Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել

Խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր. Անժելա Էլիբեգովա

Ներքաղաքական

 

Երեւանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգուպարի տեսանյութը, որը հրապարակվեց համացանցում, զարմացրեց ու զայրացրեց շատերին: Նրանք երգում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»՝ ադրբեջանական բովանդակությամբ: Սակայն պատկան մարմինները ոչ թե գնացին նրանց հետեւից, այլ` տեսանյութը հրապարակողի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ:

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում հրապարակում ադրբեջաներեն երգուպարը, սա արհամարհա՞նք էր հայի հանդեպ, թե՞ ավելի խորքային նպատակներ էր հետապնդում:

— Ես չէի անվանի դա արհամարհանք, այլ հակառակը՝ նրանք ամբողջովին ադրբեջանամետ կեցվածք ընդունեցին: Կարծում եմ՝ բավականին կոշտ եւ բուռն հանրային արձագանքը դրանով էր առաջին հերթին պայմանավորված, որ մարդիկ իրենց այլեւս Հայաստանում անվտանգ չեն զգում: Առաջ, եթե իրենց համար այդ խնդիրը շատ հեռու էր, շոշափելի չէր, ընկալելի չէր, ապա այսօր մենք արդեն տեսնում ենք, որ ամեն վայրկյան այդ սպառնացող վտանգը կա: Եվ հաջորդ անգամ դա կարող է լինել արդեն ագրեսիայի կերպով, քանի որ մամուլում եւս արդեն հայտնվեցին տեղեկություններ, որ այդ տեսանյութի «հերոսներից» մեկը նաեւ հաջորդ օրը ինչ-որ ծեծկռտուք է հրահրել նաեւ հանրային երթուղիներում: Այսինքն՝ այս առումով հանրությունն արդեն զգում է, որ անվտանգ չէ նույնիսկ Երեւանում կամ Հայաստանի այլ քաղաքներում ու իրավապահ համակարգը, Ազգային անվտանգության ծառայությունը իրենց գործառույթն իրականացնելու, կամ հանրային անվտանգությունը մեծացնելու փոխարեն՝ փաստացի սլաքներն ուղղեցին դեպի այդ տեսանյութը հրապարակող մարդուն, այլ ոչ թե բուն գործողությունն իրականացնողներին: Ամբողջ ուշադրությունը շեղել այդ մարդու ուղղությամբ, ինքնին ընդունելի չէր նաեւ հանրության համար: Դա բացարձակ որեւէ կերպ չի ազդում մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, նախ տեղում պետք է արգելել նման գործողությունը, որովհետեւ վիրավորական է, երբ մեր օկուպացված տարածքների մասին գրված, այսպես ասած, փառաբանող երգն ադրբեջաներենով երգում են Երեւանի սրտում ու, բնականաբար, դա հանրության մոտ պետք է առաջացներ վրդովմունք, ցասում: Սրանով հոգեբանորեն ճնշում են գործադրում մեզ վրա: Այդ ամենը նախ առաջին հերթին պետք է հենց սկզբից կասեցվեր, որպեսզի տեղի չունենար առհասարակ Երեւանում, ինչպես տեղի չէր ունենում նախկինում: Եթե նույնիսկ տեղի է ունեցել, եւ եթե նույնիսկ իրավապահ համակարգի հետ ունեցած աշխատանքի արդյունքում բացթողում է եղել, պետք է քննվեր, պետք է պատժվեին այն մարդիկ, որոնք իրականացրել են գործողությունը, այլ ոչ թե` մարդիկ, որ դա ի ցույց են դրել: Բայց մենք նաեւ տեսանք, որ նույնիսկ շատ արագ-արագ քննիչներ, դատախազներ բերեցին դատարան եւ կալանքի չտարան այդ մարդուն: Այնուամենայնիվ, իր խոսքի ազատությունը սահմանափակվեց, վարչական վերահսկողության տակ էր մարդը գտնվում, իսկ թե ինչի՞ համար՝ պարզ չէ: Պարզապես, բոլորիս իրազեկելու համար, որ նման բան է տեղի ունենում: Այսինքն՝ փաստացի հիմա նույնիսկ այս հարցազրույցն էլ, որը ես Ձեզ տալիս եմ՝ դա էլ կարող է լինել հիմք՝ ինձ վրա քրեական գործ հարուցելու համար, ինչն ուղղակի աբսուրդ է: Հատկապես, իրավական տեսանկյունից խելագարության հասնող աբսուրդ է այն, ինչի մեջ մենք ապրում ենք այսօր Հայաստանում: Բայց դրանք այն փաստերն են, որոնց մենք առնչվում ենք: Փաստորեն, ստացվում է, որ հակահայկական գործողություն կատարել կարելի է եւ դրա մասին ահազանգել չի կարելի: Այ դա է մեր իրականությունը:

Օրերս նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել Հայաստանում գործող քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ ինչ-որ ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նոր բան չկա այդտեղ : Իրենք պարբերաբար հայտնի եւ գործող ռազմամարզական կառույցների մասին հրապարակումներ են կատարում ՝ նշելով, որ դրանք ահաբեկչական կառույցներ են, եւ դա զուտ իրենց ներքին քարոզչության համար է, որպեսզի ներքին ու արտաքին աշխարհին ցույց տան, թե՝ տեսեք, Հայաստանը ֆաշիստական պետություն է, պատրաստվում է պատերազմի, եւ մենք պետք է նախահարձակ լինենք: Այսինքն՝ այս ամեն ինչը տեղավորվում է իրենց ընդհանուր քարոզչական կոնսեսուսի մեջ: Դա իրենց ստանդարտ քարոզչական տեխնոլոգիան է:

Վաշինգտոնում Փաշինյանը ասել է, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով` ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

— Ես նման ցնդաբանությաւնները չեմ մեկնաբանում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 






Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top