«Լիդս Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի առաջնային նպատակն է ընթացիկ մրցաշրջանից հետո Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք ստանալն է։ Իսկ Սպերցյանը կարող է ուժեղացնել թիմը, և լինել հենց այն «10 համարի» ֆուտբոլիստը, որի անհրաժեշտությունը տեսնում է անգլիական թիմի մարզիչ Ֆարկեն։ Ի դեպ, վերջինս ժամանակին աշխատել է ռուսական ակումբում։
Անգլիական ակումբի ծրագրերը կապված Սպերցյանի հետ հաստատել է «Լիդսի» նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը, որի կարծիքով տաղանդավոր և ստեղծագործ Սպերցյանը կարող է նաեւ հարձակվողի դեր կատարել։