ ընդհանուր կենսամակարդակի իմաստով: Այնպես որ, տա Աստված, որ գան ուժեր, որոնք կկարողանան լուրջ փոփոխություններ անել, որովհետեւ դրա կարիքն արդեն վաղուց զգացվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված