Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

«Կյանքի խոսք»-ի քարոզիչը դարձել է Թրամփի մոտ հասնելու Նիկոլի վերջին հույսը

Թեմա

Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում տարածվեց լուր, թե քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։ Շարական երգող, տարբեր Հայ Առաքելական եկեղեցիներից նկարներ հրապարկող այս բողոքական քարոզիչը պարզվում է՝ Հայաստանի «Կյանքի խոսք» աղանդում ակտիվ քարոզչություն է իրականացնում:

Իհարկե, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ողբերգական վիճակը, կարծես թե, այս տեղեկատվության մեջ որեւէ արտասովոր բան չկա, սակայն Փաշինյանի վաշինգտոնյան այցերը եւ «Կյանքի խոսք» առաջնորդի հետ ջերմ ձեռքսեղմումը այլ պատկեր է ստեղծում: Ստացվում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ թե հմուտ դիվանագիտական հիմքերի վրա են, այլ կրոնական աղանդների տարբեր խոստումների:

Մենք դեռ 2020-ին էինք գրել, որ «Կյանքի խոսքի» առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատերազմի օրերին տեղափոխվել է ԱՄՆ: Անշուշտ, Արթուր Սիմոնյանն այդքան էլ ծանրակշիռ ֆիգուր չէ, սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության աղանդասեր դրսեւորումները եւ «Կյանքի խոսքի» հանդեպ առանձնահատուկ մոտեցումները՝ պարզ է դառնում, որ նույնիսկ փոքրիկ ֆիգուրներին կարելի է քարշ տալ եւ դնել պայքարի մեջ՝ հակակշեռելով Հայ Եկեղեցուն:

Թերևս սա է պատճառը, որ այս իշխանություններն իրենց անհաշտ վերաբերմունքը Հայ Եկեղեցու դեմ բացատրում են եկեղեցականների հանդեպ ունեցած առանձին հակակրանքով, մինչդեռ փաստերը վկայում են, որ նրանք թիրախում պահում են հենց Հայ Եկեղեցուն եւ անգամ, եթե ամբողջ հոգեւոր դասը հնազանդորեն կատարի իշխանությունների պատվերը, իրենք դա շատ արագ կօգտագործեն եկեղեցուն կազմաքանդելու եւ ահավոր թուլացնելու համար:

Ի դեպ, Վաշինգտոնում Փաշինյանի եւ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչների հանդիպումը մեծ վնասներ կարող է հասցնել հենց այս աղանդին, որովհետեւ նրանք մեծ թակարդի վրա մի փոքրիկ պանիր են դարձել հենց Փաշինյանի ձեռքում: Եվ երբ այդ թակարդը մի օր աշխատի, այդ պանիրը ոչինչ է դառնալու, ինչպես հին խոսքն է ասում, «Եթե անգամ գայլը հոշոտում է քո թշնամուն, դա դեռ չի նշանակում, որ հաջորդը դու չես»: Կրոնակական հարցերում վստահել Փաշինյանին, ով վախենում է անգամ եկեղեցի այցելել, նշանակում դառնալ «հոգեւոր առեւտրական»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված