84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս5)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am)

Այն, որ 1999թ. հոկտեմբերյան ողբերգության նախաշեմին ամերիկյան «հատուկ նշանակության» դիվանագետ, աշխարհաքաղաքական խաղերի հայտնի մասնագետ Փիթեր Ռոզենբլաթը, եւ հենց հոկտեմբերի 27-ին էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, այն ժամանակների նախագահ Բիլ Քլինթոնի մերձավոր եւ Ռոզենբլաթից էլ մի գլուխ բարձր աշխարհաքաղաքական «խաղացող» Սթրոուբ Թելբոթը Հայաստանում էին, ոչ մի կերպ չի կարող պատահականություն համարվել: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ այդ ավելի քան գերզբաղված դիվանագետները հազիվ թե համաձայնեին մեկ վայրկյան անգամ կորցնել հենց այնպես, ասենք` Գառնի-Գեղարդ գնալու համար Հայաստան այցելելու համար:

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավելին. այդ նույն պահին մասնավորապես Սթրոուբ Թելբոթն ամերիկյան կառավարությունում այն կարգի «կենտրոնական» գործչի համարում ուներ, ով գլոբալ դիվանագիտական նյուանսներին անձնական մասնակցություն էր ցուցաբերում վերջնական շտրիխները դնելու համար, երբ տվյալ թեման այնքան էր հասունացել, որ արդեն նա պետք է ամփոփեր վերջնական արդյունքները: Իսկ դա խոսում է այն մասին, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում կար այդքան հասունացած ու, միաժամանակ, աշխարհաքաղաքական նշանակության թեմա:

Այդ պահին մեր երկրում երկու խոշոր գործընթաց կար, որոնք ի զորու էին ինչ-որ առումով գլոբալ աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ: Առաջինը Ղարաբաղն էր, որի շուրջ, ինչպես ներկայացրեցինք մեր նախորդ համարում, մասնավորապես ողջ հոկտեմբերի ընթացքում գերակտիվ վիճակ էր տիրում (դեռ մի կողմ թողնենք այն վարկածը, որ այդ փուլում հիմնական շեշտադրումը «Մեղրիի տարբերակի» վրա էր): Հաջորդը` հայաստանյան խորհրդարանում տեղի ունեցած սպանդն էր, որն անկախ Նաիրի Հունանյանի խմբի իրական նպատակներից, իր աշխարհաքաղաքական խոշոր նշանակությունն ուներ: Այն առումով, որ իր ուղղակի ազդեցությունն ունեցավ առաջինի` ղարաբաղյան բանակցությունների վրա (թե ինչ ձեւերով, դեռ դա էլ թողնենք մի կողմ): Չէ, մի փոքր սխալվեցինք, այդ պահին Հայաստանում կար աշխարհաքաղաքական տեսանկյունից միայն մեկ գլոբալ գործընթաց` Ղարաբաղը, իսկ «Հոկտեմբերի 27»-ը, ինչքան էլ որ մեր երկրի համար գերկարեւոր հանգամանք էր, միեւնույնն է, վերջին հաշվով դարձավ ընդամենը ղարաբաղյան բանակցությունների ածանցյալներից մեկը: Եվ, իհարկե, նույնիսկ ամենամեծ երեւակայության դեպքում դժվար է ասել, որ հենց հոկտեմբերի 27-ին Հայաստան այցելելով` պարոն Թելբոթի պես կարեւորագույն անձնավորությունն կարող էր  ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ ահաբեկչությանը: Չէ, նա այն տրամաչափի գործիչը չէր, որ անձամբ զբաղվեր այս կամ այն երկրում քաղաքական ահաբեկչություններ կազմակերպելու գործով. նման բաների համար նա բազում համապատասխան մանկլավիկներ ուներ: Եվ նույնիսկ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ նա էր ընդունել վերջնական որոշումը, ապա այդ դեպքում ինչո՞ւ պետք է հենց նույն օրը, այսինքն` ահաբեկչությունից հաշված ժամեր անց, լիներ Հայաստանում: Ընդհակառակը. այն ժամանակներում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ընկերն ու «հատուկ նշանակության» զինակիցը, եթե ժամանակ էր գտել գալ Հայաստան, ապա դա ավելի շատ խոսում է այն մասին, որ առնվազն նրա համոզմամբ ղարաբաղյան բանակցությունները գտնվում են ինչ-որ կուլմինացիոն կետում, եւ նա արդեն տեղում պետք է իր վճռական խոսքն ասեր: Առավել եւս, որ Երեւանից Սթրոուբ Թելբոթը մեկնեց Թուրքիա, որտեղ Ստամբուլում պետք է նոյեմբերի 18-ին սկսվեր ԵԱՀԿ գագաթնաժողովը, որը հավակնում էր, այսպես ասենք, պատմական իրադարձության կարգավիճակի:

Այս գագաթնաժողովին դեռ մանրամասն անդրադառնալու առիթ կունենանք այն առումով, որ այնտեղ, ինչպես այն օրերին ակնկալվում էր, պետք է որոշում ընդունվեր Եվրոպայի անվտանգ ապագայի մասին:

Խոսքը նաեւ էներգետիկ անվտանգության մասին է, որը դեռ այն օրերին ենթադրում էր աստիճանաբար ռուսական էներգակիրներից կախվածության նվազում: Այսինքն` Ռուսաստանը շրջանցող նոր էներգետիկ ուղիների կառուցում, որի հիմնական բաղադրիչներից մեկն էր Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրները Թուրքիայի տարածքով Եվրոպա տարանցելու ծրագրերը: Սակայն դեռ Ստամբուլի գագաթնաժողովի նախաշեմին էլ, հիմնականում գերիշխում էր այն գաղափարը, որ այդ ծրագրերի հիմնական լոկոմոտիվ հանդիսացող ԱՄՆ-ի հիմնական թիրախն ամենեւին էլ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը չէր: Ի վերջո այդ ժամանակահատվածում Եվրամիությունը բավականին բուռն տեմպերով զարգանում էր, իսկ միասնական եւ ուժեղ Եվրոպան ԱՄՆ-ում դիտարկվում էր եթե ոչ հակառակորդ, ապա գոնե լուրջ մրցակից: Առավել եւս, որ այդ ժամանակներում արդեն սկսում էր կայուն շրջանառության մեջ մտնել եվրոն, որը համարվում էր վտանգավոր դոլարի համար: Իսկ դա ավելի շատ խոսում է այն մասին, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովող նոր խողովակաշարերը կարող էին ողջունելի լինել ԱՄՆ-ի համար այն դեպքում, եթե այդ կոմունիկացիաները գտնվեին ԱՄՆ-ի վերահսկողության տակ:

Եվ երկրորդը. Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-(Վրաստան կամ Հայաստան)-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ ծրագրերի իրականացումը մի կողմից ապահովում էր այդ ճանապարհների ողջ երկանքով ամերիկյան վերահսկողություն, մյուս կողմից էլ դա, խոշոր հաշվով, նշանակում էր մեկ պարզ բան. Ռուսաստանին պարզապես դուրս էին քշում Հարավային Կովկասից: Այս հանգամանքին էլ դեռ մանրամասն կանդրադառնանք, սակայն այս պահին նկատենք միայն, որ այդ գերնպատակին հասնելու համար ԱՄն-ին օդի ու ջրի պես անհրաժեշտ էր վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը:

Իսկ «Մեղրիի միջանցքի» ծրագիրն էլ տալու էր այն հարցի պատասխանը, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ կարող էին էներգակիրները տարանցվել: Ավելի կոնկրետ` Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան- Թուրքիա էներգետիկ միջանցք հնարավո՞ր էր ձեւավորել, քանի որ վրացական միջանցքի տարբերակը, թեեւ քաղաքական առումով անհամեմատ ավելի հեշտ էր, սակայն այնտեղով անցնող խողովակաշարերը միշտ էլ գործնականում լինելու էին ռուսների համար հեշտ հասանելիության գոտում: Դա նշանակում էր մեծ ռիսկ, ինչը թույլ էր տալիս վրացական ուղղությամբ կատարել համեմատաբար փոքր ներդրումներ եւ, ըստ այդմ էլ, տեղափոխել համեմատաբար փոքր ծավալով էներգակիրներ: Իսկ շատ ավելի լուրջ, ասենք` օրական 4-5 մլն բարել նավթի եւ համարժեք ծավալներով գազի տարանցման համար անհրաժեշտ էր այնպիսի ապահով ուղի, ինչպիսին կարող էր լինել Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան- Թուրքիան, սակայն` առանց ղարաբաղյան հակամարտության:

Ամեն դեպքում ղարաբաղյան հակամարտությանն ինչ-որ կերպ լուծում տալն ԱՄՆ-ի համար էական էր նրանով, որ հաշտության համաձայնագրից հետո արդեն անորոշ էր դառնում Հայաստանում ռուսական զինուժի ներկայության հարցը: Իսկ Հարավային Կովկասում եղած ցանկացած ռուսական ռազմաբազա արդեն իսկ նշանակում էր սպառնալիք խոշոր խողովակաշարերի համար, անկախ այն բանից, թե այդ խողովակաշարը Հայաստանո՞վ, թե` Վրաստանով կանցներ:

ՈՒՐԵՄՆ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ, ԵԹԵ ՈՉ` «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ»

Այս ամենի մասին խոսեցինք ընդգծելու համար, թե 1999թ. հոկտեմբերին` ստամբուլյան գագաթնաժողովի շեմին, ԱՄՆ-ի համար Ղարաբաղի շուրջ ինչ-որ, թեկուզեւ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելն ինչ արտակարգ նշանակություն ուներ, ու այդ տեսանկյունից էլ միանգամայն հասկանալի է այն գերակտիվ բանակցային ֆոնը, որը կար հոկտեմբերի ընթացքում: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին մեկը մյուսի ետեւից Հայաստան գալիս, այսպես ասած, աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Փիթեր Ռոզենբլաթն ու Սթրոուբ Թելբոթը: Գործիչներ, ովքեր, կրկնում ենք, գլոբալ նախագծերին անձնական մասնակցություն ունենալու համար ժամանակ կվատնեին միայն այն դեպքում, երբ այդ նախագծերն արդեն որոշակիորեն հասունացած փուլում էին: Նման գլոբալ գործընթաց, ինչպես նշեցինք, Ղարաբաղի շուրջ բանակցություններն էին, այսինքն` այս ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ 1999թ. հոկտեմբերին այս ուղղությամբ բանակցային գործընթացն այն աստիճան էր հասունացած, որ տեսականորեն արդեն կար կոնկրետ համաձայնագրեր ստորագրելու հնարավորություն:

Այլ հարց է, թե արդյոք այդ բանակցություններում հիմնական մեխը «Մեղրիի տարբերա՞կն» էր: Իհարկե, այս մասին միանշանակ խոսելու համար դեռ մի շարք հանգամանքներ էլ առաջիկայում կվերլուծենք: Սակայն այս պահին առաջ գնանք ամենապարզ տրամաբանությամբ. մինչ օրս թեեւ հազարավոր անգամներ խոսվել է, որ այս փուլում բանակցությունները կենտրոնացված էին հենց «Մեղրիի տարբերակի» վրա, բազում անգամներ էլ հերքող հայտարարություններ են հնչել, սակայն նկատենք, որ այդ հերքումներից հետո այդպես էլ փակագծեր չեն բացվել: Այսինքն` եթե, օրինակ, այն փուլում բանակցային գործընթացում հիմնական ֆիգուրա համարվող Ռոբերտ Քոչարյանը քանիցս պնդել է, թե շեշտադրումն ամենեւին էլ «Մեղրիի տարբերակը» չէր, ապա չի էլ ներկայացրել, թե այդ դեպքում կոնկրետ ինչի՞ շուրջ էր մինչ 1999թ. հոկտեմբերը (ավելի ճիշտ` մինչ մոտավորապես 2002-2003թթ.-ն) բանակցում Հեյդար Ալիեւի հետ:

Ավելին. ի վերջո այդ քննարկումների արդյունքում էր, որ 1999թ. հոկտեմբերին սկսել էր գրեթե տեսանելի դառնալ համաձայնության գալու տարբերակը: Դա միանշանակ խոսում է այն մասին, որ մի շարք կոնկրետ դետալների շուրջ պետք է, որ արդեն լինեին համաձայնություններ: Ինչպիսի՞, ի՞նչ էին դրանք ենթադրում եւ նման բազում այլ հարցերի պատասխաններն առ այսօր տրված չեն: Եվ դա այն դեպքում, երբ այդ ամենն արդեն վաղուց է օրակարգից դուրս եկել:

Ավելին. լավ թե վատ, ներկայում շրջանառվում է «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը, որոնց եթե ոչ բոլոր մանրամասները, ապա գոնե հիմնական դրույթները վաղուց գաղտնազերծված են: Դե, պատկերացնենք. հայտնի են ղարաբաղյան բանակցությունների օրակարգում գտնվող սկզբունքները, սակայն վաղուց օրակարգից դուրս եկած Ռուբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ քննարկումները մնում են յոթ փակի տակ: Մի տեսակ տարօրինակ բան չի՞ ստացվում: Այսինքն. եթե Քոչարյան-Ալիեւ մեկուկես տասնյակից ավել հանդիպումների ժամանակ քննարկված սկզբունքների մասին պաշտոնապես բան չի ասվում, ապա դա ավելի համոզիչ չի՞ դարձնում, որ այդ սկզբունքները ոչ այլ ինչ էին, եթե ոչ «Մեղրիի տարբերակը»...

Եվ այստեղ է, որ անչափ կարեւոր է դառնում մեկ էական հարցադրում. 1997թ. հոկտեմբերի սկզբներին ԱՄՆ-ում, կամ այնտեղից վերադառնալուց հետո հաջողվե՞լ էր Վ. Սարգսյանին ստիպել, համոզել, կաշառել ու այլն` հակվել «Մեղրիի միջանցքի» տարբերակին, ինչպես որ ակնարկում են արեւմտյան աղբյուրները, թե՞ նա եւ Կ. Դեմիրճյանը համառորեն դիմադրում էին, ինչպես միանշանակ պնդում են նրանց մերձավորները: Այս հարցի հստակ պատասխանը, թերեւս, շատ ավելի պարզ ձեւով կբացատրի, թե կոնկրետ աշխարհաքաղաքական ո՞ր ուժը կարող էր կանգնած լինել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության թիկունքում:

Իսկ որ այդ ողբերգության մեջ կար աշխարհաքաղաքական գործոնի մեծ մասնաբաժին, հազիվ թե որեւէ մեկը կասկածի:

(Շարունակելի)






84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top