«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ԱՊՊԱ-ի վճարները զգալիորեն աճել են։ 2023-ին, օրինակ, միջին տարիքի ավտոմեքենայի համար 3 ամսվա ԱՊՊԱ-ն կազմում էր 20-22 հազար դրամ՝ կախված մեքենայի տարիքից եւ այլ գործոններից։ 10-15 տարեկան ավտոմեքենայի համար սեփականատերերը 2023-ի վերջին արդեն վճարում էին 25-27 հազար դրամ՝ 3 ամսվա համար, 2024-ին 3 ամսվա ԱՊՊԱ-ի վճարը հասավ 30-32 հազար դրամի։ Ընդ որում, գները բարձրանում են միաժամանակ բոլոր ընկերություններում։
Մեզ դիմած անձը շեշտեց, որ ամենաբարձրը «Լիգա ինշուրանսի» առաջարկած գինն է։ Մենք զանգահարեցինք այդ ընկերություն, թանկացման վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Քանի որ ապահովագրական ընկերությունները՝ ամեն մեկն առանձին իր հաշվարկի մեթոդն ունի, ու այդ մեթոդն էլ բյուրոյի կողմից հաստատված է։ Գների բարձրացումը կամ տարբերությունը միայն ազատականացման հետեւանք է, հաշվարկի մեթոդներն են փոխվել, ոչ բոլոր դեպքերում է էդպես․ կան դեպքեր, որ ավելի մատչելի են հիմա, կախված են մեքենայի, վարորդական պատմության, մեքենայի տարբեր ցուցանիշի հետ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում