ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 15-ԱՄՅԱ ԱՊԱԳԱ ԵՐԱԺԻՇՏ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՊատահարՀունվարի 29-ին, ժամը 16։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ - Նովա փողոցում վրաերթի ենթարկված 15-ամյա տղան, ցավոք, փետրվարի 7-ին հիվանդանոցում մահացել է։ Դեպքից անմիջապես հետո, պատանուն տեղափոխել էին Մարտունու ԲԿ, ապա Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Երեխան գիտակցության չգալով մահացել էր։
Iravunk. com -ը պարզեց, որ վրաերթի ենթարկված պատանին ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր, նա ապագա երաժիշտ էր, սովորում էր Մարտունու «Սարիբեկ Դարբինյանի» անվան հիմնական դպրոցում։
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, հազար ափսոս։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

