«Փաստ». Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագիր լրացնի, քան ողջ 2023-ին լրացրածները
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանի օր է՝ քպական պաշտոնյաները թմբկահարում են, թե 2024 թվականի համար հայտարարագիր լրացրած արդեն իսկ 3732 քաղաքացի օգտվել է սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, ու նրանց վերադարձվել է 340 մլն ՀՀ դրամ: Հասկանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը ակնհայտորեն ձախողել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, դժվարություններ է ստեղծել քաղաքացիների համար, իսկ համակարգն ինքնին քաղաքացիների կողմից ընկալվում է որպես իրենց գրպանը մտնելու հերթական քայլ, փորձ է արվում ապացուցել, թե իրականում պետությունը «ինչ-որ բան է դրել քաղաքացու գրպանը»:
Մյուս կողմից՝ ինչպես տեղեկացրել ենք, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, մասնավորաբար, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության կողմից նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ»: